Հաշվետվություն

Ես ունեմ գործնական քերականություն, գործնական քերականություն, գործնական քերականություն։ Ես ունեմ կենդանիների մասին հետաքրքիր թարգմանություն։ Ես ունեմ Չարենցյան բանստեղծություներ։ Մենք Միջին դպրոցի սովորողներով գնացել ենք Երևանյան թափառումերի և այնտեղ արտասանել Չարենցյան բանաստեղծություները։ Մենք նայել ենք Չարենցի կյանքը ֆիլմի տեսքով, որը ինձ շատ դուր եկավ < Մի ճրագ մթնում>։ Մարտ ամսվա ընթացքում ես հայոց լեզվից շատ բառեր սովորեցի որոնցից Ռուբայաթ, որը նշանակում է քառատող և մենք սովորեցինք մի քանի ռուբայաթ Եղիշե Չարենցից։Նաև ես ունեմ Հովհանես Թումանյանի Փարվանա բանստեղծությունը, որը անգիր ենք սովորել դասարանում։

Պարապունք 480

Վերջավոր բազմությունների դեպքում գոյություն ունի կապ երկու բազմությունների միավորման և հատման տարրերի թվերի միջև՝ (մոդուլի նշանը ցույց է տալիս բազմության տարրերի թիվը).

|A∪B|=|A|+|B|−|A∩B|

|A∩B|=|A|+|B|−|A∪B||A|-ն  A բազմության տարրերի քանակն է:
|B| -ն A բազմության տարրերի քանակն է։
Օրինակ`
А={1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9,}
|А|=9 տարրերի քանակն է:

Առաջադրանքներ
1.Գրիր երկու բազմություններ, որոնց տարրերի քանակը վերջավոր է և այդ  բազմությունները  ընդհանուր հատում չունեն։ Հաշվի՛ր այդ  բազմությունների միավորման տարրերի քանակը։

Օրինակ՝
А={1, 3, 5, 7}
B={0, 6, 8, 10, 12}
IAI=4 տարրերի քանակն է
IBI=5 տարրերի քանակն է
IАUBI=IAI+IBI=9

գրիր ևս  հինգ օրինակ։

2.Գրիր երկու բազմություններ, որոնց տարրերի քանակը վերջավոր է և այդ  բազմությունները ունեն  ընդհանուր հատում։ Հաշվիր այդ  բազմությունների միավորման տարրերի քանակը։
Օրինակ՝
А={1, 3, 5, 7}
B={ 1, 2,3,4, 6, 7}
IAI=4 տարրերի քանակն է
IBI=6 տարրերի քանակն է
IAՈBI=3
IАUBI=IAI+IBI-IAՈBI=4+6-3=7
գրիր ևս հինգ օրինակ։

Լուծիր խնդիրները։
3. A  բազմությունն ունի հինգ տարր, АUB բազմությունը՝ 12 տարր, իսկ АUB բազմությունը՝ 2 տարր։ Քանի՞ տարր ունի B բազմությունը։

4. Եղբայրը և քույրը միասին լրացրին ամբողջ խաչբառը, որը պարունակում է 60 հարց։ Եղբայրը պատասխաններից գտավ 38-ը, իսկ երկուսը միասին գտան 12 պատասխան։
Քանի՞ պատասխան գտավ քույրը։
Քանի՞ պատասխան գտավ միայն քույրը։
Քանի՞ պատասխան գտավ միայն եղբայրը։

5.Դասարանի 22 աշակերտներից 14-ը զբաղվում է լողով, 10-ը մասնակցում է մաթեմատիկայի պարապմունքներին: Քանի՞ աշակերտ է մասնակցում և´ լողի, և´ մաթեմատիկայի պարապմունքներին, եթե դասարանում չկա աշակերտ, որ չմասնակցի այդ պարապմունքներից գոնե մեկին:

6.Դասարանում սովորում են 30 աշակերտ: Էքսկուրսիայի ժամանակ 23 աշակերտ գնացին թանգարան, 21 աշակերտ` կինո:   Քանի՞ աշակերտ գնացին և´ թանգարան, և´ կինո եթե դասարանում յուրաքանչյուր աշակերտ գնացել է կա՛մ կինո, կա՛մ թանգարան, կամ էլ երկուսն էլ գնացել է։

7.Կոնֆերանսին մասնակցող 100 գիտնականներից 80%-ը տիրապետում է անգլերեն, իսկ   60%-ը գերմաներեն, ընդ որում յուրաքանչյուր մասնակից տիրապետում է այդ լեզուներից գոնե մեկին։ Մասնակիցներից քանիսն են տիրապետում երկու լեզուներից յուրաքանչյուրին։

Առաջադրանք, 7-րդ դասարան, մարտի 13-20-ը

Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./

  • Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:
  • Թվարկիր  Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները
  • Պատմիր Բագրատունիների  ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշը ,զինանշանը:
  • Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականությունը:

Աղբյուրը ՝Հայոց պատմություն ,7-րդ դասարանի դասագիրք, էջ 78-85, /պատմել/

Արքայացանկ

  1. Աշոտ Ա  885-890
  2. Սմբատ Ա 890-914
  3. Աշոտ Բ Երկաթ 914-928
  4. Աբաս 928-953
  5. Աշոտ Գ Ողորմած953-977
  6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
  7.  Գագիկ Ա 990-1020
  8.  Հովհաննես-Սմբատ 1020-1041
  9.  Գագիկ Բ 1042-1045

Առաջադրանք 2

  • Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:

Իր հորը՝ Սմբատ I-ինին խաչել էին Դվինի պարիսպներին: Հայաստանը կրկին կորցնում էր պետականությունը: Արաբների զորքերը ավիրում էին երկիրը:

  • Բնութագրել Աշոտ Երկաթին:

Ուժեղ էր երկաթի պես, անվախ, խելացի ու հայրենասեր:

  • Պատմիր Աշոտ Երկաթի օրոք  արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:

Թագավոր դառնալուց հետո Աշոտ Երկաթը վերակազմավորեց բանակը, միավորեց նախարարների: Երբ արաբները փորձեցին պառկտում մտցնել՝ թագ ուղարկելով իր եղբոր որդուն՝ Աշոտ սպարապետին, նա կարողացավ սպարապետին կարգի հրավիրել:

921 թ. Աշոտ Երկաթը պատսպարվեց Սևանա կղզում: Արաբները մոտեցան ափին: Աշոտը հրամայեց զինվորներին մոտենալ ափին և ձև թափել, թե ազնեն են: Նրանք վերջին պահին զենքերը հանեցին և նետահարեցին ափին կանգնած արաբներին: Սևանա հաղթանակին հաջորդեց երկրորդ հաղթանակը: Գևորգ Մարզպետունին փոքրաթիվ ջոկատից։ Երկու ծանր պարտությունից հետո արաբներ մինչև 925 թ. իրենց զորքերն ամբողջությամբ դուրս բերեցին Հայաստանից:

  • Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;

VII դարում այն սովորական գյուղ էր, իսկ IX դարի վերջերին, մատենագիրների արտահայտությամբ, գյուղաքաղաք, քաղաքագյուղ։ Մայրաքաղաք դառնալուց հետո Երազգավորսը վերածվում է քաղաքի։ Աշոտ Երկաթն է Երազգավորսը դարձնում մայրաքաղաք:

Աղբյուրը՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 85-87,   Աշոտ Երկաթ

Ամփոփում

  1. հիդրաի արտաքին և ներքին կառուցվացք:

Հիդարայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերանը, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա։Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու բևեռները՝ բերանային բևեռը, որտեղ գտնվում է բերանը, և հետին բևեռը, որտեղ գտնվում է ներբանը։

  1. տափակ վոռթերի արտաքին և ներքին կառուցվացք սպիտակ պլանայա:

Տափակ որդերի մոտ, բացի էնտոդերմից և էկտոդերմից, կա մարմնի երրորդ շերտ՝ մեզոդերմ: Նրանց մարմինը ունի տափակ թիթեղիկի կամ ժապավենի տեսք, հստակ արտահայտված են մարմնի առջևի և հետևի մասերը:

Պլանարիան 1−2 սմ երկարությամբ տերևաձև որդ է։ Պլանարիայի մարմինը ամբողջությամբ պատված է թարթիչներով։

EnragedMealyCatfish-max-1mb.gif
  1. ներկայացնել լյառթի ծծանի բազմացումը:

Ունի կենսական 2 փուլ՝ սեռական և անսեռ։ Միջանկյալ տիրոջ մարմնում թրթուռը անցնում է զարգացման որոշակի փուլեր և արդյունքում կորցնում է թարթիչները, ձեռք է բերում պոչ և դուրս է գալիս խխունջի մարմնից:Նորից ընկնելով ջրի մեջ՝ թրթուռը ակտիվորեն տեղաշարժվում է և, հասնելով ջրային բույսերին, ամրանում նրանց ու ծածկվում հաստ պատիճով՝ առաջացնելով ցիստ:

  1. կլոր ոռդերի արտաքին և ներքին կառուցվացք:

Կլոր որդերը մակաբույծ են, ունեն ավելի բարդ կառուցվածք։Կլոր որդերի մարմինը ունի երկարավուն խողովակի տեսք: Կլոր որդերի մոտ ձևավորվում է մարմնի առաջնային խոռոչը, որը գտնվում է մաշկամկանային ծածկույթի տակ և շրջապատում է ներքին օրգանները:

Կլոր որդերի նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային նյարդային օղակից և դրանից դուրս եկող  նյարդային բներից, որոնք միանում են բազմաթիվ նյարդաթելերով:կլոր որդերի մարսողական համակարգը բաց տիպի է:

  1. ասկարիգի բազմացումը:

Անսեռ բազմացումը բազմացման եղանակ է, որը իրականանում է առանց սեռակա պրոցեսի՝ բեղմնավորության։ Անսեռ բազմացումը բնորոշ է բուսական և կենդանական միաբջիջ ու բազմաբջիջ օրգանիզմներին։Անսեռ բազմացման հիմնական ձևերն են կիսումը, բողբոջումը, սպորագոյացումը և վեգետատիվ բազմացումը ։ Որոշ կենսաբաններ անսեռ են համարում միայն սպորներով բազմացումը, երբ նոր օրգանիզմն առաջանում է միայն մեկ՝ մյուսի հետ չձուլվող սպորից։
Անսեռ բազմացումը կարող է կատարվել օրգանիզմից առանձին մասերի անջատումով՝ բազմացման համար առաջացող հատուկ գոյացություններով, որոնք հետագայում հասունանում են և սկիզբ տալիս դուստր օրգանիզմին։ Անսեռ բազմացում բնորոշ է համարյա բոլոր բույսերի զարգացման ցիկլին և միշտ հաջորդում է սեռական բազմացմանը։
Սեռական բազմացման ընթացքում մասնակցում են երկու առանձնյակ` արական ու իգական, և դրանցից յուրաքանչյուրի սեռական գեղձերում  առաջանում են սեռական բջիջներ` գամետներ։Իգական և արական գամետները ձուլվում են և առաջացնում զիգոտ` բեղմնավորվոծ ձվաբջիջ, որը նոր օրգանիզմիզարգացման սկիզբ է տալիս։

  1. հղումներով ներկայացնել բլոգային աշխատանքը:

կլոր որդեր, տափակ որդեր, Լյարդի ծծան, Աղեխորշավորների նյարդային համակարգը և բազմացումը, հիդրա, սպիտակ պլանարիա

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./

  • Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:

855թ․ Հայաստանը ձեռք բերեց փաստական անկախություն․ սկսվեց պայքար Բագրատունիների ստեղծած պետականության միջազգային ճանաչման համար։

  • Թվարկիր  Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները
  • Պատմիր Բագրատունիների  ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշը ,զինանշանը:
  • Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականությունը:

Աղբյուրը ՝Հայոց պատմություն ,7-րդ դասարանի դասագիրք, էջ 78-85, /պատմել/

Արքայացանկ

  1. Աշոտ Ա  885-890
  2. Սմբատ Ա 890-914
  3. Աշոտ Բ Երկաթ 914-928
  4. Աբաս 928-953
  5. Աշոտ Գ Ողորմած953-977
  6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
  7.  Գագիկ Ա 990-1020
  8.  Հովհաննես-Սմբատ 1020-1041
  9.  Գագիկ Բ 1042-1045

Առաջադրանք 2

  • Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:
  • Բնութագրել Աշոտ Երկաթին:
  • Պատմիր Աշոտ Երկաթի օրոք  արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:
  • Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;
  • Կարդալ  Գևորգ Մարզպետունու մասին 10 նախադասությամբ ամփոփել

Աղբյուրը՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 85-87,   Աշոտ Երկաթ

Թարգմանություն


30 фактов о животных, которые поднимут вам настроение

У коров есть лучшие подружки

կովերն ունեն լավագույն ընկերներ

30 фактов о животных, которые поднимут вам настроение

Щенки мужского пола специально дают девочкам-щенкам выигрывать в игривых драках, чтобы узнать их получше.

Արու լակոտները միտումնավոր թույլ են տալիս էգ լակոտներին հաղթել զվարճալի մենամարտերում՝ նրանց ավելի լավ ճանաչելու համար:

30 фактов о животных, которые поднимут вам настроение

Нос каждой кошки имеет уникальный узор, совсем как человеческий отпечаток пальца.

Յուրաքանչյուր կատվի քիթը ունի յուրահատուկ նախշ, ինչպես մարդու մատնահետքերը:

30 фактов о животных, которые поднимут вам настроение

Слушая приятную музыку, коровы дают больше молока.

Հաճելի երաժշտություն լսելով՝ կովերն ավելի շատ կաթ են տալիս։

Կլոր որդեր

Մակաբույծ որդերի բազմազանությունը

Որդերը, որպես կենդանի օրգանիզմներ, իրենցից ներկայացնում են կյանքի կազմավորման յուրահատուկ մակարդակ:

Կենսաբանությանը հայտնի բոլոր որդերը խմբավորված են 3 տիպերի մեջ: Դրանք են՝

  • Տափակ որդերի տիպ
  • Կլոր որդերի տիպ
  • Օղակավոր որդերի տիպ

Ուշադրություն

Որդերի յուրաքանչյուր հաջորդ տիպ ունի ավելի բարդ կազմավորում, քան նախորդը:

Այսպես, օղակավոր որդերը ավելի լավ են զարգացած, քան կլոր որդերը, դրանք էլ ավելի կատարյալ են, քան տափակ որդերը:

Վերը նշված տիպերին միավորում է կարևորագույն հանգամանք. դա օրգանիզմների նախընտրած կենսաձևն է: Որդերի ճնշող մեծամասնությունը մակաբույծ ձևեր են:

Մակաբույծ որդեր են հանդիսանում.  

  1. Տափակ որդերից ծծող և ժապավենաձև որդերի դասերն ամբողջությամբ:
  2. Կլոր որդերի տիպն ամբողջությամբ:
  3. Օղակավոր որդերից մակաբուծային կենսաձև կարող են վարել տզրուկների դասի ներկայացուցիչները:

Ծծող որդերի դաս

Այս դասի բոլոր ներկայացուցիչները մակաբույծներ են և ապրում են այլ կենդանիների՝ ողնաշարավորների և անողնաշարավորների մարմնում՝ սնվելով նրանց հաշվին: Ունեն լավ զարգացած հարմարանքներ տիրոջ մարմնին կպնելու համար՝ ծծաններ, փշեր, կեռիկներ և այլն: Սեռական համակարգը լավ զարգացած է, ունեն տերերի փոխման բարդ կենսական փուլեր:

Այս դասի ներկայացուցիչն է լյարդի ծծանը: Այն ունի 3−4 սմ երկարությամբ տերևանման մարմին, որի առջևի մասում գտնվում է բերանը: Փորի կողմում գտնվում է փորային ծծանը, որով որդը ամրանում է տիրոջ օրգանիզմին:

stock-photo-fasciola-hepatica-liver-fluke-72615004.jpg

Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների, ինչպես նաև մարդու լյարդում ու լեղապարկում: Սնվում է լյարդի բջիջներով և արյունով: Ունի մարսողական համակարգ, սնունդը բերանից անցնում է կլան, որից հետո՝ ճյուղավորված աղի: Չմարսված սնունդը դուրս է բերվում բերանով:

Լյարդի ծծանի բազմացումը իրականանում է մի քանի փուլով, որոնք անցնում են տարբեր օրգանիզմներում:

Սեռական բազմացումը տեղի է ունենում հիմնական տիրոջ՝ անասունի կամ մարդու օրգանիզմում:

1. Բեղմնավորված ձուն ընկնում է աղիքներ և դուրս է գալիս կղանքի հետ: 

Նրա հետագա զարգացումը տեղի է ունենում միայն ջրային միջավայր ընկնելու դեպքում:

2. Ջրում ձվից դուրս է գալիս թարթիչներով ծածկված թրթուռ: Այն թափանցում է փոքր լճախխունջի մարմնի մեջ, որն էլ հանդիսանում է լյարդի ծծանի համար միջանկյալ տեր:

razvitie-pechenochnogo-sosalschika-w931.png

3. Միջանկյալ տիրոջ մարմնում թրթուռը անցնում է զարգացման որոշակի փուլեր և արդյունքում կորցնում է թարթիչները, ձեռք է բերում պոչ և դուրս է գալիս խխունջի մարմնից:

4. Նորից ընկնելով ջրի մեջ՝ թրթուռը ակտիվորեն տեղաշարժվում է և, հասնելով ջրային բույսերին, ամրանում նրանց ու ծածկվում հաստ պատիճով՝ առաջացնելով ցիստ:

5. Ցիստը կարող է երկար ժամանակ պահպանել իր կենսունակությունը: Եթե ցիստը թափանցում է մարդու կամ անասունների մարսողական համակարգ ջրի կամ բույսերի հետ, այն շարունակում է զարգանալ:

Ստամոքսում ցիստի պատիճը քայքայվում է, և մակաբույծը թափանցում է լյարդ, որտեղ և հասնում է սեռահասուն վիճակի:

Ժապավենաձև որդերի դաս

Այս դասի ներկայացուցիչները մակաբույծներ են, որոնք ապրում են ողնաշարավորների աղիներում: Նրանց մարմնի չափերը տատանվում են 1 մմ-ից մինչև 30 մետր: Մարմինը ժապավենաձև է, ձգված, հաճախ բաժանված է լինում հատվածների: Մարմնի առջևում գտնվում է գլխիկը, որն ունի տիրոջ օրգանիզմին ամրանալու հարմարանքներ՝ ծծաններ, կեռիկներ և այլն: Գլխիկին հաջորդում է կարճ և չհատվածավորված վզիկը, որից աճում է մարմնի երկար և հատվածավորված մասը:

быч1.jpg

Ժապավենաձև որդերը չունեն մարսողական համակարգ, այն հետ է զարգացել էվոլյուցիայի ընթացքում: Այս կենդանիները սնվում են տիրոջ աղիներում եղած պատրաստի սննդանյութերով՝ ներծծելով դրանք մարմնի ամբողջ մակերեսով:

Այս դասի ներկայացուցիչներից է եզան երիզորդը: Այն ապրում է մարդու բարակ աղիներում, իսկ նրա միջանկյալ տերն են հանդիսանում խոշոր եղջերավոր անասունները: Հասուն որդի երկարությունը կարող է հասնել 10 մետրի: Գլխիկը ունի 4 ծծան, իսկ ժապավենաձև մարմինը կազմված է մոտ 1000 հատվածներից:

Մարմնի միջին մասում յուրաքանչյուր հատված ունի սերմնարաններ և ձվարան, որոնցում զարգանում են արական և իգական սեռական բջիջները: Մարմնի վերջին հատվածները պարունակում են արդեն բեղմնավորված ձվեր (տեղի է ունենում ինքնաբեղմնավորում):

1. Բեղմնավորված հատվածները պոկվում են մարմնից և կղանքի հետ ընկնում արտաքին միջավայր: Մեկ օրվա ընթացքում որդն անջատում է 5−7 հատվածներ, որոնցում պարունակվում է մոտ 2 մլն. ձու:

2. Խոտաբույսերի հետ միասին այդ ձվերը կարող են թափանցել խոշոր եղջերավոր անասունի ստամոքս, որտեղ ձվից դուրս է գալիս թրթուռը:

3. Թրթուռը անցնում է աղիներ, ծակում աղիքի պատը և արյան հոսքով տեղափոխվում մկաններ:

pic66.png

4. Մկաններում թրթուռը պատվում է թաղանթով և վեր է ածվում ֆինայի՝ հեղուկով լցված թափանցիկ բշտիկի, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:

5. Ֆինան կարող է թափանցել մարդու մարմին` վատ եփված կամ քիչ տապակված մսի հետ: Այդ դեպքում աղիներում ֆինայից դուրս է գալիս երիտասարդ որդը, որը կազմված է գլխիկից և վզիկից:

Այն ամրանում է աղիքի պատին և աճում՝ առաջացնելով սեռահասուն որդ:

Ժապավենաձև որդերի թվին են պատկանում նաև խոզի երիզորդըլայն երիզորդը և էխինոկոկը:

Էխինոկոկ: Էխինոկոկը ամենափոքր ժապավենաձև որդն է: Ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ  հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:

Echinococcusgranulosus_04.jpg2355dc3f-5bd7-41ba-a4cd-7bbc09e50119Original.jpg

Կլոր որդերի տիպ

Կլոր որդերը, չնայած նրան, որ համարյա ամբողջությամբ մակաբույծ են, ունեն ավելի բարդ կառուցվածք, քան տափակ որդերը:

Մարդու ասկարիդի օրինակով դիտարկենք հիմնական կառուցվածքային և ֆունկցիոնալ տարբերությունները տափակ որդերից:

1. Կլոր որդերի մարմինը ունի երկարավուն խողովակի տեսք և հատվածավորված չէ:

2. Կլոր որդերի մոտ ձևավորվում է մարմնի առաջնային խոռոչը, որը գտնվում է մաշկամկանային ծածկույթի տակ և շրջապատում է ներքին օրգանները:

3. Մարմնի առաջնային խոռոչը լցված է ոչ թե պարենքիմայով, այլ հեղուկով:

4. Հեղուկը միջօրգանային տարածությունում կատարում է նյութերի փոխադրման դեր:

5. Նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային նյարդային օղակից և դրանից դուրս եկող նյարդային բներից, որոնք միանում են միմյանց գոտևորող բազմաթիվնյարդաթելերով:

6. Մարսողական համակարգը բաց տիպի է: Սկսվում է բերանային խոռոչով և ավարտվում հետանցքով, որից դուրս են գալիս սննդի չմարսված մնացորդները: Մարսողական բաց տիպի խողովակը ունի հետևյալ իրար հաջորդող բաժինները՝ բերան, կլան, աղի, հետանցք:

Աղիքից մարսված սննդանյութերը անցնում են մարմնի խոռոչ և այն լցնող հեղուկի միջոցով հասնում են այլ օրգաններին:

7. Կլոր որդերը մեծամասամբ բաժանասեռ են, և նրանց մոտ ուժեղ արտահայտված է սեռական դիմորֆիզմը կամ երկձևությունը՝ էգի և արուի միջև տարբերությունները:

8. Կլոր որդերը հիմնականում բազմանում են ձվադրությամբ, սակայն հայտնի են նաև կենդանածին տեսակներ:

9. Արտաթորության համակարգը համարժեք է տափակ որդերին, նույնպես բացակայում են արյունատար և շնչառական համակարգերը:

ot-glistov.jpg
0.png

Ասկարիդը ապրում է մարդու աղիներում և սնվում է կիսամարսված սննդանյութով: Ասկարիդները հասնում են մինչև 40 սմ երկարության: Նրանք չունեն հարմարանքներ աղիքի պատին ամրանալու համար և մշտապես շարժվում են սննդային զանգվածի հոսքին հակառակ՝ աղիքից դուրս չգալու համար:

Ասկարիդը չունի միջանկյալ տեր, այն անցնում է իր զարգացման հիմնական փուլերը մարդու օրգանիզմում:

1.png

Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը (1): Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր (2): Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ (3): Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ (4), օրինակ՝ վատ լվացած բանջարեղենի կամ կեղտոտ ձեռքերի հետ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվից (5), անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին (6): Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում (7)՝ ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում (1):

Սրատուտը ևս հանդիսանում է կլոր որդերի մակաբույծ ներկայացուցիչ: Սրատուտով հիմնականում վարակվում են երեխաները:

Ուշադրություն

Մակաբույծ որդերի դեմ հիմնական պայքարի ձևը անձնական հիգիենան պահպանելը, լավ մշակված և լվացված սննդամթերք օգտագործելն է:

Լյարդի ծծանից պաշտպանվելու համար չպետք է խմել ջրամբարների և ջրավազանների ջուրը, իսկ երիզորդներից խուսափելու համար պետք է լավ եփել միսը: Տնային կենդանիների մաքրությանը և առողջությանը պետք է

պարբերաբար հետևել՝ էխինոկոկով չվարակվելու համար: Ասկարիդից պաշտպանվելու համար անհրաժեշտ է խնամքով լվանալ բանջարեղենը:

Պարապմունք 47

Պարապմունք 47.
Թեմա՝ Բազմություններ
Աշխատանք գրքից
Համարներ,  էջ գրքով`  111
366,
367 ա,բ, գ,
368 ա,բ , գ, դ,
369 ա,
370 դ
371,
373,
375 ա, բ

368.

367. a) N

բ) Z

g) Q

e) R

368. ա/ սխալ

բ/ ճիշտ է

գ/ սխալ

դ/ ճիշը է

369. a) {1/3, 2/3, 5/3, 10/3, 11/3}

b){40/3}

ա) {22,12,33}
բ) {23, 11, 7}
դ) {6, 14, 24}

ա)x=3/4, 0

բ)  x=-5, 2, 0, 7

գ)x= -1

ա)9 թիվ
A = {11, 9, 8, 7, 6, 4, 3, 2, 1}

բ)4 թիվ
B = {12, 9, 6, 3}

գ)A ∩ B = {9, 6, 3}

դ)A U B = {12, 11, 9, 8, 7, 6, 4, 3, 2, 1}

ե)A∩B ⊂ A∩B
C = {9, 3}
D ={9, 6}
E = {6, 3}

a)x=2

b)x= -3