Գործնական քերականություն

1. Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:

Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու: Սահմանական եղանակ
Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք: ըղձական եղանակ
Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ  կգնանք:ենթադրական եղանակ
Փորձելով ամեն ինչ  պիտի պարզեն, ու պիտի  առաջ  գնանք, ուրիշ ելք չունենք:հարկադրական եղանակ
Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք:հրամայական եղանակ

  1. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը, ընդգծե՛ք

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:

  1. Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:

Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրենց: (ստույգ,հաստատ կատարված)

Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը: ( հրաման)
Անցե՛ք անտառապատ բլուրը, գտե՛ք աղետի հետքերը։

Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգացվել լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը: (իղձ, ցանկություն)
Շոգենավն անցներ նավաշինարանից, դուրս գար ծովածոց, ու նորից զգացվեր լիակատաև ազատության գեղեցիկ խաբկանքը։

Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել:
(ենթադրաբար,պայմանով կատարելի)
Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ կլինեին։

Դու հետևել նրանց և պարզել տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)
Դու պետք է հետևես նրանց և պարզես տեսակները։

  1. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

Առաջին տարբերակ

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես պետք է ելնեն: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ պիտի ապահովեն, որպեսզի լողունակությունը չկորցնեն:
Մարդիկ ավելի խոր կքնեն, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ կսուզվեն, կամ չեն շնչի ու կխեղդվեն:

Երկրորդ տարբերակ

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես են ելնում: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ են ապահովում , որպեսզի լողունակությունը չկորցնեն:
Մարդիկ ավելի խոր քնում են, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ սուզվում են, կամ չեն շնչում ու խեղդվում են:

Այս երկու տեքստերում բայերը ունեն տարբեր եղանակներ:

  1. Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

Առաջին տարբերակ

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները կանդրադարձնեն Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները կփոխարինեն փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն կտան: Դրա համար կպահանջվի 200 հազար քառ. կմ հայելի:

Երկրորդ տարբերակ

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները անդրադարձնելու են Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները փոխարինելու են փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն տալու են: Դրա համար պահանջվելու է 200 հազար քառ. կմ հայելի:

Առաջին տարբերակում բայցերը գրված են հարկադրական եղանակով իսկ երկրերդ դեպքում գրված են ընձղական եղանակով:

  1. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:

Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:(սահմանական)
Բ. Գնաս,գնայիր:(ըղձական)
Գ. Կգնաս, կգնայիր:(պայմանակն)
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:(հարկադրական)
Ե. Գնա՛, մի՛ գնա:(հրամայական)

  1. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞ մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի… է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:

  1. Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան բայերով:

Գոնե մի օր կարգին եղանակ լիներ, որ կարողանայինք մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ վարեինք:
Գոնե մինչև ծովափ տաներ, դրանից հետո ինքներս կգնանք:
Երանի թե մի քիչ երկար տևեր ո

ւղևորությունը:

Լրացուցիչ աշխատանք

9. Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:

Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ … զորքի ու բոլոր ծառերը շարք …  (վերածել, կանգնեցնել)
Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ … ձերանցյալի ու նպատակների մասին: (հարցուփորձ անել)
Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ … ու … մինչև ծլեն: (դնել, թողնել)
Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին … ու … (թունավորվել, հիվանդանալ)Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար  …կեր հայթաթելը: (լինել)

10. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան  բայերով:

Վատ աշխատող շարժիչներն անպայման … ,թե չէ թունավորում են օդը:
Մեր քաղաքում սաղարթավոր ծառերը …, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից:
Մարդիկ …, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
Ամեն մեկը դիմացինի համար …., այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը …:

11. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հրամայական եղանակի համապատասխան  բայերով: (Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու) :

Համարձակ …, … նեղ միջանցքը ու երբ հասնես ստորգետնյա անցքի մուտքին, լապտերդ …:
Ուշադիր … քարտեզը, … , թե օվկիանոսներում ցրված ինչքա՞ն կղզիներ կան:
… բոլոր խորհուրդները, հետո …, ինչպես կամենում ես:
 Ոչ մեկի գաղտնիքը …, եթե անգամ պատահաբար ես իմացել:
-… ինձ, … թռչեմ,- մարդկային լեզվով խնդրեց աղավնին:

12․ Ուշադրություն դարձրո՛ւ  տրված սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական, հարկադրական  եղանակների բայերին և պատասխանի՛ր  հարցերին:

Ա. Կազմում եմ, հիանում ես: Կազմելու են, հիանալու եք: Կազմել ենք, հիացել է:  Կազմեց,  հիացանք:  Կազմում էիր,  հիանում էինք: Կազմել էի, հիանում էիր: Կազմելու էին, հիանալու էիր:
Բ. Կազմի՛ր, կազմեցե՛ք, հիացիր, հիացե՛ք,Գ. Կազմեմ, հիանաս: Կազմեիր, հիանայինք:
Դ.Կկազմեմ, կհիանաս: Կկազմեիր, կհիանայինք:
Ե. Պիտի կազմեմ, պիտի հիանաս: Պիտի կազմեիր, պիտի հիանայինք:
Բայի ո՞ր եղանակը ներկա ժամանակ ունի:
Բայի ո՞ր եղանակն ընդմենը մեկ ժամանակ և մեկ դեմք ունի:

Ո՞ր եղանակներն են կազմվում  ըղձականից, ինչպե՞ս են կազմվում:
Ո՞ր եղանակն ունի ամենաշատ ձևերը:

13․ Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:


 Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական  ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է:Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու  է երկու մետաղե սկավառակի միջև:

Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին տեսնեմ, մի քանի օր էլ ընկերություն անեմ հետը:
Եթե քամին դադարեր ու փորձառու նվագները սկսեն ծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ի ձկների վտառ է լողում:

Առաջադրանքներ

1․ Այն նման է արեգակնային համակարգի։ Պրոտտոների և նյուտոնի շուրջը պտտվում է էլեկտրոները։

2․

Ածխածին (C) — 6 պրոտոնների և էլեկտրոններ
Ալյումին (Al) — 13 պրոտոնների և էլեկտրոններ

Արգոն (Ar) — 18 պրոտոններ և էլեկտրոններ

Արծա (Ag) — 47 պրոտոններ և էլեկտրոններ

3․C, Mg, Si, Ar

4․ ա)10 բ )100 գ )1000 դ )106

100

Պարապունք 49

1.Նշիր ուղղանկյուն եռանկյան երեք հատկությունները։


2. Գրիր եռանկյան անհավասարության թեորեմը։
3.
Գրիր ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները։

 Եթե մի ուղղանկյուն եռանկյան էջերը հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան էջերին, ապա այդ եռանկյունները հավասար են:  

Եթե ուղղանկյուն եռանկյան էջը և նրան առընթեր անկյունը հավասար են համապատասխանաբար մյուս ուղղանկյուն եռանկյան էջին և նրան առընթեր անկյանը, ապա եռանկյունները հավասար են: 

Եթե մի ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգն ու էջը համապատասխանաբար հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին և էջին, ապա եռանկյունները հավասար են:


Խառը խնդիրներ։
1.Կարո՞ղ է գոյություն ունենալ եռանկյուն 1սմ, 2սմ, 3սմ կողմերով։

այո
2.Ուղղանկյուն եռանկյան 30 աստիճանի դիմացի էջը հավասար է 4սմ։ Գտիր ներքնաձիգի երկարությունը։


3.Հավասարասրուն եռանկյան կողմերից մեկը 25սմ է, իսկ մյուսը՝ 10սմ։ Դրանցից ո՞րն է հիմքը։
4. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 60 աստիճան է, իսկ ներքնաձիգի և փոքր  էջի գումարը 24 է։ Գտեք եռանկյան ներքնաձիգը։
5. AC հիմքով  ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է  AF կիսորդը և  AH բարձրությունը։ Գտեք   AHF  եռանկյան անկյունները, եթե  <B=112 աստիճան է։

.00

Հարիսոն Բերջերոն։ Կուրտ Վոնեգուտ վերլուծություն

Այս պատմությունը ինձ դուր եկավ։ պատմությունը ուներ մեկ իմաստ։ Ինձ դուր չեր գալիս, որ մարդիկ չէին կարողանում զարգանալ և զարգացնել իրենց ուղեղները։ Քանի որ կյանքը պայքար է և ամբողջ կյանքում պայքարում ես, ինչ որ բանի հասնելու համար։ Եվ ինչ որ բանի հասնելու համար մեզպետք է ուղեղի զարգացումը։Բայց նրանք չէին կարող զարգացնել իրենց ուղեղները քանի որ կար զսպիչ որը չէր թողնում մարդ մի թեմայի շուրջ երկար մտածեր։Ինձ մի կողմից ել դուր եկավ որ զսպիչներ գոյություն ունէին մարդու կյանքում։ Որովհետև մարդիկ լինում են հավասար մրցակցություն և նախանձություն չէր լինում նրանց մեջ։ Նաև մարդկանց հոգսերից ազատվում է ոչինչի մասին չմտածելով։ Օրինակ այս պատվացքի հերոսի մայրը միքիչ լաց եղավ, որ իր տղան մահացել է բայց շուտ մոռացավ այդ մասին։ Եվ եթե այդ զսպիչները չլինեին հերոսի մայրը իր անբողջ կյանքում դժբաղտանալու էր, որ իր տղան այդքան փոքր տարիքում մահացել է։

Երրորդ ուսումնական շրջան։
Պարապմունք 55.
Ֆունկցիայի սահմանումը, պարզագույն օրինակներ
Ենթադրենք ունենք որևէ  M  թվային բազմություն։ 
Եթե այդ բազմության յուրաքանչյուր x թվի որոշակի օրենքով համապատասխանության մեջ է դրված ճիշտ մեկ y թիվ, ապա ասում են, որ y-ը x-ից ֆունկցիա է՝ որոշված M բազմության վրա։
x-ը անվանում են անկախ փոփոխական կամ արգումենտ, իսկ y-ը՝ կախյալ փոփոխական կամ x-ից ֆունկցիա։

M բազմությունը անվանում են ֆունկցիայի որոշման տիրույթ։

Ֆունկցիայի օրինակ կարող է ծառայել x և y փոփոխականների միջև y = 3x կապը։ Այս օրինակում x փոփոխականից y փոփոխականի կախվածությունը կայանում է նրանում, որ ցանկացած x թվի համապատասխանության մեջ է դրվում 3x թվին հավասար y թիվը։ Ասում են նաև, որ փոփոխականների միջև այս կապը արտահայտող ֆունկցիան տրված է y = 3x բանաձևով։
Նշելու համար, որ y-ը x-ից ֆունկցիա է, գրում են՝ y = f (x), որտեղ f տառը բնութագրում է այն կանոնը, ըստ որի ստացվում են տվյալ x-երին համապատասխանող y-ների արժեքները։ Երբեմն, ընդգծելու համար, որ y-ը կախված է x-ից, y-ի փոխարեն գրում են y(x)։
Աշխատանք դասագրքից՝ 418, 419, 421



Ամփոփում

Ապրիլ ամսվա ամփոփում

Գործնական քերականություն, Գործնական քերականություն

Գործնական քերականություն, Գործնական քերականություն

Գործնական քերականություն, Գործնական քերականություն

Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»  վերլուծություն

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհներըվերլուծություն

Կուրտ Վոնեգուտ «Հարիսոն Բենջերոն»վերլուծություն

Զատկական նախագծի հղումը  , նախագիծ

Մասնակցել ես ֆլեշմոբին՝ այո/ոչ այո

Ստեղծագործական աշխատանք

Թարգմանչական աշխատանք Թարգմանություն

Զատիկ

  • Զատկական հետաքրքիր ընտանեկան ավանդույթներ. ներկայացնել տեսանյութի կամ պատումի տեսքով :

Իմ կարծիքով հայաստանում բոլոր ընտանիքները նույն ձև են Զատիկը նշում: Ինչպես միշտ ձվեր ենք ներկում, ածիկ ենք ցանում(կամ գնում) և պատրաստում ենք համեղ ուտեստները: Նաև գնում ենք եկեղեցի, բայց այս տարի ինձ թվում է այդքան էլ մարդ չգնաց եկեղեցի:

  • Զատիկն իմ ընտանիքում, ինչպե՞ս ենք պատրաստվում, ի՞նչ հետաքրքիր ուտեստներ, զարդարանքներ ենք նախապատրաստում, ի՞նչ զատկախաղեր ենք խաղում և այլն: Ներկայացնել տեսանյութ կամ պատում՝ լուսանկարներով:

Մենք ամենաառաջինը ներկեցինք ձվերը, հետո մայիրկս պատրաստեց կուլիչ: Շատերը ցանեցին ածիկ, այց մենք գնեցինք: Իսկ վերջում պատրաստեցինք ձուկ և չամիչով փլավ: Նաև մայրիկս և հայրիկս գնացին եկեղեցի և բարեցին մոմ:

Ապրիլի 17-23-ը

Առաջադրանք 1

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

Սելջուկները ռազմատենչ ցեղեր էին, հարձակումներ էին գործում հարևան ժողովուրդների վրա, ավերում ու կողոպտում էին իրենց ճանապարհին ընկած շեն բնակավայրերը, դաժան ու անխնա կոտորում խաղաղ բնակչությանը։ Սելջուկները գրեթե անարգել հասան Հայաստանի կենտրոնական գավառներ և, զորքը բաժանելով մասերի, սկսեցին ասպատակել երկիրը։ 1054 թ․ սելջուկյան հերթական արշավանքը գլխավորեց նրանց պետության առաջնորդ Տուղրիլը։ Այս անգամ ահեղ թշնամուն դիմադրելու համար հայերը նախապատրաստական աշխատանք էին տարել։ Թյուրք սելջուկները համառ դիմադրության հանդիպեցին Կարին քաղաքում և ստիպված եղան դադարեցնել քաղաքի պաշարումը։ Նրանք փորձեցին գրավել Կարսը, բայց այստեղ էլ թշնամին անակնկալի եկավ հանդիպելով կարսեցիների համառ դիմադրությանը։

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:

կայսրությունը շարունակեց հայկական հողերը զավթելու, երկիրը թուլացնելու, հայ իշխաններին Հայաստանից հեռացնելու, հայերի զինական ուժերը ցիրուցան անելու իր անհեռատես:

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:

Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայկական անկախ պետականությունը չվերացավ: Բազմաթիվ թագավորություններ շարունակեցին պահպանել իրենց գոյությունը: Այդ կազմավորումները հնարավորություն տվեցին երկրի տարբեր շրջաններում շարունակել պայքարը Բյուզանդիայի և Թյուրք քոչվոր սելջուկների զավթողական քաղաքականության դեմ: Հայկական անկախ պետականության համար պայքարում կրկին կարևոր դեր ունեին Բագրատունիները: Բյուզանդացիների կողմոց Անիի զավթումից հետո նրանք շարունակում էին իշխել հարևան Վանանդում և Տաշիր-Ձորագետում: Կարսի թագավորության ազդեցիկ դիրքը պահպանվեց Գագիկ Աբասյանի օրոք: Նա կարողացավ ուժեղ կապեր հաստատել վրաց Բագրատունիների հետ, Տուղրիլ բեկի հրոսակների հարձակումներից անառիկ պահել Կարս մայրաքաղաքը: Պատահական չէ, որ Անիի Բագրատունիներից հետո շահնշահի տիտղոսն անցել էր Գագիկ Աբասյանին: Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունն ուներ ընդարձակ տարածքներ և նույնիսկ հաջողության պայքար էր մղում բյուզանդացիների զավթողական քաղաքականության դեմ: Կյուրիկյանները ջանքեր գործադրեցին նաև Անիի բյուզանդացիներից ազատագրելու և միասնական թագավորությունը վերականգնելու համար: Այդ պայքարը հաջողություն չունեցավ սելջուկների պատճառով: Հայկական կազմնավորումները 11դարի երկրորդ կեսին և  XII դարի համառ պայքար էին մղում մուսուլմանական զանազան իշխանությունների դեմ: 

Հայ-վրացական զինակցությունն ավելի խորացավ XII դարի երկրորդ կեսին: Վրաց Թամար թագուհին սերտորեն համագործակցեց հայերի հետ: Թագուհին 1185թ Սարգիս Զաքարյանին վստահեց սպարապետի ամիրսպասալարի պաշտոնը: Նրանից հետո այդ պաշտոնն անցավ ավագ որդուն Զագարե Զագարյանին: Վերջինիս կրտսեր եղբայր Հովհաննեսը դարձավ աթաբեկ՝թագաժառանգի խնամակալ: Թամարի բանակում զգալիորեն աճեց հայ զինվորական թիվը: XII դարի վերջին Զաքարեի գլխավորված հայ-վրացական զորքերը թշնամուց ազատագրեցին Հյուսիսային Հայաստանի բազմաթիվ շրջաններ: XIII դարի սկզբին հայկական հողերի ազատագրման գործը նոր թափ ստացավ, սելջուկները վտարվեցին նաև Հայաստանի կենտրոնական գավառներից, հայ-վրացական ուժերը մոտեցան Վանա լճի հյուսիսային ափերին: 

Առաջադրանք 2

Հայաստանը և մոնղոլները 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Ներկայացրու հայերի  դրությունը,իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

1220թ.-Աշնանը մոնղոլական զորքերն անցան Արաքսը և մտան Զաքարյան Հայաստանի տարածքը

1236-1244թթ.-Հայաստանի նվաճումը մոնղոլների կողմից

1259թ.-Հայ-վրացական զինական ուժերը հերթական անգամ իրենց երկրներից դուրս՝այս անգամ Եգիպտոս ուղարկելն էր:

1266թ.-Սամցխե-Ջավախք հայ-վրացական իշխանության ստեղծումը

1319թ.-Հայաստանի երբեմն փառահեղ մայրաքաղաք Անին հիմնահատակ ավերեց և դարձավ անմարդաբնակ

1386թ.-Արշավանքի ժամանակ Թեմուրյանները պաշարեցին հինավուրց Վան քաղաքը:

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:


Մոնղոլիան մինչ այսօր էլ գոյություն ունի, սակայն մոնղոլնները, որոնք ապրում են մեր օրերում այն նույն մոնղոլները չեն, ում մասին մենք կարդացել ենք պատմության դասագրքերում: Այսօրվա մոնղոլների նախահայրերը ձիեր հեծած թալանում ու գրավում էին նոր հողատարածքներ այնպիսի անգթությամբ, որի մասին վիկինգներն ուղղակի կերազեին: Ամեն դեպքում, հենց այդպես են շատերը պատկերացնում մոնղոլներին: 

Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամ