Ինքնաստուգում 2

.Արևելյան Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

   1. Տարածքի մեծությամբ երկրորդն է Եվրոպա աշխարհամասի տարածաշրջաններից:

   2.Տարածքը ողողվում է Սև և Բալթիկ ծովերի ջրերով:
   3Կլիման մերձարևաղարձային միջերկրածովային է:

    4.Տարածաշրջանի տարածքով հոսող գետերից են Դանուբը և Հռեևոսը:

2.Համապատասխանեցնել տրված պետությունների և դրանց մայրաքաղաքների անվանումները:

   1.Հունգարիա                                          ա. Պրահա

   2.Ռումինիա                                            բ. Բուդապեշտ

   3.Բելառուս                                             գ. Բուխարեստ

   4.Չեխիա                                                  դ.Մինսկ

Հունգարիա-Բադապեշտ

Ռումինիա — Բուխարեստ

Բելառուս-Մինսկ

Չեխիա- Պրահա

3․ Բնութագրումով որոշել պետությունը:

Արևելաեվրոպական այդ պետությունը ելք չունի դեպի ծով: Նրա  մայրաքաղաքը միջնադարյան եվրոպական  ճարտարապետական մշակույթը  պահպանած քաղաքներից  է: Մայրաքաղաքը  հայտնի  է  իր  տեսարժան  վայրերով: Ո՞րն է այղ պետությունը:

Պատասխան Մակեդոնիա։

4. Որ  շարքում  են  տրված  Արևելյան  Եվրոպա  տարածաշրջանի  պետությունները  տրված  տարածքի  նվազման  կարգով

1.Ուկրաինա,   Բելառուս,   Չեխիա,   Մոլդովա

2. Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,Չեխիա

3. Չեխիա, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,

4. Ուկրաինա, Չեխիա ,Մոլդովա , Բելառուս

5․ Տրված էլեկտրակայանների տիպերից որի՞ արտադրանքի բաժինն է մեծ Գերմանիայի էներգետիկական համակարգում.
1) ատոմային էլեկտրակայաններ 3) մակընթացային էլեկտրակայաններ
2) ջերմային էլեկտրակայաններ 4) ջրային էլեկտրակայաններ

6. Բնութագրումով որոշել պետությունը.
Եվրոպական այս երկիրը սահմանադրական միապետություն է: Մայրաքաղաքը խոշոր ծովային նավահանգիստ է և համաշխարհային նշանակության
ֆինանսական կենտրոն: Արդյունաբերության ավանդական ճյուղերից են ածխարդյունաբերությունն ու սև մետաղաձուլությունը: Ո՞րն է այդ պետությունը.
1) Ֆրանսիան 3) Մեծ Բրիտանիան
2) Գերմանիան 4) Շվեդիան

7․Ընտրել «պետություն — բնական ռեսուրսի հարուստ պաշար» համա-
պատասխանությունների ճիշտ շարքը.
1. Շվեդիա ա. այրվող թերթաքար
2. Մեծ Բրիտանիա բ. անտառանյութ
3. Ֆինլանդիա գ. նավթ
4. Էստոնիա դ. երկաթաքար
1) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
2) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–գ, 4–ա
4) 1–դ, 2–ա, 3–բ, 4–գ

 8․ Ո՞ր շարքի բոլոր քաղաքներն են մայրաքաղաքներ.

1.Փարիզ, Ժնև, Վիեննա

2.Բեռլին, Լյուքսեմբուրգ, Լիոն

3.Բեռն, Բրյուսել, Փարիզ

4.Ամստերդամ, Բեռլին, Մարսել

9. Հարավային Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Ժողովուրդների մեծամասնության լեզուները պատկանում են հնդեվրոպա-
կան լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին:
2) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:
3) Տարածաշրջանի բոլոր երկրները հանրապետություններ են:
4) Տարածաշրջանի ամենազարգացած երկրներն են Իտալիան և Իսպանիան:

10. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ավտոմեքենաշինության առաջատար կենտրոնը Թուրին քաղաքն է:
2) Արդյունաբերությունը մեծապես կախված է ներմուծվող հումքից և վառելիքից:
3) Նավահանգստային քաղաքներում լայն զարգացում է ստացել գունավոր մե-
տաղաձուլությունը:
4) Խաղողի բերքով աշխարհի առաջատար երկրներից է:

11. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ըստ պետական կարգի՝ խորհրդարանական հանրապետություն է:
2) Մտնում է «Մեծ յոթնյակ»–ի կազմի մեջ:
3) Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ուղ-
ղությունը:
4) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:

12․ Ուրվագծային քարտեզի վրա, նշե՜լ Եվրոպայի բոլոր երկրները (ստանալ Եվրոպայի ամբողջական քարտեզը)։

Հին աշխարհի յոթ հրաշալիքներից են Եգիպտական բուրգերը:

Բուրգերի հաճախ ենք հանդիպում նաև հայկական ճարտարապետական կոթողներում:

Մասնավորապես, եկեղեցիներից շատերի գմբեթներն ունեն բուրգի տեսք:

Բուրգն  այն  բազմանիստն  է, որի  նիստերից  մեկը  բազմանկյուն  է, իսկ  մյուս  բոլոր նիստերն  ընդհանուր  գագաթով  եռանկյուններ  են:

Բազմանկյունը  կոչվում  է  բուրգի  հիմք, եռանկյունները՝  կողմնային  նիստեր ,իսկ եռանկյունների  ընդհանուր  գագաթը՝  բուրգի  գագաթ։ Բուրգի գագաթը հիմքի բազմանկյան գագաթներին միացնող հատվածները կոչվում են կողմնային կողեր, իսկ գագաթի հանդիպակաց կողմերը՝ հիմքի կողեր։

Реклама

about:blank

Բուրգի գագաթից հիմքի հարթությանն իջեցված ուղղահայացը կոչվում է բուրգի բարձրություն:

 Բուրգը, կախված  հիմքի  բազմանկյան  կողմերի  թվից, կոչվում  է  եռանկյուն  բուրգ, քառանկյուն  բուրգ,  հնգանկյուն  բուրգ  և  այլն։

n-անկյուն բուրգն ունի 2n կող (n-ը հիմքի կողերն են, n-ը՝ կողմնային կողերը), n+1 գագաթ  և  n+1 նիստ։

Բուրգը  նշանակելու համար սկզբում  գրվում է գագաթի տառը, այնուհետև՝ հիմքի բազմանկյան գագաթների տառերը։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Ո՞ր մարմինն է կոչվում  բուրգ։

Բուրգն  այն  բազմանիստն  է, որի  նիստերից  մեկը  բազմանկյուն  է, իսկ  մյուս  բոլոր նիստերն  ընդհանուր  գագաթով  եռանկյուններ  են:

2.GEOGEBRA ծրագրով գծիր  բուրգ։

3.Ո՞ր նիստերն են կոչվում հիմքեր, կողմնային նիստեր:

Բուրգի գագաթը հիմքի բազմանկյան գագաթներին միացնող հատվածները կոչվում են կողմնային կողեր, իսկ գագաթի հանդիպակաց կողմերը՝ հիմքի կողեր։

4․Գտեք վեցանկյան բուրգի կողերի, գագաթների, նիստերի քանակը,

GEOGEBRA     ծրագրով գծեք վեցանկյուն բուրգ:

5․Կարո՞ղ է բուրգի կողերի թիվը լինել՝

   ա) 13      բ) 16      գ) 19։     Պատասխանը հիմնավորել։

16:2=8

6․Կարո՞ղ է լինել այնպիսի բուրգ, որն ունի ՝

   ա) 9 նիստ,         բ)  9 կող։    Պատասխանը հիմնավորել։

7․ Ինչպե՞ս է կոչվում այն բուրգը, եթե այն ունի

   ա) 13 նիստ     բ) 10 գագաթ    գ) 12 կող։

8․Քառանկյուն բուրգի հիմքը 64 սմ պարագծով քառակուսի է,իսկ կողմնային նիստերը

     հավասարակողմ եռանկյուններ են։ Գտեք բուրգի կողմնային կողերը։

Քանի դեռ սպաում է ավտոմեքենան

  1. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ աղջիկը ուզում է ցույց տալ, որ ինքը հարուստ միջավայրից է։

Ով էլ որ լինեք,— խոսեց աղջիկը սառը,— պարտավոր եք հիշել, որ ես լեդի եմ։

  1. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ տղան ցանկանում է ցույց տալ, որ ինքն աղքատ է։

Իսկ ես միշտ այն կարծիքն եմ ունեցել,— անվճռականորեն խոսեց երիտասարդը,— որ դրամը լավ բան է։

Շատ համեստ։ Բայց հույս ունեմ կյանքում մի լավ բանի հասնել։ Դուք լո՞ւրջ ասացիք, որ կարող եք ցածր խավի մարդու սիրել։

  1. Դո՛ւրս գրեք այն հատվածը, որտեղ երևում է, թե ով է աղջիկը։

Հետո անփութորեն բարձրացրեց հատորիկն ու կարդաց վերնագիրը. Սթիվենսոն «Նոր արաբական գիշերներ»։

Երբ մթնշաղը տարածում էր թևերը, մոխրագույն զգեստով մի աղջիկ գալիս էր այդ լուռ, գողտրիկ զբոսայգու մտերմիկ անկյունը, և քանի որ մինչև մութն ընկնելը դեռ կես ժամ կար, նստում էր նստարանին ու գիրք էր կարդում։

Կրկնում եմ, նա մոխրագույն զգեստով էր, որի պարզությունը քողարկում էր ոճի ու կտրվածքի անթերիությունը։ Նրա գլխանոցը երիզված էր նուրբ ու թափանցիկ շղարշով, որի ներքո շողշողում էր աղջկա մեղմիկ, կուսական գեղեցկությամբ օժտված դեմքը։ Արդեն երրորդ օրը, նույն ժամին նա գալիս էր այդ մտերմիկ անկյունը։ Մի երիտասարդ գիտեր այդ մասին։ Նա թափառում էր մոտակայքում՝ հույսը դնելով մեծն պաշտամունքին՝ երջանկությանը մատուցված զոհաբերությունների վրա։ Նրա բարեպաշտությունը փոխհատուցվեց, քանի որ թերթելիս գիրքն աղջկա ձեռքից սահեց ու ընկավ նստարանից երկու քայլ այն կողմ։

Երիտասարդը հապշտապ դեպի գիրքը նետվեց և բարձրացնելով գետնից՝ տվեց աղջկան։ Զբոսայգիներին և հասարակական այլ վայրերին բնորոշ նրա այս վարվելաձևը նրբակրթության և հույսի միախառնում էր՝ հագեցված շրջիկ ոստիկանի հանդեպ չափավոր հարգանքով։ Հաճելի ձայնով նա փորձեց եղանակի մասին մի երկու անկապ բառ ասել (հայտնի է, որ աշխարհի բազմաթիվ դժբախտությունների պատասխանատուն այս կարգի ներածական խոսքն է) ու մի պահ քարացավ՝ թերագնահատելով իր բախտը։

Աղջիկը գնահատող հայացքով զննեց երիտասարդի համեստ, կոկիկ բաճկոնը և հատուկ արտահայտչականությամբ աչքի ընկնող դիմագիծը։

— Եթե ուզում եք, կարող եք նստել,— զնգան հնչեց աղջկա անշտապ կոնտրալտոն։— Ես ուզում եմ, որ դուք նստեք։ Կարդալ այլևս չի լինի, մութն արդեն ընկնում է։ Ես, հիրավի, կգերադասեի զրուցել։

Ճակատագրի ստրուկը հաճոյակատար նստեց աղջկա կողքին։

— Գիտե՞ք,— երիտասարդն իր խոսքը այնպիսի մի հնացած արտահայտությամբ սկսեց, որպիսին բարբառում էին զբոսայգու թափառաշրջիկ հռետորները, երբ հանդիպման ժամանակ սկսում էին իրենց ճառը,— մինչև հիմա տեսածս աղջիկներից ամենագեղեցիկը դուք եք։ Երեկ ես աչք չկտրեցի ձեզնից։ Մի՞թե, անուշիկս, չեք էլ նկատել, որ ինչ֊որ մեկը ձեր այդ շողշողուն աչքերի պատճառով խելքը թռցրել է։

— Ով էլ որ լինեք,— խոսեց աղջիկը սառը,— պարտավոր եք հիշել, որ ես լեդի եմ։ Ես ներում եմ ձեզ այդ խոսքերի համար, քանզի գիտեմ, որ ձեր միջավայրում նման ակնարկները, անկասկած, բնական են համարվում։ Ես ձեզ առաջարկեցի նստել. եթե իմ հրավերքը ձեզ թույլ է տալիս ինձ «անուշիկս» կոչել, ապա համարեք, որ այն չի եղել։

— Ա՜խ, աստծո սիրույն, խնդրում եմ ինձ ներեք,— թախանձեց երիտասարդը։ Նրա ինքնագոհ դեմքն այժմ զղջում և հնազանդություն էր արտահայտում։— Ես սխալվեցի, հասկանո՞ւմ եք… այսինքն ուզում եմ ասել, որ զբոսայգում կան աղջիկներ, որոնք, հասկանում եք, որոնք… Դե, իհարկե, դուք այդ մասին չգիտեք, բայց…

— Իհարկե, գիտեմ։ Իսկ հիմա եկեք թողնենք այդ խոսակցությունը։ Ավելի լավ է, պատմեք այն մարդկանց մասին, որոնք անցնում են մեր կողքով ու գնում՝ յուրաքանչյուրն իր ճանապարհով։ Ո՞ւր են գնում նրանք։ Ինչո՞ւ են այդքան շտապում։ Երջանի՞կ են արդյոք։

Երիտասարդն անմիջապես զգաստացավ։ Նա մի պահ լռեց. ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ դեր է իրեն բաժին ընկել։

— Բավական հետաքրքիր է կողքից դիտել այդ մարդկանց,— սկսեց նա՝ խոսակցի տրամադրությունից ոգևորված։— Մեր առջև է ելնում կյանքի զարմանահրաշ մի դրամա։ Նրանցից մի քանիսը գնում են ընթրելու, մի երկուսը… ը՜ը, մնացածը… տարբեր տեղեր։ Մարդ իմանար, թե ինչ կյանքով են նրանք ապրում։

— Ես չէի ուզենա,— ասաց աղջիկը,— ես այնքան էլ հետաքրքրասեր չեմ։ Իսկ այստեղ գալիս եմ միայն նրա համար, որպեսզի մոտ լինեմ մարդկության բաբախող սրտին։ Իմ կյանքն այնքան կտրված է այդ հասարակ սրտից, որ նրա զարկերը երբեք ինձ չեն հասնում։ Չե՞ք կռահում, թե ինչո՞ւ եմ ձեզ հետ խոսում, պարոն…

— Փարքենսթեքեր,— լրացրեց երիտասարդը և սպասումով ու հույսով լի հայացքն ուղղեց աղջկան։

— Ոչ, անունս ձեզ չեմ ասի,— խոսքը շեշտեց աղջիկը թեթևակի ժպտալով,— այն բավական ճանաչված է։ Անհնար է դարձել լրագրողներին, նույնիսկ լուսանկարիչներին հեռու պահել որոշ ազգանուններից։ Իմ սպասուհու քողն ու գլխարկը ինձ դարձնում են ծպտյալ։ Պետք է միայն տեսնեք, թե ինչպես է ամեն անգամ վարորդն աչքերը չռում վրաս ու կարծում է, թե իր հայացքը չեմ նկատում։ Անկեղծ ասած, գոյություն ունեն հինգ թե վեց ազգանուն, որոնք սրբության սրբոց են համարվում, և իմը ծնվածս օրից դրանցից մեկն է։ Ես այդ ամենը ասում եմ ձեզ պարոն Սթեքենփոր…

— Փարքենսթեքեր,— համեստորեն ուղղեց երիտասարդը։

— Պարոն Փարքենսթեքեր, որովհետև ուզում էի գոնե կյանքում մեկ անգամ զրուցել իսկական մարդու հետ, մարդ, որը չի կուրացել ոսկու անարգ փայլից ու չի փչացել կարծեցյալ բարձր հասարակական դիրքից։ Ես գիտեմ, չեք հավատա, բայց մինչև կոկորդս կուշտ եմ թե՛ այդ հարստությունից՝ ամենուր դրամ, դրամ, և թե՛ բոլոր ինձ շրջապատողներից՝ ամենուրեք փոքրիկ, պարող խաղատիկնիկներ։ Հոգնել եմ ամեն տեսակ զվարճություններից, թանկարժեք զարդերից, ճամփորդություններից, բարձր հասարակությունից, շքեղությունից։

— Իսկ ես միշտ այն կարծիքն եմ ունեցել,— անվճռականորեն խոսեց երիտասարդը,— որ դրամը լավ բան է։

— Նյութապես ապահով կյանք վարելն, անշուշտ, միշտ էլ ցանկալի է։ Բայց երբ միլիոններ ունես, այդ դեպքում…— աղջիկը նախադասությանն ավարտեց հիասթափություն արտահայտող շարժումով։— Ձանձրալի միապաղաղություն՝ զբոսանքներ, ճաշկերույթներ, պարահանդեսներ, ընթրիքներ, և այդ ամենն անսահման հարստության շլացնող փայլով օծված։ Երբեմն շամպայնով լի գավաթիս մեջ զրնգացող սառույցի ձայնից անգամ խելքս թռցնում եմ։

Պարոն Փարքենսթեքերն ասես անկեղծ հետաքրքրասիրությամբ լսում էր աղջկան։

— Ինձ միշտ դուր է եկել հարուստ ու բարձր հասարակության մարդկանց մասին կարդալ ու լսել։ Գուցե փոքր֊ինչ պճնամոլ եմ, բայց սիրում եմ ամեն ինչի մասին ճիշտ տեղեկություն ունենալ։ Ես այնպիսի պատկերացում ունեմ հիմա, որ շամպայնը սառեցնում են շշերով և ոչ թե գավաթի մեջ սառույցի կտորներ գցելով։

Աղջկա անկեղծ զվարճանքի արդյունքը եղավ երաժշտական ծիծաղը, որով նա դիմեց երիտասարդին։

— Ուրեմն, գիտցե՛ք,— խոսեց նա ներողամիտ ձայնով,— որ վերնախավի մարդիկ հաճախ զվարճանում են ավանդույթները խախտելով։ Սառույցը շամպայնի շշի մեջ դնելը վերջերս է մոդա դարձել։ Մտահղացումն ընդունվեց թաթար իշխանի այցելության առիթով Վոլդորֆների տված ճաշի ժամանակ։ Բայց այս քմահաճույքին շուտով փոխարինելու կգա նորը։ Օրինակ, անցյալ շաբաթ Մեդիսոն Ավենյուում տրվող ճաշկերույթի ժամանակ, յուրաքանչյուր հյուրի ափսեի կողքին կաշվե կանաչ ձեռնոց էր դրված, որը նախատեսվում էր օգտագործել ձիթապտուղ ուտելիս։

— Ահա թե ինչ,— անկեղծորեն զարմացավ երիտասարդը։— Իսկապես, որ բարձր հասարակության նեղ շրջանակների բոլոր այդ զվարճությունները հայտնի չեն սովորական մահկանացուներին։

— Երբեմն,— շարունակեց աղջիկը գլուխը թեթևակի շարժելով, իբրև մոլորյալ երիտասարդի խոստովանությունն ընդունող նշան,— մտածում եմ, որ եթե երբևէ սիրեմ մեկին, ապա այդ մեկը կլինի ցածր խավից՝ մարդ, որն աշխատավոր է և ոչ թե պորտաբույծ։ Սակայն հարուստ ու մեծատոհմիկ անձնավորության առջև ծառացած պահանջներն, անշուշտ, սովորական հակումներից առավել ուժեղ կգտնվեն։ Հիմա, օրինակ, երկու երկրպագու ունեմ։ Մեկը գերմանական իշխանության Մեծն Դուքսն է։ Ինձ թվում է, որ նա ունի կամ ունեցել է կին, որին իր սանձարձակությամբ ու դաժանությամբ հասցրել է խելագարության։ Մյուսը անգլիական մարկիզ է՝ այնքան պաղած ու հաշվենկատ, որ ինքս, թերևս, կգերադասեի Դուքսի մոլուցքը։ Բայց ի՞նչն է ինձ հարկադրում պարոն Փոքենսթեքեր, պատմելու ձեզ այս ամենը։

— Փարքենսթեքեր,— հազիվ լսել ձայնով ուղղեց նրան երիտասարդը։— Ազնիվ խոսք, չեք կարող պատկերացնել, թե որքան եմ գնահատում ձեր՝ իմ հանդեպ ունեցած վստահությունը։

Աղջիկը սառն ու անտարբեր հայացք ուղղեց երիտասարդին, որն ընդգծում էր նրանց միջև եղած հասարակական դիրքի տարբերությունը։

— Դուք ի՞նչ մասնագիտություն ունեք, պարոն Փարքենսթեքեր,— հարցրեց աղջիկը։

— Շատ համեստ։ Բայց հույս ունեմ կյանքում մի լավ բանի հասնել։ Դուք լո՞ւրջ ասացիք, որ կարող եք ցածր խավի մարդու սիրել։

— Այո, իհարկե։ Բայց ասացի, որ «կկարողանայի»։ Մի մոռացեք որ գոյություն ունեն դուքսն ու մարկիզը։ Այո, և ոչ մի մասնագիտություն ինձ չափից ավելի անարժան չի թվա, միայն մարդը լինի այնպիսին, ինչպիսին ես եմ երազում։

— Ես,— հայտնեց պարոն Փարքենսթեքերը,— աշխատում եմ ռեստորանում։

Աղջիկը թեթևակի ցնցվեց։

— Իհարկե, ոչ իբրև մատուցող,— ավելացրեց նա համարյա աղերսագին։— Ճիշտ է, ամեն գործ էլ պատվավոր է, բայց անձնական սպասարկումը, հասկանո՞ւմ եք… սպասավորները…

— Ոչ, մատուցող չեմ։ Գանձապահ եմ։— Այդ պահին, զբոսայգու հակառակ կողմի երկայնքով, փողոցում շողշողացին էլեկտրական ցուցանակի տառերը. «Ռեստորան …»։— Ես գանձապահ եմ, տեսնում եք, ա՜յ այն ռեստորանում։

Աղջիկը նայեց վարպետորեն պատրաստված ապարանջանի վրայի նրբագեղ ժամացույցին և շտապով վեր կացավ։ Նա գիրքը տեղավորեց գոտկատեղն ի վար իջնող գեղեցիկ պայուսակի մեջ, որի համար գիրքն, անշուշտ, բավական մեծ էր։

— Աշխատանքի չե՞ք գնացել, ի՞նչ է,— հարցրեց աղջիկը։

— Այսօր գիշերն եմ աշխատում,— պատասխանեց երիտասարդը,— մի ժամ հետո նոր կգնամ։ Կարո՞ղ եմ հույս ունենալ, որ սա մեր վերջին հանդիպումը չէ։

— Չգիտեմ։ Գուցեև։ Բայց տրամադրությունս կարող է կտրուկ փոխվել, իսկ դրանից՝ նաև քմահաճույքս։ Ինչևէ, հիմա ես պետք է անմիջապես հեռանամ։ Ճաշի եմ հրավիրված, իսկ հետո թատրոն պիտի գնամ, և ահա նորից միևնույն կախարդական շրջանը։ Դուք, հավանաբար, այստեղ գալուց նկատեցիք զբոսայգու մոտ կանգնած մեքենան։ Գույնն էլ՝ ճեփ֊ճերմակ։

— Կարմիր անիվներո՞վը,— հարցրեց երիտասարդը հոնքերը մտածկոտ կիտելով։

— Այո։ Միշտ այդ մեքենայով եմ այստեղ գալիս։ Պիեռն ինձ սպասում է մուտքի մոտ։ Նա կարծում է, թե ես զբոսայգու այն կողմում գտնվող հրապարակի խանութում գնումներ եմ կատարում։ Կարո՞ղ եք պատկերացնել մի մարդու կյանք, որը ստիպված է խաբել անգամ անձնական վարորդին։ Ցտեսություն։

— Արդեն բոլորովին մութ է,— ասաց պարոն Փարքենսթեքերը,— և այգին լի է բռի, անտաշ մարդկանցով։ Թույլ կտա՞ք ուղեկցել…

— Եթե ձեզ համար իմ ցանկությունը որևէ բան արժե,— ասաց աղջիկը վճռականորեն,— ապա դուք տասը րոպե իմ գնալուց հետո կմնաք այս նստարանին նստած։ Ես չեմ ուզում ձեզ վրա որևէ մեղք բարդել. հավանաբար գիտեք, որ մեքենաների վրա սովորաբար իրենց տերերի մակագրությունն է լինում։ Մեկ անգամ ևս ցտեսություն։

Վեհաշուք կեցվածքով աղջիկը սլացավ դեպի վերջալույս։ Երիտասարդը տեսավ, թե ինչպես նրա գեղիրան մարմինն անցավ արահետով և ուղղվեց դեպի անկյունում կանգնած մեքենան։ Փարքենսթեքերն առանց տատանվելու, ուխտադրժորեն սկսեց ծառերի ետևում թաքնվելով գողեգող հետևել նրան՝ ոչ մի վայրկյան աչքից բաց չթողնելով աղջկան։

Հասնելով անկյունին, աղջիկը շրջեց գլուխը, մի հայացք նետեց դեպի կարմիր անիվներով ճերմակ մեքենան, հետո անցավ կողքով և շարունակեց ճանապարհը։ Զբոսայգու մոտ կանգնած հարմարավետ, միաձի կառքի ետևում պահ մտնելով՝ երիտասարդը հետևում էր աղջկա յուրաքանչյուր շարժումին։ Դիմացի մայթն անցնելով, վերջինս փայլփլուն ցուցափեղկով ռեստորանի դռնով ներս մտավ։ Դա այն հաստատություններից էր, որտեղ ամեն ինչ շողշողում էր, ամեն ինչ ճերմակ էր, չորս բոլորը՝ ապակեպատ, որտեղ կարելի էր էժան գնով փառահեղ ընթրիք պատվիրել։ Աղջիկն անցավ ռեստորանի մի ծայրից մյուսը, մի պահ անհետացավ խորքում և անմիջապես հայտնվեց, հիմա արդեն առանց գլխարկի ու քողի։

Մուտքի ապակյա դռան մոտ գտնվում էր դրամարկղը։ Շիկակարմիր մազերով գանձապահուհին նայելով պատի ժամացույցին, դուրս եկավ իր տեղից, որն զբաղեցրեց մոխրագույն զգեստով աղջիկը։

Երիտասարդը ձեռքերը դրեց գրպաններն ու դանդաղ ետ գնաց։ Անկյունում նրա ոտքը սայթաքեց՝ դիպչելով գետնին ընկած թղթե կազմով փոքրիկ հատորիկին։ Վառ կազմից նա ճանաչեց աղջկա գիրքը։ Հետո անփութորեն բարձրացրեց հատորիկն ու կարդաց վերնագիրը. Սթիվենսոն «Նոր արաբական գիշերներ»։ Երիտասարդը գիրքը նետեց խոտերի մեջ ու մի պահ մոլորվեց։ Ապա բացեց ճերմակ մեքենայի դուռը, նստեց ու հենվելով բարձերին, վարորդին ասաց.

— Ակումբ քշի՛ր, Հենրի։

Նկարը՝ Հարություն Հարությունյանի

հարցեր

1Ներքին նախադրյալներից մեկն էր այն, որ Հայաստանում դեռևս պահպանվել էին հայկական մի շարք իշխանություններ: Այդ իշխանությունները, դիմագրավելով բազում արհավիրքների, թուլացել էին և ի վիճակի չէին ինքնուրույն գլխավորելու ազատագրական շարժումը:Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։
Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում:Կարևոր հանգամանք էր նաև հայ ժողովրդի վիճակում գտնվող այլ ժողովուրդների՝ հույների, ասորիների, քուրդ-եզիդիների օտար տիրապետության դեմ պայքարի պատրաստակամությունը: Քննարկվում էր նաև այդ ժողովուրդների հետ համատեղ հանդես գալու խնդիրը, որը խոստումնալից էր թվում:
Հայ ազատագրական շարժման հայտնի գործիչներն են Գարեգին Նժդեհ,Արմեն Կարո,Հովհաննես Շիրազ և այլն։

Հակոբ Դ Ջուղաեցին, նույն ինքը՝ Հակոբ Վարդապետը, հայ հոգեւորական, պատմաբան և քաղաքական առաջնորդ էր, ով կենսական դեր է խաղացել հայ ազատագրական պայքարի ընթացքում ազգային զարթոնքի խթանման և հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում։Իսրայել Օրին հայ զորավար և ազգային հերոս էր, ով նշանակալի դեր է խաղացել հայ ազատագրական պայքարի ընթացքում օսմանյան ուժերի դեմ զինված դիմադրության մեջ։ Ղեկավարել է հայ բնակչության և տարածքների պաշտպանության հաջող ռազմական գործողություններ։

3․ Ռուսաստանը գրավեց Անդրկովկասը 1806-1812թթ․ ռուս- թուրքական պատերազմի ժամանակ ժ Հայերը հույս ունեին անցնեն Ռուսաստանի կազմի մեջ ։ Արևմտահայերը հույս ունեին անցնել Ռուսաստանի կազմի մեջ , բայց նրանց հույսերը չարդարացան ։ Մոտ 75000 հայեր անցան Ռուսաստանի տրապետության տակ , իսկ մնացածը մնացին Արևմտյան Հայաստանում ։

Նոյեմբերի 20-27-ը, առաջադրանք 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

  • Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:

1853-1856 թթ․ Ղրիմի պատերազմում Ռուսաստանը պարտություն կրեց թուրքերի դեմ, ինչի պատճառով խախտվեց իրենց միջազգային վարկը։

Իրենց կորուստը վերականգնելու, և՛ բալկաններին, և՛ Արևմտյան Հայաստանին տիրելու նպատակով 1877թ․ Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանների դեմ։

Կովկասյան ճակատամարտում զորքերը հարձակվեցին տարբեր ուղղություններով, նրանց գլխավոր ուժն էր 52 հազարանոց Կովկասյան զորքը։ Զորքի հրամանատարն էր հայ զորավար Լոռու Մելիքյան։

Զորքը առաջին ամսվա ընդհացքում, գրավեց Բայազետը, Ալաշկերտը, ինչից հետո գրավեցին Արդահանը։

Լինելով շրջապատված զորքի աջ թևը նահանջի հրաման ստացավ։ Նահապետը իր վարպետությամբ կարողացավ ապահովել բազմաթիվ գյուղացիների անկորուստ նահանջը։

  • Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց››հասկացությունները:

Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի ամբողջությունն է.

Արևելյան հարց, Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։

  • Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:

Ըստ Սան-Ստեֆանոյի պայմանագրի Հայկական հարցին է վերաբերվում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները: Պայմանագրում նշված է, որ ռուսների է անցնում Կարսը, Բայազետը և Ալաշկերտը։ Բեռլինի կոնգրեսի մասնակիցները դեմ էին գնացել Ռուսաստանին՝ պաշտպանելով Թուրիքային: Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածը վերբերվում է հայերին, ըստ որի Թուրքիան պարտավոր է բարեփոխումներ իրականաացնել հայկական տարածքներում՝ ապահովելով նրանց անվտանգությունը։

  • Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :

Պետք էր դիմել Թուրքիայի դիվանագիտական քայլին։ Մեծ տերություններին պետք էր այնպիսի առաջարկ անել որ թե իրենց շահավետ կլիներ և թե Հայաստանին։

  • ‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››

Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը, Հայկական հարցի միջազգայնացումը/ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 73-79/

Առաջադրանք 2

Դասարանական-Ազատագրական խմբակները և կազմակերպությունները/Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ80-82/

Գրավոր ներկայացրու 19-րդ դարի 70-90-ական թթ.-ի ազատագրական խմբակների, կազմակերպությունների առաջացման պատճառները, ընթացքը, նշանակությունը:

Տանը

Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:

Հայաստանը բաժանված էր երեք տերությունների՝ Իրանի, Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև:  Արևմտյան Հայաստանը,Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր: Այստեղ ստեղծվեցին ազգային-ազատագրական պայքարի առանձին օջախներ, ի հայտ եկան գործիչներ, որոնք հայությանը զինված պայքարի էին կոչում և զենքն առած՝ լեռներում պայքար էին մղում հանուն Հայաստանի ազատագրության: Արևմտյան Հայաստանում սկսվում էր ֆիդայական շարժման շրջանը: 

  • Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:

Ես այս պահին չեմ կարող մի կուսակցության առանձնացնել

  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»

ստեղծվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Գոյատևել է մինչև հանրապետության խորհրդայնացումը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։

Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։

Ռուսական զորքերի դուրս գալուց հետո Հայկական կորպուսը  կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը՝ զենքն ու զինամթերքը։ Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից, քիչ չէին նաև ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետները։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ։

Հայկական բանակը կազմված է ռուսական սիստեմով և կառավարվում է ռուսական զինվորական կարգերով։ Հրամանատարական (սպայական) կազմը իր կրթությունն ստացել է ռուսական դպրոցներում, զինվորների մեծ մասը ծառայած և վարժված է ռուսական բանակի մեջ։ Բոլշևիկյան շարժումներից հայկական զորքերը, ինչպես և առհասարակ Հայաստանի բնակչությունը, մնաց միանգամայն ազատ։ Կարգապահությունը բանակի մեջ միանգամայն բավարար է, գիտակցությունը և կարգապահությունը` շատ բարձր
  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:

Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր  Ռուսաստանում գործող պետական ռազմական կառույց։ Ստեղծվել է 1992 թվականի մայիսի 7-ին՝ սկզբնապես բաղկացած լինելով 2 880 000 մարդուց։ Համարվում աշխարհի խոշորագույն բանակներից մեկը։ Կադրերի մակարդակը սահմանվում է երկրի նախագահի հրամանագրով։ Նախատեսված է արժանի հակահարված տալ ագրեսիային դեմ, զինված պաշտպանություն ամբողջականություն և անձեռնմխելիություն իր տարածքում պահպանելու, ինչպես նաև կատարել առաջադրանքները համաձայն միջազգային պայմանագրերի։

Ռուսաստանի Դաշնության 2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով 2,019,629 միավոր, այդ թվում, զինվորների,

Это мои друзья. Это Таня. Она учитель и работает в школе. Это
Олег. Он учится в университете и работает на почте. А это мой
друг Антон. Он врач и он работает в больнице. Это Виктория.
Она журналист по профессии. Она учится в университете. Мой
друг Артур хочет стать летчиком.
Вопросы и задания

  1. Кто Таня по профессии?

учитель и работает в школе


  1. Где работает Олег?

работает на почте


  1. Кто Антон по профессии?

  1. Кем хочет стать Артур?

  1. Какие еще профессии ты знаешь?

_____________________________________________ .

  1. Кем бы ты хотел стать?

Հաշվետվություն

Մենք կատարել ենք այս տարի շատ գործնական քերականություններԳործնական քերականություն, Գործնական քերականություն, Գործնական քերականություն։ Կատարել ենք հետաքրքիր առաջադրանք՝ Տեքստային աշխատան։ Գրել ենք, թե ինչպես պետք է լինի իսկական սեբաստացին և սեբաստացու հատկանիշները՝ Ինչպես պետք է լինի իսկական սեբաստացին։ Ընթերցել ենք հետաքրքիր պատմություններ Սիրելու տարիք Վանո Սիրադեղյան, Պարտուսի գերին Վանո Սիրադեղյան։ գրել ենք աշնան մասին շարադրություն Ոսկե աշուն։ Ընթերցել ենք հետաքրքիր պատմություներ ԵՐԵՔ ՓՈՔՐ ՔԱՅԼ, ԵՐԿՈՒ ՄԵԾ ՔԱՅԼ, Հացը Հրանտ Մաթևոսյան մաս 1, հացը Հրանտ Մաթևոսյան 2

1.Գրեք հանրահաշվական կոտորակներիի օրինակներ։



2.Գրեք  անկրճատելի, անկանոն, կանոնավոր կոտորակների օրինակներ։

5/24

7/27

1/2

3.Գրեք այնպիսի հանրահաշվական կոտորակ, որն հնարավոր լինի կրճատել։

9/25



4.Գրեք այնպիսի հանրահաշվական կոտորակ, որը հնարավոր չլինի կրճատել։

5.Կազմեք այնպիսի հանրահաշվական կոտորակ, որն կրճատվի
ա) 2-ով
բ) a-ով
գ) ab-ով
դ) 2a^3b-ով

6.Կոտորկաները դարձրեք 36x^2 հայտարարով․

5/36=5x2/365x2=11/3x2=11*12x2/36x2=132x/36x2

7.Կոտորկաները դարձրեք 20x^2y հայտարարով․

1/20y*1/x2

8.Կոտորկաները դարձրեք նույն հայտարարով․

9.Կոտորկաները դարձրեք նույն հայտարարով

10. Կրճատեք կոտորակը

Ինչպիսին պետք է լինի իսկական սեբաստացին

  • Ինչպիսին պետք է լինի իսկական սեբաստացին

Իսկական Սեբաստտացին պետք է մասնակցի և լրջորեն վերաբերվի կրթահամալիրի տոներին և ծեսերին։ Ամեն առավոտ համակարչային խաղեր խաղալու փոխարեն մասնակցի ընդհանուր պարապունքներին։ Չոգտվի ազատության հնարավորություներից և դասերի ընթացքում խաղեր չխաղալ։ Գոնե ամենա հասարակ տեղեկություները ունենա Մխիթար Սեբաստացու մասին։իսկական սեբաստացին սովորում է ոչթե գնահատականի համար այլ գիտելիքի համար։Իսկական Սեբաստացին չպետք է օգտվի նրանից որ կրթահամալիրում չկա զանգային ղողանջ և դասերրից ուշանա պետքա ուշադիր լինի ժամերին։