Շոկոլադ

սովորական քաղցրավենիք, շագանակագույն ուտելիք՝ պատրաստված կակաոյի աղացած սերմերից։ Այն պատրաստվում է հեղուկի, մածուկի կամ սալիկի տեսքով։ Նաև օգտագործվում է որպես այլ սննդամթերքի համային բաղադրիչ։ Շոկոլադի օգտագործման մասին են վկայում Չէքսերի (Մեքսիկա) կողմից մ.թ.ա. 1900 թվականին պատրաստված շոկոլադե խմիչքները[1][2]։ Մեզոամերիկացիներից շատերը, այդ թվում մայաներն ու ացտեկները, պատրաստել են շոկոլադե խմիչքներ[3]։ «Շոկոլադ» բառը առաջացել է դասական նահուելլյան «chocolâtl» բառից[4]։

Կակաոյի ծառի սերմերը ունեն բավականին դառը համ. հոտի բարելավման համար պետք է ֆերմենտացնել։ Ֆերմենտացվելուց հետո հատիկները չորացնում են, մաքրում և աղում։ Կեղևը հեռացվում է կակաոյի նիբրեր ստանալու համար, որից հետագայում ստանում են կակաոյի պինդ զանգվածը՝ մաքուր շոկոլադը։ Երբ կակաոյի զանգվածը հեղուկացվում է ջեռուցմամբ, ստացվում է շոկոլադի լիկյոր։ Լիկյորը նույնպես կարող է սառեցվել և վերամշակվել՝ առաջացնելով երկու բաղադրիչ՝ կակաոյի մածուկներ և կակաոյի յուղ։ 

Եփվող շոկոլադը, որը կոչվում է դառը շոկոլադ, պարունակում է տարբեր չափերով, առանց շաքարի հավելման կակաոյի մածուկներ և կակաոյի յուղեր։ Եփվող կակաոյի փոշին, որը ավելի շատ մանրաթել է պարունակում, քան կակաոյի յուղը, կարող է մշակվել հացահատիկային կակաոյի արտադրությամբ։ Շոկոլադի մեծ մասը այսօր սպառվում է քաղցր շոկոլադի, կակաոյի մածուցիկների, կակաոյի յուղի կամ ավելացված բուսական յուղերի և շաքարի համադրության ձևով։ Կաթնային շոկոլադը քաղցր շոկոլադ է, որը պարունակում է կաթի փոշի կամ խտացրած կաթ։ Սպիտակ շոկոլադը պարունակում է կակաոյի կարագ, շաքարավազ և կաթ, բայց ոչ մաքուր շոկոլադ։

Շոկոլադը ամենատարածված մթերքներից մեկն է, որն օգտագործվում է տորթերի, պուդինգների, մուսսերի և շոկոլադե բլիթների պատրաստության մեջ։ Շատ կոնֆետներ շոկոլադից են կամ պատված են շոկոլադով, շոկոլադե սալիկները կամ շոկոլադապատ կոնֆետները ուտում են որպես նախուտեստ։

Հագուստի դիզայն

րևան է եկել XX դարի սկզբին, որպես առարկայական միջավայրի տեսողական և ֆունկցիոնալ հատկությունների տարերային ձևավորմանը հակազդող միջոց։ Դիզայնը մշակում է ժամանակակից հասարակության բարդ գործունեության միջավայրը նպատակահարմար կազմակերպելու տիպային օրինակներ։ Երբեմն դիզայն է համարվում նրա բնագավառներից միայն մեկը՝ արդյունաբերական առարկաների գեղարվեստական նախագծումը։ Սակայն դիզայնը նախագծում և լուծում է սոցիալ-տեխնիկական ավելի լայն՝ արտադրության, սպառման, մարդու առարկայական միջավայրի խնդիրները։ «Դիզայն» բառն օգտագործվում է նաև նախագծման արդյունքը նշելու նպատակով (օրինակ՝ ավտոմեքենայի դիզայն)։ ICSID-ի (Արդյունաբերական դիզայնի կազմակերպությունների միջազգային խորհուրդ) 1959 թվականի առաջին գլխավոր համաժողովում միջազգային տերմին է ընդունվել «industrial design» արտահայտությունը[1]։

Դիզայնի և նրա տեսական հիմքի ծագումն ու ձևավորումը պայմանավորված են տեխնիկայի և արվեստի բնագավառների տարանջատման, արտադրության կազմավորման դարաշրջանի հետ։ Ներկայումս գեղանկարիչ-նախագծողները (դիզայներ) զբաղվում են առարկայական աշխարհի գեղագիտական վերափոխման խնդիրներով։ Դիզայնի տեսական հիմքը՝ տեխնիկական գեղագիտությունը, ուսումնասիրում է նրա հասարակական բնույթն ու զարգացման օրինաչափությունները, գեղարվեստական նախագծման սկզբունքներն ու եղանակները, դիզայներ-ճարտարագետի մասնագիտական վարպետության խնդիրները։ Տեխնիկական գեղագիտության հիմնական բաժիններն են դիզայնի ընդհանուր տեսությունը և գեղարվեստական նախագծման տեսությունը։ Մեծ է դիզայնի դերը արդյունաբերության մեջ արտադրանքի մրցունակության ապահովման առումով։ 

Դիզայնի կարևորագույն ճյուղեր են արդյունաբերական (աշխատանքի միջոցներ, սարքավորումներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ և այլն), ճարտարապետական (զանգվածային շինարարություն, կառույցներ ու շինություններ), լանդշաֆտային (խաթարված լանդշաֆտի վերականգնում և նորի՝ արհեստականի ստեղծում), նաև հանդիսությունների, ծրագրերի, զանազան ոճերի և այլնի ձևավորումները։

Աղբյուրը-Վիքիպեդիա

Դերասանություն

Երբեմն մանկության տարիներին մենք երազում էինք դառնալ երգիչներ կամ արտիստներ, տեսնել մեզ մեծ բեմում լուսարձակների լույսի ներքո կամ նկարահանվել մի թույն ֆիլմում: Եթե ​​դեռ երազում եք այդ մասին, բայց չգիտեք, թե ինչպես և որտեղ ցույց տալ ձեր դերասանական տաղանդը, ապա այս հոդվածը ձեզ համար է։ TopCity-ն կպատմի ինչպես դառնալ դերասան.

Եթե ​​չգիտես ինչպես դառնալ դերասան, բայց տեսնում ես տաղանդ, ներուժ և այս մասնագիտությունը ընկալելու մեծ ցանկություն, ապա պետք է իմանաս. Դերասանությունը բաղկացած է տաղանդից և տիտանական աշխատանքից իրենց կարողությունների զարգացման գործում… Առանց դրա, դժվար թե իսկական դերասան լինեք:

Որտեղ են սովորում դերասան դառնալու համար

Թատրոնի և կինոյի անվանի դերասանները, մինչ վարպետ դառնալը, ուսման երկար ու փշոտ ճանապարհ են անցնում… Եթե ​​դուք լրջորեն հետաքրքրված եք, թե ինչպես դառնալ դերասան, պատրաստ եղեք ընդունվել թատերական համալսարան կամ գոնե հատուկ դպրոց: Ամենամեծ դժվարությունը ոչ թե ավարտելն է, այլ համապատասխան ուսումնական հաստատություն ընդունվելը։ Չէ՞ որ քո նմանները ի վերջո շատ են, ու բոլորն էլ ուզում են դերասան դառնալ։ Թատերարվեստի ուսանողները ընտրյալներն են, նրանք, ովքեր ունեն նույն դերասանական տաղանդը, որը չի կարելի շփոթել կեղծիքի հետ։

տղամարդիկ ավելի հաճախ են մտնում թատրոն, քան կանայք… Աղջիկներին սպասվում է ծանր մրցակցություն, որին նրանք պետք է դիմագրավեն։ Այսպիսով, պատրաստվեք պայքարելու արևի տակ տեղ ունենալու համար:


Կինոյի դերասանուհի դառնալն ավելի հեշտ է, քան թատրոնի դերասանուհի, քանի որ դուք հնարավորություն ունեք ցուցադրելու ձեր կարողությունները էկրանային թեստերում առանց թատերական կրթության։

Որոշ բախտավորների բախտ է վիճակվել առանց ջանք գործադրելու դերասան դառնալ։… Նրանք պարզապես ճիշտ պահին հայտնվել են ճիշտ տեղում: Ռեժիսորը տեսել է նրանց, ինչ-որ առանձնահատուկ բան տեսել է նրանց մեջ, և նրանք արդեն նկարահանվում են։ Այնուամենայնիվ, դուք չպետք է կուրորեն վստահեք նման առաջարկներին, որոնք գալիս են ձեզ անծանոթներից: Մարդը, ով ձեզ ներկայացավ որպես տնօրեն, կարող է պարզապես խարդախ լինել։ Եղեք զգույշ և զգոն։

աղբյուրը- TopCity

Ձյունը իջնում է դանդաղ

Երբ առաջին ձյունը իջավ կարծես թե կյանքիս նոր տողերը սկսեցին ։ձյան ամեն մի փաթիլի հետ վերապրեցի ես: Ձյունը իչնում էր դանդաղ պարելով կարծես թե ամեն մի փաթիլի հետ իր երգն էր ասում: Երբ ձյունը երգելով իջնում էր իմ մտքում փաթիլների ամեն մի վայր ընկնելը երգի մի տող էր թվում:

Ձյունը իջնում էր դանդաղ, ձյունը իջնեում էր երգելով, ձյունը իջնում էր խորհելով։

Ինչպես է անցնում իմ նոր տարին

Առավոտյան արթնանում ենք քույրս և մայրիկս պատրաստում են նոր տարվա ուտեստներ այդ ընթացքում ես և եղբայրս մեր բակում ձնեմարդ ենք պատրաստում։ Երբ ամեն ինչ պատրաստ է լինում սկսում ենք պատրասել սեղաաանը։ Հետո հավաքվում ենք սեղանի շուրջ և շհնորհավորում գալիք նոր տարին։ Եվ հետո գնում ենք տոնածառի մոտ և տալիս ենք նոր տարվա նվերները քանի որ մենք էլ չանք հավատում ձմեր պապաիկի։ մենք ամեն տարի ընտանիքով խաղում ենք սիկրետ սանտա։ Որից հետո մենք գնում ենք մայրիկիս և հայրիկիս ընկերների տուն շնորհավորելու գալիք նոր տարին ։ Եվ այդպես վերջանում է այդ օրը։ Հաջորդ օրը գնում ենք տատիկիս և պապիկիս տուն։