Պարապունք 75

1. Այն սովորողները, ովքեր դեռ չեն տեղադրել իրենց աշխատանքներն այս աղյուսակում, խնդրում եմ լրացնեն:

2. Առաջադրանքներ գրքից, բոլոր համարներից կատարել միայն ա,բ, գ, դ

536.

-1/2+(-1/4)=

-1/3+1/6=-1/6

-1/2+1/6=-2/6=-1/3

1/8+(-1/4)=-1/8

537.

-3/5-9/10=3/10

-15/24-3/8=

-2/3-5/6=1/6

-7/6-5/24=

538.

-1/6+1/9=

3/10-2/15=5/30=1/6

-2/10-6/15=6/30=1/5

3/8-2/9=

-1/2:2=-1/4

-1/3:2=-1/6


Աշխատանք GEOGEBRA ծրագրով:
Թվային առանցիք վրա նշի՛ր երկու կետ, նշի՛ր այդ կետերի կոորդինատները, այդ կետերի հեռավորությունը, այդ կետերը միացնող հատվածի միւնակետը:

Խինդ ու Ծիծաղ

Երբ շուրջդ արև է կյանքդ լցվում է խինդ ու ծիծաղով ։Շատ եմ ուզում իմանալ ժպտալու գաղտնիքը,սիրում եմ կյանքը,արևը,երկինքը երևի հենց դա է, ժպտալու գաղտնիքը։Երազում եմ ,որ Հայաստան աշխարհս լցվի խինդ ու ծիծաղով,երազում եմ,որ մեր մայրերը մի միայն ժպտան,երազում եմ խաղաղություն լինի ու աշխարհս լցվի խինդ ու ծիծաղով։

Մանուշակ

Պատկանում է Մանուշակազգիների (Violanceae) ընտանիքին։ Տերևները ամբողջական են, հերթադիր են կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով։ Ծաղիկները միայնակ են, երկսեռ, հնգաթերթ, մանուշակագույն, սպիտակ կամ բազմագույն։ Ստորին տերևներն օվալաձև են, արտահայտված սղոցաեզր, վերինները՝ նշտարաձև։ Պտուղը եռափեղկ տուփիկ է։ Հասունանալիս այն բացվում է և թափվում են մանր, ձվաձև, ներքևի մասում ստորակետի նման կեռացած, բաց դարչնագույն սերմերը։ Նրանց մակերեսը թեթև կնճռոտված է, փայլուն կամ հազվադեպ՝ փայլատ։ 1000 սերմը կշռում է 0,5 գրամ։ Բույսը բացառապես սերմերով է բազմանում և լավ է աճում թեթև ավազային, նոսր ցանքով հողատեսքերում։ Թե հողում և թե սերմնանյութի մեջ ու լաբորատորիայում սերմերը իրենց ծլունակությունը կարող են պահպանել մինչև չորս տարի։ Ներքին հարկի մոլախոտ է, կուլտուրական բույսերին ճնշում է մատղաշ հասակում, հատկապես ուշ և նոսր ցանքերում[1]։ Ծաղկում է գարնանը և ամռան սկզբին։ Պտուղը եռափեղկ տուփիկ է։ Հայտնի է մանուշակի շուրշ 500 տեսակ, մասնավորապես Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և հանդերում։

Մանուշակների ցեղն իր մեջ ընդգրկում է բավական շատ տեսակներ, որոնցից աչքի ենընկնում եռագույն մանուշակը (V. tricolor L.), որը վայրի վիճակում հանդիպում է Եվրոպական համարյա բոլոր երկրներում, ինչպես նաև հոտավետ (V. odorata L.) և եղջերավոր (V. cornula L.) մանուշակները, որոնց վայրի վիճակում կարելի է հանդիպել Սովետական Միության տարբեր վայրերում, գլխավորապես Կովկասում։ Սելեկցիայի և հիբրիդիզացիայի շնորհիվ ստացվել են խոշորածաղիկ եռագույն մանուշակների (V. t. maxima) բազմաթիվ սորտեր։

Դեկորատիվ տեսակներից խիստ արժեքավոր են նաև վիթխարի ծաղիկեր կրող եռագույն մանուշակների մի շարք սորտեր, որոնց ծաղիկների տրամագիծը հասնում է 7-8 սմ-ի։ Եռագույն մանուշակը ծաղկման առատության, բազմերանգ ծաղիկների և մշակության պարզության շնորհիվ մեծ ժողովրդականություն վայելող բազմամյա ծաղկաբույսերից մեկն է։ Մշակության մեջ օգտսգործվում է որպես երկամյա, իսկ երբեմն նաև՝ որպես միամյա։ Մի շարք մասնագետների հաջողվել է սերմերից ստացված բույսերից ընտրել և աճեցնել այնպիսի բույսեր, որոնց ծաղիկները կրում են մեկական գույն, ինչպես, օրինակ՝ լրիվ դեղին կամ սպիտակ, մուգ կապույտ և այլն։ Ներկայումս միայն եռագույն մանուշակի տարբեր սորտետով հնարավոր է ձևավորել գեղեցիկ ծաղկեթփեր, ղևանդներ և այլն։ Կարելի է օգտագործել նաև նույն ժամկետում ծաղկող վարդակակաչների հետ միասին։

Եռագույն մանուշակի թփիկը կոմպակտ է։ Տարբեր սորտերի բարձրությունը տատանվում է 15-25 սմ-ի սահմաններում։ Ծաղկում է խիստ առատ, մանր ու խոշոր, բազմերանգ ծաղիկներով, որոնց տրամագիծը հասնում է 4-7 սմ-ի։ Այսպես, օրինակ՝ Վելիկան սորտի ծաղիկների տրամագիծը հասնում է 7-7,5 սմ-ի։ Բացի դրանից, շատ խոշոր ծաղիկներ կրող սորտերից աչքի ենընկնում Ռուբինը՝ մուգ կարմիր, Կանդիսսիման՝ սպիտակ, մուգ կապույտ, դեղին-ոսկեգույն, դեղին աչիկ կրող, Դոկտոր Ֆաուստը՝ սև գույնի ծաղիկներով և այլն։

Ձնծաղիկ

Հանդիպում է Տավուշի մարզում (Իջևան, Աչաջուր գյուղ), աճում է ստորին լեռնային գոտում, կաղնու-բոխու անտառներում (1100 մ բարձրներում)։ Անդրկովկասյան բնաշխարհիկներ են։ Հայտնի է մոտ 20 տեսակ՝ տարածված Փոքր Ասիայում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Կովկասում, 1 տեսակը՝ Լիբանանում։ Աճում է հիմնականում նախալեռնային և լեռնային անտառներում կամ բարձրլեռնային մարգագետիններում։

Պալմա

Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,148104 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,3275 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,9687 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Պալմա աստերոիդը նվազագույնը մոտենում է 1,4411 ա. մ. հեռավորության վրա[2]։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2040,2 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,176454 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 23,83° անկյուն։

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Գոյական-ծաղիկ, գիրք, քար, խրճիթ, պատ, վարդ,