Հաշվետվություն

Ես կատարել եմ գործնական քերականություններ, որոնք ինձ դուր են գալիս ,այն ինձ հետաքրքիր է,Գործնական քերականություն, Գործնկան քերականություն, Մենք կարդեցել ենք ստեղծագործություն, ինձ շատ դուր եկավ այն հինգ հասուն տանձերը, Նաև մենք ուսմնասիրել ենք Վիլյամ Սարոյանի կյանքը Վիլյամ Սարոյան, Վիլյամ Սարոյան հետաքրքիր փաստեր մենք գրել ենք ստեղծագործություներ սա իմ ստեղծագործությունն է կյանքի իմաստը, Մենք կատարել ենք հետաքրքիր առաջադրանք , մեր տարիքի համար դա շատ բնոշ էր քանի որ զարգացնում էր մեր միտքը Սովորելը կփրկի աշխարհը, Նաև մենք կարդացել ենք Վիլյամ Սարոյանի ստեղծագործություներից Վիլյամ Սարոյան իմ մասին, Վիլյամ Սարոյան իմ գերդաստանը, ես սովորել եմ գեղեցիկ բանաստեղծություն Հայաստանին Հայաստանին ձայնագրություն , մենք վերլուծել ենք հինգ հասուն տանձերը Հինգ Հասուն տանձերը վերլուծություն, Ես ուսումնասիրել ինձ հետքրքրող թեման Տիեզերք, Կատարել եմ 3 Ֆլեշ մոբ

Տիեզերք

 ընդհանրական տերմին, որը վերաբերում է գոյություն ունեցող ամեն ինչին, այդ թվում՝ մոլորակներին, աստղերին, գալակտիկաներին, միջգալակտիկական տարածություններին, ընդհանուր առմամբ՝ գոյություն ունեցող ողջ էներգիան և մատերիան (նյութական աշխարհը)։

Գիտության մեջ տարբերակվում են «տեսանելի տիեզերք» և «տեսական տիեզերք» հասկացությունները։ Քանի որ լույսի արագությունը սահմանափակ է, մեզ հասանելի են տիեզերքի միայն մեկ հատվածից եկող լուսային ճառագայթները։ Ըստ որում՝ տիեզերքի որքան ավելի հեռավոր հատվածներ ենք դիտարկում, այնքան ավելի հեռավոր անցյալից է պատկերը (լուսային ճառագայթը ավելի երկար ժամանակում է հասել մեզ մոտ)։ Ներկա տվյալներով՝ տեսանելի տիեզերքի տրամագիծը կազմում է մոտավորապես 93 միլիարդ լուսային տարի։

Ըստ Մեծ պայթյունի տեսության՝ տիեզերքն առաջացել է 13,798 միլիարդ (± 0,037 միլիարդ) տարի առաջ։

Տիեզերքը մեզ շրջապատող անսահման և հավերժական նյութական աշխարհն է, Երկրից մինչև տիեզերական տարածության ամենահեռուներում ֆիզիկապես գոյություն ունեցող ամեն ինչը։

Տիեզերքն ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ։ Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում։

Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է։ Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը։

Թեմա՝  Կանոնավոր բազմանկյուններ:
Սահմանում։ Կանոնավոր կոչվում են այն ուռուցիկ բազմանկյունները, որոնց բոլոր կողմերը և անկյունները հավասար են:

Հավասարակողմ եռանկյունը կանոնավոր բազմանկյուն է․


Քառակուսին  կանոնավոր քառանկյուն է․

Կանոնավոր հնգանկյունը տես ստորև․

Մենք գիտենք, որ ուռուցիկ բազմանկյան բոլոր անկյունների գումարը (n-2)x180 աստիճան է, ուստի կանոնավոր n-անկյան բոլոր անկյունները հավասար են և մեկ անկյան աստիճանային չափը գտնելու համար պետք է  (n−2)180°-ը բաժանել n-ի։
(n−2)180°/n

Առաջադրանքներ։
1.
Ո՞ր բազմանկյունն է կոչվում կանոնավոր։

Կանոնավոր կոչվում են այն ուռուցիկ բազմանկյունները, որոնց բոլոր կողմերը և անկյունները հավասար են:

2. GEOGEBRA ծրագրով գծիր կանոնավոր եռանկյուն, գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։

(n-2)x180
(3-2)x180=180

180:3=60


3. GEOGEBRA ծրագրով գծիր կանոնավոր քառանկյուն,  գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։

4. GEOGEBRA ծրագրով գծիր կանոնավոր վեցանկյուն,  գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։

5. GEOGEBRA ծրագրով գծիր կանոնավոր տասնանկյուն,  գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։

6. GEOGEBRA ծրագրով գծիր ուռուցիկ քառանկյուն, գծիր բոլոր անկյունագծերը, քանի՞ անկյունագիծ ստացար։

7.GEOGEBRA ծրագրով գծիր ուռուցիկ հնգանկյուն, գծիր բոլոր անկյունագծերը, քանի՞ անկյունագիծ ստացար։

8. Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, եթե նրա բոլոր անկյունների աստիճանային  գումարը 540 է:

9. Գտեք ուռուցիկ քառանկյան բոլոր անկյունները, եթե նրա երեք անկյունները իրար հավասար են, իսկ չորրորդ անկյունը դրանցից փոքր է 40 աստիճանով։

10. Գտեք ուռուցիկ քառանկյան բոլոր անկյունները, եթե դրանք համեմատական են 1, 2, 4, 5 թվերին:

11. Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, որի յուրաքանչյուր անկյունը հավասար է՝
ա) 90աստիճան
բ) 60աստիճան
գ)120աստիճան
դ) 108աստիճան :

12. Գտեք քառանկյան երրորդ, չորրորդ կողմերի երկարությունները, եթե նրա պարագիծը 66 սմ է, առաջին կողմի երկարությունը 10սմ է, երկրորդը կողմը երկու անգամ երկար է առաջին կողմից, իսկ երկրորդ և չորրորդ կողերի երկարություննները իրար հավասար են։ 

13. Գտեք ABCD ուռուցիկ քառանկյան A, B և C անկյունները, եթե
∠A = ∠B = ∠C իսկ ∠D = 135 աստիճան է։

Parapunq 8

1. Փորձեր կատարելով գտիր համակարգի լուծումը։

ա)  {x+y=10
      {x-y=8

բ)  { x+y-5=0
    {x-y-1=0

գ)  {x+y-12=0
    {x-y-2=0

դ)  {2x+y=22
    {y-4x=16

ե)  {5y+4x=14
    {y-x =1


2. Պարզեք՝ (−3; 1) թվազույգը համակարգի լուծո՞ւմ է.
ա) { x + y − 3 = 0
    { x − y + 4 = 0 

բ) {  2x − 3y − 1 = 0
    { 3x + 4y + 5 = 0

3. Համակարգի յուրաքանչյուր տողով գրեք հավասարման  գործակիցները և ազատ անդամները.
ա) { 2x + 3y + 1 = 0,
      {−x + y = 0,

բ)  { 3x − 2y − 4 = 0;
      {−2x − 6 = 0; 

գ) { −3x − 2y + 7 = 0,
  {−4x − 5 = 0,

դ) { 2x + 5 = 0;
    { 2y + 4 = 0

4. Ցույց տվեք, որ (−2; 1) թվազույգը համակարգի լուծում չէ.
  ա) { 2x − y + 5 = 0,
      {2x + 5y − 1 = 0,

  բ) {x + y − 3 = 0;
      {3x − 4 = 0

5. Ելնելով տված պայմանից, կազմեք երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգ.
ա) երկու թվերի գումարը 7 է, իսկ տարբերությունը՝ 2,
բ) երկու թվերի տարբերությունը 12 է, իսկ գումարը՝ 27։

6.Կազմեք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում հետևյալ պայմանից.
ա)Երկու թվերի գումարը հավասար է 10,
բ)2լ կաթը և 3 բատոն հացը միասին արժեն 990 դրամ։

7. Կազմեք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում հետևյալ պայմանից,  առաջարկեք որևէ լուծում․
ա)Երկու թվերի գումարը հավասար է 20


բ)3 կոնֆետը և 4 թխվածքաբլիթը միասին արժեն 1800 դրամ։

8. Լրացուցիչ։
b-ի ի՞նչ արժեքի դեպքում (1,4) թվազույգը bx-7y-3=0 հավասարման լուծում է։

Parapunq 9

Համակարգը լուծել տեղադրման  եղանակով, որում անհայտների գործակիցները զրոյից տարբեր են, անհրաժեշտ է՝
1) անհայտներից մեկը (օրինակ՝ y-ը) համակարգի հավասարումներից որևէ մեկից արտահայտել մյուս անհայտով,
2) ստացված արտահայտությունը տեղադրել համակարգի մյուս հավասարման մեջ y-ի փոխարեն,
3) լուծել ստացված մեկ x անհայտով հավասարումը,
4) տեղադրելով ստացված x արժեքը y-ի բանաձևի մեջ՝ գտնել y-ի արժեքը։
Հենց (x; y) թվազույգը կլինի համակարգի միակ լուծում։

Օրինակ, լուծենք այս համակարգը տեղադրման եղանակով․
{4x − 5y − 1 = 0
{7x − y + 6 = 0

համակարգի երկրորդ հավասարումից y-ն արտահայտենք x-ով՝
y = 7x + 6
  և առաջին հավասարման մեջ y-ի փոխարեն տեղադրենք
7x + 6՝
4x − 5 (7x + 6) − 1 = 0
Լուծելով  հավասարումը՝ գտնում ենք նրա միակ արմատը՝
x = −1։
Տեղադրելով x-ի արժեքը   հավասարության մեջ՝ գտնում ենք y-ի արժեքը։
y = 7x + 6 = 7․ (−1) + 6 = −1:
Նշանակում է  համակարգն ունի միակ լուծում՝ (−1; −1)
Պատասխան՝ (−1; −1)։

Առաջադրանքներ։

1. Տրված հավասարումից y-ը արտահայտեք x-ով․

ա)x+y=5
y = 5 – x
բ)2x+y=3

y = 3 – 2x
գ)x+y-5=11

y = 16 – x
դ)y+2=3x

y = 3x – 2
ե)3x+5y=8

y = (8 – 3x) : 5
զ)-3x+2y=7

y = (7 + 3x) : 2

2. Տրված հավասարումից x-ը արտահայտեք y-ով․

ա)x-y+3=0
x = (-3) + y
բ)2x-3y+6=0

x = ((-6) + 3y) : 2
գ)13x+y-2=0

x = ((-2) – y) : 13
դ)x+2y-5=0

x = (-5)
ե)3x+y=8

x = (8 – y) : 3
զ)-2x+y=-14

x = ((-14) – y) : (-2)

3. Լուծիր համակարգը տեղադրման եղանակով
ա){x-2y=4
    {x+7y=22

x = 4 + 2y
4 + 9y = 22
9x = 18
x = 2

բ){-3x+y=5
  {y+4x=26

y = 5 + 3x
5 + 7x = 26
7x + 21
x = 3

գ) {x − 2y = 0
    {x + 5y = 45

x = 45 – 5y
45 – 7y = 0
7y = 45
y = 45/7

դ){x − 3y − 7 =0
    {x +7y=87

x = 87 – 7y
80 – 10y = 0
10y = 80
y = 8

4. Լուծիր համակարգը տեղադրման եղանակով

ա) {x−y−1 = 0
    {x+y−5 = 0

x = 1 + y
-4 + 2y = 0
2y = 4
y = 2

բ) {x−y−2 = 0
    {x+y−6 = 0

x = 2 + y
-4 + 2y + 0
2y = 4
y = 2

Հարցեր կրկնողության վերաբերյալ․
5.Լուծեք մեկ անհայտով  հավասարումները․

ա)5x+3x-10=14
x = 3
բ)-3+9y+13-5y=22

y = 9
գ)(5x+3)-(2x-4)=37

x = 10
դ)2x+1=12

x = 5.5

6. Լուծեք խնդիրները կազմելով հավասարում․
Ջրով լցված լի դույլի զանգվածը  10կգ է։ Որքա՞ն է դատարկ դույլի զանգվածը, եթե հայտնի է, որ այն 9կգ-ով թեթև է նրա մեջ գտնվող ջրից։

x + y = 10կգ
y = x + 9կգ
2x + 9 = 10կգ
2x = 1կգ
x = 0.5կգ

Գործնական քերականություն, Գործնկան քերականություն, հինգ հասուն տանձերը, Վիլյամ Սարոյան, Վիլյամ Սարոյան հետաքրքիր, փաստեր, կյանքի իմաստը, Սովորելը կփրկի աշխարհը, Վիլյամ Սարոյան իմ մասին, Վիլյամ Սարոյան իմ գերդաստանը, Հայաստանին , Հինգ Հասուն տանձերը վերլուծություն,

Վիլյամ Սարոյանի մասին

Ես Կալիֆոռնիայի հայ եմՓարիզի հայ եմԼոնդոնի հայ եմԵրևանի հայ եմամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…»։

Ծնունդը

Կալիֆոռնիա: Բիթլիսից գաղթած հայ ընտանիք, որտեղ 1908 թ․-ին ծնվեց 4-րդ երեխան: Նրան կոչեցին Վիլյամ: 1911 թվականին, երբ  37-ամյա Արմենակ Սարոյանը մահացավ, մայրը՝ Թագուհի Սարոյանը, չէր կարողանում պահել երեխաներին: Արդյունքում  երեխաներին՝ Հենրիին , Զաբելին, Կոզեթին ու Վիլյամին,  տեղափոխեցին որբանոց։ Այդ ժամանակ Վիլյամը 3 տարեկան էր, և հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը ծանր փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար:

«Մանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինելՄայրս նախատեց ինձասելովդու արդեն տղամարդ եսիսկ տղամարդը չի լալիսԵս դադարեցի լաց լինել» :

Այդ ժամանակ մայրը նրան Coon Jiger անունով մի տիկնիկ էր նվիրել։ Տիկնիկ, որը երկար տարիներ լինելու էր Վիլյամի անբաժան ընկերը և այդ տիկնիկով էր  փորձելու փարատել մոր բացակայությունը:

Վերադարձ դեպի տուն

Մոտ 10 տարի ապրելով մանկատանը՝ նույն ճանապարհով Վիլյամն իր քույր-եղբայրների հետ մի օր վերադարձավ տուն: Սակայն վերադարձը մանկատնից չդարձավ վերադարձ դեպի  անհոգ կյանք: Աշխատանք հեռագրատանը: Վիլյամը ստիպված էր օգնել մորը: 13-ամյա երեխայի համար դա դժվար փորձություն էր:

«Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալուև եսշատ լավ գիտակցելովոր պետք է մնացած թերթերը վաճառեմչկարողացա հրաժարվել այդ առաջարկից և միացա ընկերներիսՀանկարծ լսեցի մորս ձայնը՝ ինչո՞վ ես զբաղվածԵս խաղում էիմայրի՛կ,- պատասխանեցի եսՄորս մեկ հայացքը բավարար եղավոր վերադառնամ աշխատանքիսԱյդ օրվանից հետո հասկացաոր ես տարբեր եմ մյուս երեխաներից»:

Փողոցըորպես դպրոց

Թե’ որբանոցում, թե’  հետո արդեն տանը, Վիլյամը այդպես էլ կանոնավոր կրթություն չստացավ։ Կրթությունն ու աշխատանքը համատեղելը դժվար էր տղայի համար: Իսկ երրորդ դասարանում դպրոցում հայտնի էր որպես ամենաչար տղան, ում հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերը, ականջները… Այդպես մինչև մի օր հայտարարեցինՎիլյամ Սարոյանը վռնդված է  դպրոցից…

Ծանոթությունը հոր հետ

Վիլյամը հորը չէր հիշում ու հորից շատ բան չէր պատմում մայրը: Սակայն 1922 թվականին, երբ Վիլյամը 14 տարեկան էր, մայրը նրան հանձնեց հոր թղթերի ու տետրերի մի կապոց: Դա Վիլյամի համար իր և հոր առաջին հանդիպումն էրհասունության հանդիպումը: Այդ հանդիպման ժամանակ էր, որ Վիլյամը իմացավ իր հոր ով լինելը: Հայրը բանաստեղծ էր, բանաստեղծություններ ու պոեմներ էր գրել «հին հայրենիքի» լեզվով։ Օրեր շարունակ նա կարդում էր հոր գրվածքները, հետո ուրիշ գրողների, հետո էլի ու էլի, և վերջում հասկացավ, որ  չգրել չի կարող:

«Ես գրում եմ փոքր տարիքիցթեպետ այն ժամանակ ոչ մեկին չէի խոստովանումոր ուզում եմ գրող դառնալ։ Մերոնքբիթլիսցիներըհատկապես նրանքովքեր հիմնավորվել էին Ամերիկայումգրողներին լուրջ չէին վերաբերվում։ Նրանց համար կարևորն այն էրկարո՞ղ ես փող աշխատելթե՞ ոչ։ Իմ հորեղբայր Արամն ասում էրԴու այդ հիմարությունը թո՛ղ»։  Բայց ես չէի լսում…»։

Աշխատանքային տարեգրություն

1926 թվական: 18 տարեկան Վիլյամն արդեն հասցրել էր աշխատել փոստատար, սևագործ բանվոր և սեզոնային մշակ Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում, բացահայտել  էր Ֆրեզնոն այնքան, որքան հնարավոր էր:

Եվ ահա, ամեն տեսակ աշխատանքից գլուխ հանող Վիլյամը որոշում է նոր բացահայտումների գնալ: Թողնելով հարազատ Ֆրեզնոննա ճանապարհ է ընկնում դեպի Սան Ֆրանցիսկո: Սան Ֆրանցիսկոյում նրան նոր աշխատանքներ էին սպասումհեռագրատան ծառայող, ապասպորտային ապրանքների վաճառող, պահեստի բանվոր, և էլի ուրիշ աշխատանքներ: Սակայն ոչ մի աշխատանք իր սրտով  չէր, ու նա ոչ մի տեղ երկար չէր մնումկարևորը հասցներ սենյակի վարձը տալ:

ՍիրակԳորյան

1933 թվական, Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթ: Վիլյամ Սարոյանի առաջին ստեղծագործությունը` Սիրակ Գորյան կեղծանունով, արդեն իրականություն էր` հետո ինչ, որ ոչ իր անուն-ազգանունով:

Մեկնարկը տրված էր, շարունակությունը՝ սպասված: Եվ չուշացավ առաջին գիրքը՝ 1934թ․, «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ»: Հետագայում այս գրքի մասին ամերիկացի քննադատ Բ. Ռասկոն պիտի գրեր.

«Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար` որպես գրողի։ Սարոյանը բուռն էպոռթկուն և խելացինա թախծոտ էքնքուշ ու մարդկայիննա միամիտ է ձևանումսակայն բնավ միամիտ չէ…: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներովնա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։

Ընթերցողը սիրեց գիրքը, գրախանութներում այն երկար չմնաց դարակներին և դատարկվող դարակները Վիլյամին ստիպեցին մտածել շարունակության մասին:

«1935թիներբ լույս տեսավ իմ առաջին գիրքըես կյանքում առաջին անգամ ինձ զգացի գրեթե հարուստ։ Եվ այդ ժամանակ որոշեցի ուղևորվել Հայաստան։ Ուզում էի տեսնել իմ ժողովրդինիմանալթե ինչի մասին են խոսում իմ հայրենակիցները։ Ինչպես են նրանք քայլում փողոցներովինչ են սիրում։ Ուզում էի նայել Բիթլիսի ուղղությամբ»։

«Քո կյանքի ժամերը»

1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը» պիեսը:

«Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛սոր այդ քաղցր ժամերին ո՛չ քեզո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահըԱմենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերեսհանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցիցթող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

…. Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունըբայց ոչ չար ու անազնիվ մարդկանցհասկացի՛ր սաՄի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛սոր քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքըայլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը

Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերյան և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ Սակայն Սարոյանը հրաժարվեց առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ

«Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:

Զինակոչիկը

1942 թվականին Սարոյանը զորակոչվեց բանակ, հետո իր տեսած ու ապրած պատերազմը պիտի դառնային ստեղծագործություններ՝ «Մարդկային կատակերգություն», «Վեսլի Ջեկսոնի արկածները»։ Նույն թվականին՝ մինչև զորակոչվելը,  հիմնեց սեփական թատրոնը, որը, սակայն, կարճ կյանք ունեցավ:

«Երբ իմ «Մարդկային կատակերգությունը» թարգմանվեց հայերենմայրս կարդաց այն։ Մի անգամ ես նստել և ուտում էի նրա պատրաստած թանապուրը։ Հանկարծ նա մտավ սենյակ և ասաց. «Երեկ գիշեր  կարդացի քո գրածը։ Լավ էր»։ Եթե մայրիկն ասաց՝ «լավ էր», նշանակում է՝ այդպես էլ կա։ Նշանակում է՝ թարգմանությունն էլ լավն է»։

Դեպի աշխարհ

Միշտ ու մշտապես, ուր էլ լիներ ու ինչ էլ աշխատելիս լիներ, Վիլյամի միտքը միշտ թռչում էր նոր երկրներ, ուրիշ երկրներ` նոր բացահայտումների ու նոր զգացողությունների ետևից: Եվ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1950-60-ական թթ․-ին, Սարոյանն անդադար շրջագայում էր: Եվրոպա ու ոչ միայն Եվրոպա, մինչև հասավ հայրենիք` Հայաստան:

Սարոյանի Հայաստանը

«Օտարության մեջ ապրող հայերի մեջ մեծ է Հայրենիքի հանդեպ կարոտը։ Բայց դա հիվանդություն չէ։ Դա ուժ է։ Եվ այն օգնում է ճանաչել ինքդ քեզ։ Ես՝ Ուիլյամ ՍարոյանսԱրմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ երեխան եմև իմ արժեքն այն էոր ես հայ եմգրող։ Ես չեմ կարող ինքս իմ մասին այլ կերպ մտածել։ Ես չեմ կարող ինքս ինձ դավաճանել։ Եթե դավաճանեմչեմ կարողանա գրելև այն ամենըինչ կգրեմկլինի կեղծ։ Հիմա հասկանո՞ւմ եքթե ինչու առաջին իսկ վաստակածս գումարով եկա Հայաստան»:

Առաջին անգամ 1935թ․-ն էր, երբ նա ընդամենը 27 տարեկան էր: Հաջորդ անգամ Հայաստան այցելեց 1960-ին, ապա՝ 1976թ․-ին և 1978թ․-ին, որ նշեր իր 70-ամյակը:

«Ես հայ եմ արյունովամերիկացիմիջավայրովՀայաստանը ես սիրեցի միանգամիցԱյդ սերը հայրենիքիս հանդեպ շատ ավելի վաղ էր դրոշմված իմ սրտում»:

Եվ պատահական չէ, որ Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը, հայկականը՝ օտար միջավայրում:

«Համարձակեցեք բնաջնջել ՀայաստանըՏեսեքթե կրնա՞ք:  Աքսորեցեք դեպի անապատները առանց հացի ու ջրիԱյրեցեք անոնց տունն ու եկեղեցիներըՀետո տեսեքթե անոնք արդյոք կրկին չեն խնդաերգե կամ աղօթե…  Որովհետևերբ անոնց երկուսը աշխարհի որևէ մասում կհանդիպենտեսեքթե անոնք արդյոք մի Նոր Հայաստան չեն ստեղծե…»:  

Սարոյանի երազանքը Բիթլիսում լինելն էր և այդ միտքը գրողին հանգիստ չէր տալիս, մինչև…

«Ես 56 տարեկան էիերբ ուղևորվեցի Բիթլիս։ Ստամբուլում թուրք լրագրողներն ինձ հարցրեցին՝ ինչ եմ ուզում տեսնելուր եմ ցանկանում գնալ։ Ասացի՝ Բիթլիս։ Ասացին՝ դժվար էբայց տեսնենքգուցեև հաջողվի։ Հաջողվեց։ Ավտոմեքենայով ուղևորվեցինք Ադաբազարայնտեղից՝ ՍամսունՏրապիզոն ևի վերջոհասանք Վանա լճի մոտ։ Այնտեղ ես առաջին անգամ կռունկ տեսա։ Գեղեցիկ թռչուն է… Երբ մոտեցանք Բիթլիսինես ամբողջովին քրտնեցի։ Ուղեկիցներիս հարցրեցի՝ իրենք չե՞ն շոգում։ Ասացին՝ ոչ։ «Ինչո՞ւ»,- զարմացա,- «ես հո լրիվ քրտնել եմ»։ «Մենք Բիթլիսից չենք»,- ժպտացին նրանք,- «մենք այլ վայրերից ենք»։

Սարոյանական ձեռագիրը

«Ափսոսոր չեն հորինել այնպիսի մի մրցանակ այն գրողների համարովքեր կարողանում են խուսափել աշխարհին ևս մեկ անպետք գիրք նվիրելու գայթակղությունից»:

Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը հասցրեց գրել մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասը տեղ գտավ տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանին կարելի է գտնել իր բոլոր գործերում, բոլոր կերպարների մեջ: Մի առիթով նա նույնիսկ ասել է

«Այստեղ՝ Երևանումինձ հարցրեցինթե «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հերոսներն ունե՞ն նախատիպեր։ Նախատիպն այստեղ մեկն է՝ ես ինքս։ Ես և՛ Ջոնին եմև՛ ՄըքԳրեգորը։ Ես տատիկն եմես նպարավաճառի դուստրն եմ։ Ես շատ եմ սիրում «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ Ես հպարտ եմոր այն բեմադրվել է Երևանում…  Որքա՜ն լավ է բեմադրել պիեսը Վարդան Աճեմյանը։ Առնո Բաբաջանյանի երաժշտությունը մինչև հիմա հնչում է ականջներումս…»։

Վիլյամ Սարոյան տեսակը

«Տարօրինակ էբայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակերբ նա դժվարության մեջ էմնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պեսայնպես, ինչպես ծնողներիդ»:

Հայաստան այցելություններից մեկի ժամանակ Սարոյանը Սևանի ափից մի ծանր քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:

– Ամերիկա՝ Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:

– Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…-հարցնում է ուղեկցորդը:

– Ինքնաթիռով պիտի տանիմ

– Ինչո՞ւ

– Ով Հայաստանի դեմ վատ խոսիանոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

Սարոյանական հումորը միայն առօրյա խոսակցություններով չէր սահմանափակվում: 1948 թվականին Վիլյամ Սարոյանը թերթում այսպիսի մի հայտարարություն տպագրեց.

«Ագարակի տուն, 30 ակր տարածքավտոտնակ չունիպահեստ չունիկենտրոնական ջեռուցումը խափանված էավտոբուս չունիմեծ թվով սկյուռներ կանԳինը՝ 32 հազար դոլարՍեփականատերը 7 ակրը իրեն է պահելու՝ իր ագահությունն ապացուցելու համարիսկ մնացածը վաճառվում է 32 հազար դոլարովԳրել կամ զանգահարել Վիլյամ Սարոյանին»:

Նույնանման ձևակերպում  ուներ նաև այգու վաճառքի հայտարարությունը:

 «Այգիս վաճառում եմանպիտան հող էջուրը՝ պակասոչինչ չի բուսնումմոլախոտերով լեցուն էառաջին իսկ հաճախորդին պիտի վաճառեմ…»:

Եվ որքան էլ զարմանալի է, այգին վաճառվեց ու վաճառվեց հենց հաջորդ օրը: Ավելին, գնորդների հերթ էր գոյացել, բայց սեփականատեր դարձավ ամենաբարձր գին վճարողը…

Չառլին և Վիլյամը

«Երբեմն ես մտածում եմոր հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին այլ ազգությանանկախ այն բանիցթե ինչ ազգություն ունի նրանցից յուրաքանչյուրը»։

Սարոյանը Ամերիկայում սիրում էր հանդիպել հայերի հետ: Բայց Սարոյանի հուշերում ճակատագրական էր հատկապես ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հետ ընկերությունը: 1936 թվականի հոկտեմբերին Մամուլյանի հետ հերթական հանդիպումը պատճառ դարձավ մեկ այլ ճակատագրական հանդիպման: Հանդիպում, որ սկիզբ էր դնելու Չապլին և Սարոյան բարեկամությանը:

Ռուբեն Մամուլյանի հարկաբաժնում տեսնելով Չարլի Չապլինին՝ Սարոյանը նախ՝ շփոթվեց: Հետո՝ պիտի իմանար, որ Նյու Յորքի այն համեստ կացարանը, որտեղ բնակվում էր Չապլինը, իր կացարանի հարևանությամբ է: Հետո արդեն ամեն երեկո Սարոյանն ու Չապլինը պիտի միասին զբոսնեին, թափառեին փողոցից փողոց: Չապլինը պիտի ազդեր նաև Սարոյանի ձեռագրի վրա՝ նրան արձակից տանելով դեպի դրամատուրգիա:

Իսկ երբ 1952 թվականին Չապլինին վտարեցին ԱՄՆ-­ից իր նկարահանած «Մսյո Վերդու»«Բեմի լույսերը» ֆիլմերի համար, Սարոյանի համար դա հավասար էր սեփական անձի վտարմանը: Այդպես նրանց բարեկամությունն ընդհատվեց 23 տարով: Վերջին հանդիպումը 1975 թ. մայիսին էր, Փարիզում:

Այդ հանդիպումից 2 տարի անց Սարոյանը կարդաց Չապլինի մահվան մասին… Իրենց չդադարող բարեկամության մասին երբ էլ հարցնեին, միշտ նույն պատասխանն էր տալիս․

«Մեզ կապում է բարությունը և կրկին բարությունըբարի կամեցողությունը»:

Սերը

Սարոյանն իր կյանքի ընթացքում ամուսնացել է երկու անգամ, երկու անգամ էլ` նույն կնոջ հետ։ Երբ նրան հարցրել են, թե ինչու է նորից ամուսնացել նույն կնոջ հետ, նա իրեն բնորոշ անկրկնելի հումորով պատասխանել է.

«Ինչո՞ւ պետք է նոր կին առնեինորի հետ ստիպված ես ծանոթանալես էլ ամուսնացա առաջին կնոջս հետում արդեն գիտեի»։

Իսկ երբ հարցրել են, թե ինչու երկրորդ անգամ բաժանվեց նույն կնոջից, պատասխանել է.

«Որովհետև ես երկրորդ անգամ նույն սխալը գործեցի»։

Սիրո այս խճճված պատմությունը սկիզբ առավ, երբ Սարոյանը 34 տարեկան էր: 1942-ի մի սովորական օր Հոլիվուդի ռեստորաններից մեկում նա ծանոթացավ իր ապագա կնոջ` Քերոլ Մարքուսի հետ: Քերոլը նրանից փոքր էր 16 տարով. 17-ամյա շիկահեր գեղեցկուհին տարբերվում էր Սարոյանին շրջապատող կանանցից: Այդպիսի կանանց մասին, որպես կանոն, Սարոյանի մայրն ու քույրերը բացասական կարծիք ունեին: Բայց մի բան կար, որ գրավում էր Վիլյամին: Եվ չնայած բոլոր տարաձայնություններին և վեճերին` 1943 թվականի փետրվարյան ձնառատ մի օր նրանք ամուսնացան: Ամուսնության օրը Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943 թվականին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը:

Ծնողները նրան Արամ կոչեցին. դա Սարոյանի ամենասիրելի հայկական անունն էր: 1946 թվականին ծնվեց Վիլյամի և Քերոլի դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Թվում է, թե երջանիկ լինելու համար ամեն ինչ կար, եթե միայն չլինեին հաճախակի վեճերը: Ի դեպ, Սարոյան-Չապլին ընկերությունն ամրապնդվեց նաև նրանց կանանց ընկերությամբ՝ Օոնա Օ’նեիլին և Քերոլը մանկության ընկերուհիներ էին:

Զույգը երջանիկ էր, իսկ նրանց ամուսնալուծության լուրը՝ անհավատալի: Տարիներ հետո որդին՝ Արամը, գրում է .

«Եվ մի գիշերանկողնումերբ Քերոլը Բիլի սիրառատ վերաբերմունքից հետո իրեն ապահով էր զգումկատարում է իր երկար ձգած խոստովանությունըհայտնելովոր ինքն իրականում հրեուհի էՍարոյանի արձագանքը կայծակնային էրՆա վեր կացավվերցրեց իր անկողինը և գնացպառկեց հյուրասենյակի բազմոցին»:

Հրեաների հանդեպ Սարոյանի վերաբերմունքը մանկությունից էր գալիս:

«12 տարեկան էիերբ հրեական մի խանութի ցուցափեղկին տեսա մեծ տառերով գրված «Զեղչ»: Ուրախացած ավելի մոտեցա և նկատեցիոր շատ ավելի փոքր տառերով գրված էրՀայերի մուտքն արգելվում է»:

6 տարվա ամուսնությունից հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին: Ամուսնուն հետ վերադարձնելու Քերոլի բոլոր փորձերն ապարդյուն էին: Մինչև նոր ամուսնության առաջարկություն ստացավ և, երկար չմտածելով, համաձայնեց: Թեկնածուն էլի հայտնի մարդ էր, տարիքով մեծ, սակայն, հարուստ և ռոմանտիկ: Հենց այդ ժամանակ է, որ Սարոյանի մեջ հայի գենը խոսեց, ու չուշացավ Սարոյան-Քերոլ երկրորդ ամուսնությունը: Դա 1951թ․-ն էր, պսակադրությունը՝ Լոս Անջելեսի հայկական եկեղեցում էր:

«Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենինինչը մեզ շրջապատում էԻսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է»:

Սակայն երկրորդ ամուսնությունն էլ երկար չտևեց: Ամուսինների ամենօրյա վեճերն ի վերջո բերեցին երկրորդ ամուսնալուծությանը: Սարոյանը նույնիսկ փորձեց կնոջից վերցնել երեխաներին, և նրանց դաստիարակությունը վստահել Թագուհուն: Սակայն ապարդյուն:

1959 թվականին Քերոլն ամուսնացավ հայտնի բեմադրիչ Վոլտեր Մեթյուի հետ:

Սարոյան հայրը

Երեխաները հոր հետ հաճախ էին հանդիպում, Սարոյանը ֆինանսապես ապահովում էր նրանց: Չնայած այդ ամենին` երեխաները, հատկապես որդին, բարդ հարաբերություններ ուներ հոր հետ: Ոչ ոքի չէր հաջողվում մեղմել տարաձայնությունը հոր և որդու միջև: Տարիները նրանց ավելի հեռացրին… Հանդիպման վերջին առիթը Սարոյանի կյանքի մայրամուտին էր:

Ի դեպ, Արամը բանաստեղծ է. Սարոյանը հաճախ էր կարդում որդու բանաստեղծությունները: Դուստրն ընտրեց դերասանի մասնագիտությունը, թեպետ նա էլ պատանեկության տարիներին գրում էր. հոր բնորոշմամբ՝ բավականին լավ գործեր:

Վերջի սկիզբը

«Եվ այնուամենայնիվինչոր մի տեղ ինչ– որ մի բան սխալ է»:

Սարոյանը 2 տարի տառապում էր քաղցկեղով, հիվանդությունը ծանր էր, թեպետ Սարոյանը փորձում էր այն թեթև տանել:

1981թ․-ին, սակայն, նրան տեղափոխեցին հիվանդանոց: Լուրը լսելուն պես Լյուսին՝ յոթ տարվա դադարից հետո,  խելագարի պես հասավ հիվանդանոց: Հիվանդանոց հասավ նաև որդին, ում հետ հանդիպել Սարոյանը համաձայնեց միայն 2 շաբաթ անց: Նախքան այդ, երեք տարի չէին հանդիպել: Արամը հանդիպմանը մենակ չէր՝ Սարոյանի թոռնուհին էլ էր եկել պապին տեսության:

«Ես գրկեցի հորս և համբուրեցի նրա ճակատը, և հանկարծ լսեցի թույլ ձայնով արտասանած նրա խոսքերը. «Շնորհակալ եմ, Արա՛մ»: «Ես եմ շնորհակալ, հայրի՛կ»: «Սա կյանքիս և արդեն մահվան սամեն աերջանիկ օրն է»,– թույլ ձայնով շշնջաց հայրս»:

1981 թվականի մայիսի 18-ը Սարոյանի վերջին առավոտն էր: Այդ օրը Ֆրեզնոյում ևս մեկ հայ պակասեց: Նա նախապես իր կտակում գրել էր, որ իր աճյունափոշուց մի բուռ հանձնեն հայկական հողին:

«Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք։Ձեր բախտը հիմա չեք կրնար հասկընալ, հետո պիտի հասկընաք… Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկընան , որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղչկա, քան հայրենիքը: Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամ այն ինչ հրաշալի բան է այդ»

Նրա վերջին կամքը կատարվեց: Աճյունափոշու մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Իսկ 2008-ին Երևանի կենտրոնում բացվեց Վիլյամ Սարոյանի արձանը:

«Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս չի լացում, երբ մեծանում է, բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել` հասկանալով, թե ինչ է կատարվում աշխարհում»::

Վիլյամ Սարոյանի մասին

Պարապմունք 8

1. Փորձեր կատարելով գտիր համակարգի լուծումը։

ա)  {x+y=10
      {x-y=8

x=2

y=8

բ)  { x+y-5=0
    {x-y-1=0

x=3

y=2

գ)  {x+y-12=0
    {x-y-2=0

x=7

y=5

դ)  {2x+y=22
    {y-4x=16

ե)  {5y+4x=14
    {y-x =1


2. Պարզեք՝ (−3; 1) թվազույգը համակարգի լուծո՞ւմ է.
ա) { x + y − 3 = 0
    { x − y + 4 = 0 

բ) {  2x − 3y − 1 = 0
    { 3x + 4y + 5 = 0

3. Համակարգի յուրաքանչյուր տողով գրեք հավասարման  գործակիցները և ազատ անդամները.
ա) { 2x + 3y + 1 = 0,
      {−x + y = 0,

բ)  { 3x − 2y − 4 = 0;
      {−2x − 6 = 0; 

գ) { −3x − 2y + 7 = 0,
  {−4x − 5 = 0,

դ) { 2x + 5 = 0;
    { 2y + 4 = 0

4. Ցույց տվեք, որ (−2; 1) թվազույգը համակարգի լուծում չէ.
  ա) { 2x − y + 5 = 0,
      {2x + 5y − 1 = 0,

  բ) {x + y − 3 = 0;
      {3x − 4 = 0

5. Ելնելով տված պայմանից, կազմեք երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգ.
ա) երկու թվերի գումարը 7 է, իսկ տարբերությունը՝ 2,
բ) երկու թվերի տարբերությունը 12 է, իսկ գումարը՝ 27։

6.Կազմեք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում հետևյալ պայմանից.
ա)Երկու թվերի գումարը հավասար է 10,
բ)2լ կաթը և 3 բատոն հացը միասին արժեն 990 դրամ։

7. Կազմեք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում հետևյալ պայմանից,  առաջարկեք որևէ լուծում․
ա)Երկու թվերի գումարը հավասար է 20
բ)3 կոնֆետը և 4 թխվածքաբլիթը միասին արժեն 1800 դրամ։

8. Լրացուցիչ։
b-ի ի՞նչ արժեքի դեպքում (1,4) թվազույգը bx-7y-3=0 հավասարման լուծում է։

Պարապմունք 6

Դիտարկենք մի պատկեր, որը կազմված է AB, BC, CD, …, EF , FA հատվածներից այնպես, որ կից հատվածները, այսինքն՝ AB և BC, BC և CD, …, FA և AB հատվածները, չեն գտնվում մի ուղղի վրա, իսկ ոչ կից հատվածները ընդհանուր կետ չունեն:
Այդպիսի պատկերը կոչվում է բազմանկյուն: 

Տես նկարը՝



A, B, C, … E, F կետերը կոչվում են բազմանկյան գագաթներ, իսկ AB, BC, CD, …, EF հատվածները՝ կողմեր: Բոլոր կողմերի երկարությունների գումարը կոչվում է բազմանկյան պարագիծ:
n գագաթ ունեցող բազմանկյունն անվանում են n–անկյուն: Այն ունի n կողմ:
Բազմանկյան օրինակ է եռանկյունը:

Բազմանկյան մի կողմին պատկանող երկու գագաթները կոչվում են հարևան գագաթներ: Երկու ոչ հարևան գագաթները միացնող հատվածը կոչվում է բազմանկյան անկյունագիծ:
Յուրաքանչյուր բազմանկյուն հարթությունը տրոհում է երկու մասի, որոնցից մեկը կոչվում է բազմանկյան ներքին տիրույթ, իսկ մյուսը՝ արտաքին տիրույթ:

Բազմանկյունը կոչվում է ուռուցիկ, եթե այն ընկած է իր ցանկացած երկու հարևան գագաթներով անցնող ուղղի մի կողմում: Նկարում պատկերված F1 բազմանկյունը ուռուցիկ է, իսկ F2 բազմանկյունը ուռուցիկ չէ:

Գիտենք, որ յուրաքանչյուր եռանկյան անկյունների գումարը 180 աստիճան  է, ուստի՝ A1A2A3…An բազմանկյան անկյունների գումարը, այն է՝ n – 2 եռանկյունների անկյունների գումարը, հավասար է (n – 2) ⋅ 180աստիճան : 

Հետաքրքիր փաստեր գեղձերի մասին

2. Մարդու մարմնում կան հորմոններ արտադրող մի քանի գեղձեր:

3. Որոշակի գենետիկ տեղեկություններ մարդու մարմնում փոխանցվում են յուրաքանչյուր հորմոնի կողմից:

4. Հիպոթալամուսը միաժամանակ արտադրում է հորմոններ և վերահսկում է այլ գեղձերի սեկրեցումը:

5. ադրենալինի հորմոնները արտազատվում են մակերիկամների կողմից:

6. ադրենալինը ապահովում է շրջանառու համակարգի բնականոն գործունեությունը:

7. Ինսուլին հորմոնը պատասխանատու է մարմնի կողմից շաքարի կլանման համար:

8. Ենթաստամոքսային գեղձը արտադրում է ինսուլին:

9. Շաքարախտը տեղի է ունենում մարմնում ինսուլինի արտադրության խախտման արդյունքում:

12. Իգական հորմոնը էստրոգեն է, որն առաջացնում է կանացի ազդեցություն:

13. Սիրահարվելիս կանանց մոտ տեստոստերոնի մակարդակը կտրուկ աճում է, իսկ տղամարդկանց ՝ հակառակը:

14. Համբույրի միջոցով տեստոստերոն հորմոնը փոխանակվում է հակառակ սեռի ներկայացուցիչների միջև:

15. Տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ ավելի արագ են գիրանում:

16. Ուղեղի արդյունավետ աշխատանքի համար տեստոստերոնի նորմալ մակարդակն անհրաժեշտ է:

17․Վահանագեղձը տեղադրված է վահանաճառի առջևի մասում, որի պատճառով էլ ստացել է համապատասխան անվանումը։ 

18․Վահանագեղձի հորմոններից է թիրօքսինը, որի կազմի մեջ մտնում է յոդ։

19․Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է։ Այն կատարում է արտազատական ու ներզատական ֆունկցիա։

20․Մակերիկամները զույգ ներզատական գեղձեր են, տեղավորված երիկամների վերին բևեռներում։