1. Որքա՞ն է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի լրիվ մեխանիկական էներգիան:

Ճոճանակի լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է,քանի որ նրա A և B կետերը իրար հավասար են։

2.Էներգիայի ինչ փոխակերպումներ են  տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ:
Ճոճանակի գնդիկի պոտենցիալ էներգիան սկսում է աճել, իսկ կինետիկ հավասար է լինում զրոյի։

3. Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի պոտենցիալ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:
Պոտենցիալ էներգիան ունի նվազագույն արժեքը գնդիկի հավասարակշռման դիրքում, իսկ առավելագույն արժեքը ունի լայնույթի ամենաբարձր կետում։

4. Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի կինետիկ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:

Սեթական տատանումներ կտարող ճոճանակի կինետիկ էներգիան նվազագույնին է հասնում գնդիկի հավարակշռված դիրքում՝կենտրոնում,իսկ առավելագույին է հասնում լայնւյթի ամենաբարրձր կետում։

5. Ինչպես կարելի է ստանալ չմարող տատանումներ:

Չմարող տատանումներ կարելի է ստանալ շփման ուժի և դիմադրության ուժի բացակայության դեպքում։

6. Ինչ մեծություններից է կախված մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերությունը և ինչ մեծություններից  այն կախված չէ: Գրել բանաձևը:

Ճոճանակի տատանումները կախված են թելի երկարությունից,չնայած նրան, որ գնդի զանգվածից կախված չէ։

Реклама

about:blank

7. Ինչ մեծություններից է կախված զսպանակավոր ճոճանակի տատանումների պարբերությունը: Գրել բանաձևը:

Զսպանավոր ճոճանակի տատանումների պարբերությունը կախված է բեռի զանգվածից և կոշտությունից

8. Որքան է ազատ անկման արագացումը ՝ հասարակածում, բևեռներում, Երևանում:

Հասարակածում-g=9,78մ/վ²
Երևանում-g=9,80մ/վ²
Բևեռներում=g=9,83մ/վ²

9. Ինչու են հարկադրական տատանումները չմարող:
Հարկադրական տատանումները չեն մարում քանի դեռ համակարգի վրա  ազդում է պարբերաբար փոփոխվող արտաքին ուժ՝հարկադրող ուժ:

10. Ինչից է կախված հարկադրական տատանումների լայնույթը:
Հակրադրող ուժի հաճախությունց։

11. Ինչ է ռեզոնանսը:
ν դեպքում հարկադրական տատանումների լայնույթի կտրուկ աճը կոչվում է ռեզոնանս:

12. Նկարագրեք փորձ, որի օգնությամբ կարելի է բնութագրել ռեզոնանսի երևույթը:
Ռեզոնանսի երևույթը կարելի է ցուցադրել նաև մաթեմատիկական ճոճանակների միջոցով: Փայտե ձողից կախենք մի մեծ գունդ (1) և մի քանի թեթև, տարբեր երկարության թելեր ունեցող ճոճանակներ։Ձեռք չտալով թեթև ճոճանակներին` հավասարակշռության վիճակից հանենք մեծ գունդը և բաց թողնենք: 

Դեկտեմբերի 9-15-ը. առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

1/Սուն Յաթ-սենը Չինաստանի ամենահարգված քաղաքական գործիչներից է, և այդ վերաբերմունքը բնորոշ է ինչպես մայրցամաքային Չինաստանին, այնպես էլ Թայվանին: Սուն Յաթսենին անվանել են «ռեալպոլիտիկի Կոնֆուցիուս»։

2/Սուն Յաթ-սենը ծնվել է աղքատ գյուղացիական ընտանիքում և փոքր տարիքից ստիպված է եղել օգնել ծնողներին և անասուններին անասուն պահել։ Հորեղբայրը նրան գրել-կարդալ է սովորեցրել։ Սուն Յաթ Սենի ավագ եղբայրը՝ Սուն Մեյը, մեկնեց Հավայան կղզիներ աշխատանք փնտրելու, և շուտով ծնողները նրա մոտ ուղարկեցին կրտսեր եղբորը։ Սուն Յաթ-սենը գերազանցությամբ ավարտեց Հոնոլուլուի միսիոներական դպրոցը, որտեղ ուսուցումն անցկացվում էր անգլերենով:

3/1880-ականների վերջին, երբ սովորում էր Հոնկոնգի բժշկական դպրոցում, Սուն Յաթ-սենը ստեղծեց Four Bandits խումբը: Համախոհների հետ միասին ձգտող հեղափոխականը քննարկել է Չինաստանը կառավարող Մանչու Ցին դինաստիան տապալելու ծրագրերը:

4/Իր կարիերայի սկզբում Սուն Յաթ-սենը լիբերալ բարեփոխումների կողմնակից էր, սակայն, բախվելով չինական բյուրոկրատիայի կողմից իր գաղափարների լիակատար մերժմանը, նա վերջապես թեքվեց հեղափոխության օգտին: 1894 թվականին Սուն Յաթսենը Հոնոլուլուում հիմնեց առաջին չինական հեղափոխական կազմակերպությունը՝ Չինական Վերածննդի դաշինքը։

5/1905 թվականին Սուն Յաթ-սենը ստեղծեց չինական հեղափոխական կազմակերպությունների Tongmenghui (Դաշնակիցների լիգա) ասոցիացիան։ Տոնգմենհույը նախապատրաստել և իրականացրել է մի շարք զինված ապստամբություններ Հարավային և Կենտրոնական Չինաստանում և եղել է առաջատար քաղաքական ուժը 1911 թվականի Սինհայի հեղափոխության մեջ, որի արդյունքում տապալվել է Մանչուի միապետությունը և հռչակվել Չինաստանի Հանրապետությունը։

6/1911 թվականին Սուն Յաթ-սենը, երկար տարիներ աքսորից հետո վերադառնալով Չինաստան, ընտրվեց Չինաստանի Հանրապետության ժամանակավոր նախագահ։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 1912 թվականի հունվարի 1-ից ապրիլի 1-ը, սակայն հետո ստիպված է եղել թողնել այն՝ հօգուտ կայսերական բանակի հրամանատար Յուան Շիկայի։

7/1912 թվականի օգոստոսին Սուն Յաթ Սենը հիմնեց Չինաստանի Ազգային Ժողովրդական Կուսակցությունը՝ Կումինթանգը։ Կումինթանգ կուսակցությունը Չինաստանում իշխող կուսակցությունն էր 1920-ականների սկզբից, մինչև 1949-ին, պարտվելով կոմունիստներից, լքեց երկրի մայրցամաքը՝ իշխանությունը պահպանելով միայն Թայվանում։ Կումինտանգի որոշ անդամներ, ստեղծելով Կումինտանգի հեղափոխական կոմիտեն, մնացին մայրցամաքում և մինչ այժմ գրանցված ութ փոքր կուսակցություններից մեկն են:

8/Սուն Յաթ Սենի քաղաքական ժառանգությունը «ժողովրդի երեք սկզբունքների»՝ ազգայնականության, ժողովրդավարության և ժողովրդի բարեկեցության դոկտրինն էր: Սուն Յաթ Սենի «Ժողովրդի երեք սկզբունքները» տարբեր մեկնաբանություններով օգտագործվել են Չինաստանի բոլոր առաջատար քաղաքական ուժերի կողմից՝ Կումինթանգը, Կոմունիստական ​​կուսակցությունը և նույնիսկ կոլաբորացիոնիստական ​​կառավարությունը Չինաստանի ճապոնական օկուպացիայի ժամանակ։

10/Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Սուն Յաթսենը հանդես եկավ Խորհրդային Ռուսաստանի հետ համագործակցության և չինացի կոմունիստների հետ սերտ դաշինքի օգտին: Այս գծին նա հավատարիմ մնաց մինչև կյանքի վերջ։ 1925 թվականի մարտի 11-ին՝ իր մահվանից մեկ օր առաջ, իր «Ուղերձ Խորհրդային Միությանը» նա գրում է. երբ աշխարհի ճնշված ազգերի ազատության համար մղվող մեծ ճակատամարտում երկու երկրներն էլ ձեռք ձեռքի տված առաջ կգնան և կհասնեն հաղթանակի»։

  • Առաջադրանք 2Ընտրել Բալկանյան թերակղզում գտնվող որևէ պետություն, նկարագրել առաջացման գործընթացը նոր դարերում, համադրել  արդի, գործող պետության հետ:Ներկայացնել
    • աշխարհագրական դիրքը

Տարածքի հիմնական մասը գտնվում է Անատոլիայում, իսկ մի փոքրիկ հատված նաև Հարավարևելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու վրա (պատմական Արևելյան Թրակիայում)]։ Թուրքիան աշխարհիկ, ունիտար և նախագահական հանրապետություն է, որն ունի բազմամշակութային մեծ ժառանգություն։ Սահմանակից է ութ երկրների հետ․ հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային, հյուսիս-արևելքում՝ Վրաստանին, հարավում՝ Իրաքին և Սիրիային, իսկ արևելքում սահման ունի Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Թուրքիայի ափերը երեք կողմերից շրջապատված են ծովերով։ Արևմուտքում ափերը ողողում են Եգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Թուրքիայի սևծովյան նեղուցները՝ Բոսֆորը և Դարդանելը, բաժանում են Թրակիան Անատոլիայից, ինչպես նաև Եվրոպան Ասիայից։

  • կրոն

Թուրքիան համարվում է երկրորդ աշխարհիկ պետությունը՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունից հետո, որտեղ իսլամը որպես կրոն տարանջատված է պետությունից։ Դա տեղի է ունեցել 1928 թվականին, ի շնորհիվ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բարեփոխումների, որի արդյունքում Թուրքիայի Սահմանադրություն մտավ լաիցիզմի գաղափարախոսությունը։ 1980 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո ընդունվել է «թուրքական իսլամական սինթեզի» ռազմավարությունը, երբ իշխանությունը սկսեց ավելի կարևորել կրոնական կառույցների դերը։

    • պատմությունը

Թուրքերի պատմությունը սկսվեց, երբ Օգյուզ Թուրքերը գաղթեցին փոքր Ասիա, Թյուրքական գաղթի ժամանակ։ Թուրքական առաջին պետությունը՝ Սելջուկյան կայսրությունն էր, որը հիմնադրեց՝ Օգյուզ Սելջուկը 11-րդ դարում։ 1071 թ Մանազկերտի ճակատամարտում Սելջու-թուրքերը հաղթեցին Բյուզանդական կայսրությանը, Սելջուկ տոհմը իշխեց Թուրքիայում մինչև Մոնղոլների արշավանքները։

    • տեսարժան վայրերը

Ադրասան ամենահայտնի հանգստավայրերից մեկն է Անտալիա, կապված է Միջերկրական ծովի ափին գտնվող Կումլուկա քաղաքի հետ։ Ադրասանը Անթալիայի թաքնված դրախտներից է, մի վայր, որտեղ կանաչը տարբեր իմաստներ ունի և հիացնում է իր բնությամբ։

Ուլուդագ ազգային պարկ գտնվում է հարավում Բուրսա նահանգ, Ուլուդաղ ազգային պարկը Թուրքիայի ամենասիրված ձմեռային վայրն է առաջարկելով ճամփորդություն ձմեռային սպորտային արկածային ոգով: 

Կմաղք հարցեր

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1.Որո՞նք են կմախքի բաժինները:

զույգ գագաթոսկրերը և քունքոսկրերըկենտ ճակատոսկրը և ծոծրակոսկրը։

Կրծքային ողերը, 12 զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։
2. Ի՞նչ բաժիններից է կազմված իրանի կմախքը:

Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։Վերջին 9−10 ողերը սերտաճում են և առաջացնում սրբոսկրը ու պոչուկը։ Ողնաշարում տարբերում են 5 հատված՝ պարանոցային (7 ող), կրծքային (12 ող), գոտկային (5 ող), սրբանային (5 սերտաճած ող), պոչուկային (4−5 սերտաճած ող)։


3. Ի՞նչ ոսկրերից է կազմված կրծքա վանդակը:

 12 զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։


Մարդու կմաղք

Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկրերից, որոնք, միմյանց միանալով, մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգը:

Մարդու կմախքում տարբերում են գլխի, իրանի, ստորին և վերին վերջույթների բաժիններ:

Image_1119.jpg

Գլխի կմախքը (գանգ)

Գլխի ոսկրերի ամբողջությունը կազմում է գանգը։

Այն կազմված է միմյանց անշարժ միացած տափակ ոսկրերից։

Գլխի կմախքը կազմված է ուղեղային (գանգատուփ) և դիմային բաժիններից։

Ուղեղային բաժինը կազմված է իրար ամուր և անշարժ միացած ոսկրերից։

Դրանք են զույգ գագաթոսկրերը և քունքոսկրերըկենտ ճակատոսկրը և ծոծրակոսկրը։

Գանգատուփը զետեղարան է գլխուղեղի, տեսողության, լսողության և հավասարակշռության օրգանների համար։

BiologiyaMishuk-85.jpg

Գանգի դիմային բաժինը կազմված է 15 ոսկրերից, որոնցից են՝ այտոսկրերը, քթոսկրերը, արցունքոսկրերը, վերին և ստորին ծնոտները։

Ամենախոշորները վերին և ստորին ծնոտներն են։ Նրանց վրա կան ատամնաբներ, որտեղ տեղավորված են ատամների արմատները։ 

Ուշադրություն

Ստորին ծնոտը գանգի միակ շարժուն ոսկրն է, որը հոդավորվում է քունքոսկրերին։

Իրանի կմախք

2fa8c120eac0fa42ef19e3cfa015ba16.gif

Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։

Ողնաշարի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության 40 %-ն է կազմում։ Այն կազմված է 33−34 ողերից։ Վերջին 9−10 ողերը սերտաճում են և առաջացնում սրբոսկրը ու պոչուկը։ Ողնաշարում տարբերում են 5 հատված՝ պարանոցային (7 ող), կրծքային (12 ող), գոտկային (5 ող), սրբանային (5 սերտաճած ող), պոչուկային (4−5 սերտաճած ող)։

Բոլոր ողերը, բացառությամբ պարանոցային առաջին և երկրորդ ողերի, ունեն ընդհանուր կառուցվածք։ Յուրաքանչյուր ող ունի մարմին, աղեղ և ելուստներ։ Մարմնի և աղեղի միջև գտնվում է ողնանցքը։ Ողերը տեղավորված են մեկը մյուսի վրա, ուստի ողնանցքերը միանալով կազմում են ողնաշարային խողովակ, ուր գտնվում է ողնուղեղը։ Ողների մարմիններն իրար միացած են կիսաշարժուն՝ առաձգական աճառահյուսվածքի միջնաշերտով, որն ապահովում է ողնաշարի ճկունությունը։

stroeniepozvonkov.jpg

Ողնաշարն ունի 4 կորություն՝ պարանոցային և գոտկային հատվածներում այն ուղղված է առաջ, իսկ կրծքային և սրբանային հատվածներում՝ հետ։ Նորածնի ողնաշարը գրեթե ուղիղ է։ Կորություններն առաջանում են, երբ երեխան սկսում է գլուխը պահել, նստել, կանգնել և քայլել։ Ողնաշարի ֆիզիոլոգիական այս կորությունները մեծացնում են նրա ճկունությունը և մեղմացնում այն հարվածներն ու ցնցումները, որոնք գանգին են հասնում քայլելիս, ցատկելիս, վազելիս։

clip_image001.jpg

Կրծքային ողերը, 12 զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։

Կողը տափակ, կոր ոսկր է։ Առջևի մասում վերին 10 զույգ կողերը աճառային կցմամբ միացած են կրծոսկրին, իսկ ստորին 2 զույգը մնացածներից կարճ են և ազատ են վերջանում։ Կողերը հետին ծայրերով հոդավորված են կրծքային ողներին։ Դա ապահովում է կրծքավանդակի շարժունությունը շնչառության ժամանակ։

grudnaja-kletka01.jpg

Ուշադրություն

Կրծքավանդակը պաշտպանում է նրանում տեղակայված սիրտը, թոքերը, խոշոր անոթներն վնասվածքներից:

Վերին վերջույթների կմախքը

Վերին վերջույթների կմախքը կազմված է ուսագոտուց և ազատ վերջույթից։

Ուսագոտու ոսկրերն են զույգ անրակները և թիակները, որոնց միջոցով ազատ վերջույթները շարժուն միանում են իրանին։

Թիակը եռակյունաձև տափակ ոսկր է, ունի հոդափոս, որին հոդավորվում է բազուկոսկրի գլխիկը։ Թիակները գտնվում են կրծքավանդակի հետին մակերեսին և մկաններով միացած են կողերին ու ողնաշարին։ Անրակը միջին չափի S-աձև տափակ, ծռված ոսկր է, մի ծայրով միացած է թիակին, իսկ մյուսով՝ կրծոսկրին։

i.jpg

Վերին ազատ վերջույթի կմախքը կազմված է բազկի, նախաբազկի և ձեռքի ոսկրերից։ Բազկոսկրը կենտ ոսկր է, ստորին ծայրով հոդավորված է նախաբազկին։ Նախաբազուկը կազմված է արմունկոսկրից և ճաճանչոսկրից։ Ձեռքի կմախքը կազմում են նախադաստակը, դաստակը և մատոսկրերը։ Դաստակի կարճ խողովակավոր ոսկրերը կազմում են ափը և հենարան են մատոսկրերին։

Ստորին վերջույթների կմախքը

FEMALE_bones_white_00016 copy.jpg

Ստորին վերջույթների կմախքը կազմված է կոնքագոտուց և ազատ վերջույթներից։

Կոնքագոտին կազմված է զույգ կոնքոսկրերից, որոնք հետևում սերտաճել են սրբոսկրին, իսկ առջևում միացած են միմյանց։ Յուրաքանչյուր կոնքոսկր առաջացել է երեք ոսկրերի սերտաճումից։ Յուրաքանչյուր կոնքոսկրի վրա կա փոս, որին հոդավորվում է ազդրոսկրի գլխիկը։

Ստորին ազատ վերջույթի կմախքը կազմված է կենտ ազդրոսկրից, սրունքի և ոտնաթաթի ոսկրերից։ Սրունքը կազմված է մեծ և փոքր ոլոքներից։ Ազդրի և սրունքի միացման տեղում առջևից գտնվում է ծնկոսկրը։ Ոտնաթաթը կազմված է նախագարշապարից, գարշապարից և մատոսկրերից։

i (1).jpg

Վերջույթների ոսկրերը իրար շարժուն են միացած և ապահովում են ակտիվ շարժումներն ու տարածության մեջ տեղափոխումը:

Մարդու կմախքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար դիտիր այս տեսանյութը:

Կիսամյակաին հաշվետվություն

Մենք այս կիսամյակի ընթացքում սովորել ենք շատ ու շատ նոր ուղագրություներ։ Եվ կարդացել հետքրքիր պատմություներ։

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Մենք այս ամսվա ընթացքում կատարել են մեկ հատ գործնական քերականություն ։ Գրել ենք մեդիա ուրբաթի երգերի բառերի բացատրություներ։ կարդացել ենք հեետաքրքիր պատնվացքներ Մոգերի ընծաները. Օ’Հենրի 1 մաս 2, մաս 3։ կատարել ենք ֆլեշ մօբ-եր։

ՌԴ ընդհանուր բնութագիրը և բնական պայմաններըՌԴ

  1. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։
  2. ռուսաստանում շատ են արտահանվում օգտակար հանածոների պաշարները, որը ոչ միայն հենց Ռուսաստանին են օգուտ այլ նաև այլ շատ երկրների: Ռուսաստանը շատ հարուստ է երկաթի, ոսկու, գունավոր մետաղների, բնական ալմաստների, ածխի, նավթի պաշարներով: Հարուստ է նաև կենդանական աշխարհը, որը ազդեցություն ունի երկրի զարգացման վրա:
  3. Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

Մեդիա ուրբաթի երգերի բառերի բացառրություն

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

  • Միասնական կատարում. ազգային ամանորյա երգ «Բասեն բարի»

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի․․

Բասեն-տեղանուն

նուբար-Տարվա առաջին պտուղը՝ միրգը, երախայրիք, Անձնանաուն

դոմբարի,-Թմբուկի ձայն:

Միասնական կատարում- «Նոր տարի»

Երնեկ թե այս նոր տարին

Վերջ տար հայի ցավերին,

Չարը կորչեր ու բարին

Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս նոր տարին

Ազատ շնչեր Հայաստան,

Եվ շուրջ Մասիս մեր սարին

Փայլեին արտ անդաստան:

Հայե՛ր, երբեք չերկմտիք,

Կկատարվի այս ամեն,

Եթե իսպառ մենք հանենք

Փոքրոգություն մեր սրտեն:

Երնեկ թե այս նոր տարին

Վերջ տար հայի ցավերին,

Չարը կորչեր ու բարին

Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս նոր տարին

Ազատ շնչեր Հայաստան,

Եվ շուրջ Մասիս մեր սարին

Փայլեին արտ անդաստան:

անդաստան-

չերկմտել-չմտածել

Հանրահաշիվ 27

Թեմա՝ Թվաբանական գործողություններ հանրահաշվական կոտորակների հետ։ Վարժությունների լուծում թեման ամրապնդելու համար։

1․ միանդամն ընտրել այնպես, որ հավասարությունը ճիշտ լինի՝

ա) A=2
բ) A=40
գ) A=-12
դ) A=-75
ե) A=5b
զ) A=36x^2y

2․ Արտահայտությունը գրել կոտորակի տեսքով․

ա) 3a/2
բ) x/1 – x/3 = 2x/3
գ) x/1 – 2x/7 = 5x/7
դ) 2/1 + a/3 = 6+a/3
ե) 1/1 + 1/a = a+1/a
զ) 1/b – a/1 = 1-ab/b

3․Ձևափոխել հանրահաշվական կոտորակի․

ա) 1/a + 1/b = b+a/ab
բ) 2/x – 3/y = 2y-3x/xy
գ) x/a + y/b = xb+ay/ab
դ) 5a/7 – b/x = 5ax-7b/7x
ե) 1/2a – 1/3 = 3-2a/6a
զ) 1/a – 1/bc = bc-a/abc

4․ Ձևափոխել հանրահաշվական կոտորակի․

ա) m/ab + m/ac = am+abm/a^2bc
բ) 2a/mn – 5a/mb = 2ab-5an/mnb
գ) 2a-3b/m + 4a-5b^2/mb = 2ab-8b^2+4a/mb
դ) x-y/xy – x-z/xz = x^2z – 2xyz – x^2y/x^2yz

5․Ձևափոխել հանրահաշվական կոտորակի․

ա)-x/8
բ)7a/24
գ)2m2-6m/6
դ)5a-2/30
ե)11x+9/24
զ)5a-13/30

6. Կատարել գործողությունները․

7․Կատարել գործողությունները․

8․Կատարել գործողությունները․

9․Կատարել գործողությունները․

Մոգերի ընծաները. Օ’Հենրի 3

Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր.»Մադամ Սոֆրոնի, մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք՚: Դելան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց:

— Մազերս չե՞ք գնի,- հարցրեց մադամին:

— Մազեր գնում եմ,- պատասխանեց մադամը:- Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տեսնեմ:

Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը:

— Քսան դոլար,- ասաց մադամը` հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան:

— Շտապ տվեք,- ասաց Դելան:

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրում ծեծված փոխաբերության համար): Դելան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար:

Վերջապես գտավ: Տարակույս չկար. այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար: Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել: Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը: Այն թերևս կարելի է արժանի համարել այդ ժամացույցին: Հենց որ Դելան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին: Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. համեստություն ու արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ: Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և Դելան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ: Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և նայել, թե ժամը քանիսն է: Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից:

Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը: Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը: Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք:

Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին դասից փախած փոքր տղայի: Դելան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելուն:

«Դե,- ասաց նա ինքն իրեն,- եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ խմբերգչուհու: Սակայն ի՞նչ կարող էի անել, ա¯խ, ի՞նչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»:

Հարցերևառաջադրանքներ

10. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

ավետել,-հաղորդել

կոհակել-կոհակավորել

ունելի-կայծառ, կայծակալ

անպաճույճ-Պաճուճանք չունեցող, 

11. Գրի’ր տրված մտքին իմաստով մոտ կամ նույն իմաստն արտահայտող մտքեր:

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա:

12. Բացատրի’ր տրված մտքերը:

• Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը:

• Վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը: