Արիստոտել

Փիլիսոփա (հին հունարեն՝ φιλόσοφος — իմաստասեր, իմաստության ձգտող, իմաստություն փնտրող), մարդ, որը զբաղվում է փիլիսոփայական խնդիրների ուսումնասիրմամբ։ Լայն ընկալմամբ, յուրաքանչյուր մարդ (մտածող էակ) փիլիսոփա է, քանի որ իր ներդրումն ունի մտածողության զարգացման մեջ։ Նեղ ընկալմամբ փիլիսոփա են անվանում այն մարդուն, որը որոշակի գիտելիքներ ունի տրամաբանության բնագավառում և կարող է առաջադրել և լուծել փիլիսոփայության բնագավառի խնդիրներ։ Փիլիսոփա կարող է կոչվել մարդը, որը պատկանում է որոշակի փիլիսոփայական դպրոցի, որը կիսում է տվյալ դպրոցի գաղափարները կամ ապրում է համապատասխան այդ գաղափարների։

Պլատոնը և Արիստոտելը (Ռաֆայելի որմնանկարից)

Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384 թ. մարտի 7-ին Թրակիայի Ստագիրա քաղաքում, Պլատոնի լեզվամտածողությունը գեղարվեստական-դիցաբանական էր, իսկ Արիստոտելինը՝ ֆորմալ ու տրամաբանական։ Ավելին, եթե Պլատոնը ճշմարիտ գիտելիքը, գեղեցիկը, բարիքը, փնտրում էր իդեալական աշխարհում, ապա Արիստոտելը՝ զգայական-նյութական աշխարհում։ Արիստոտելի կարծիքով բարձրագույն բարիքին հասնելու նախապայմանը առաքինի՝ կատարյալ լինելն է։ Արիստոտելը գրել է բազմաթիվ ու բազմապիսի աշխատություններ, որոնց մի մասը չի հասել մեզ։ Արիստոտելի աշխատություններն ըստ բովանդակության բաժանում են 7 խմբի՝ տրամաբանական, փիլիսոփայական, ֆիզիկական, կենսաբանական, բարոյագիտական, հասարակագիտական և գեղագիտական։Արիստոտելի կարծիքով բարձրագույն բարիքին հասնելու նախապայմանը առաքինի՝ կատարյալ լինելն է։ Նա առաքինությունները բաժանում է երկու խմբի՝ բարոյական ու դիանոբարոյական (մտավոր)։ Բարոյական առաքինությունները պայմանավորված են մարդու խառնվածքով, բնավորությամբ, իսկ դիանոբարոյականը կապված է հոգու բանական հատկությունների հետ, օրինակ՝ խելամտությունը, խոհականությունը և իմաստությունը։ 

Գլխուղեղի կաթված (ինսուլտ). պատճառները, կանխարգելման եղանակները

Ինֆարկտի ժամանակ մահանում է սրտային մկանի մի մասը, ինսուլտի ժամանակ մահանում է ուղեղի մի մասը: Տարբերում են արյունազեղային (հեմորագիկ) կաթված և սակավարյունային (իշեմիկ) կաթված: Առաջինը հիմնականում պատահում է առավոտյան, իսկ մյուսը` օրվա յուրաքանչյուր ժամի՝ հիմնականում լարվածության կամ սթրեսի պատճառով: Կաթված ստացած մարդու մոտ գտնվող բարեկամները պետք է շատ արագ կատարեն բոլոր անհրաժեշտ գործողությունները: Անդառնալի փոփոխություններն ինֆարկտի ժամանակ տեղի են 10 ժամ հետո, ինսուլտի դեպքում` 3-5 ժամ հետո: Այդ պատճառով պետք է չափազանց ուշադիր լինել սեփական անձի և հարազատների հանդեպ: Այտի, ձեռքի թմրածությունը կամ խոսքի մեջ դժվարությունները, որոնք որոշ ժամանակ չեն անցնում, պետք է լուրջ մտորումների առիթ տան և ստիպեն այցելել բժշկի: Ոչ մի «ամեն ինչ կարգին է» չպետք է լինի:

Ինչպե՞սէտեղիունենումգլխուղեղի կաթվածը

Մեր ուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում են թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում է իշեմիկ կաթվածը: Վտանգավորը այն է, որ աղտանիշներն աստիճանաբար են զարգանում, իսկ օգնությունը պետք է ցուցաբերել անոթների խցանումից ոչ ուշ, քան 3 ժամից: Հեմորագիկ կաթվածը հանկարծակի է առաջանում: Այդ դեպքում բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են ուղեղի անոթները և արյունը լցնում է տվյալ հատվածը: Հեմատոմա է առաջանում: Առողջությունը պահպանելու համար հարկավոր է հիվանդանոց հասնել մեկ ժամվա ընթացքում:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինսուլտի 5 հիմնական ախտանիշները.

Դեմքի, ձեռքերի կամ ոտքերի անզգայացում

Խոսքի կամ ձայների ընկալումների, շարժումների կոորդինացիայի խանգարում

Տեսողության կտրուկ վատացում

Գլխապտույտ

Անհավանական ուժեղ գլխացավ

Ինսուլտիպատճառները

Սթրես

Նյարդային համակարգում ադրենալինի և սթրեսի հորմոնների անընդհատ առաջացումը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Դա փոխում է անոթների կառուցվածքը, բարձրացնում է արյան լյարդացումը և տրոմբ  է առաջացնում:

Ծխելը

Նիկոտինը նեղացնում է անոթները և կծկումներ է առաջացնում: Ծխախոտի մեջ առկա թունավոր նյութերը նպաստում են, որպեսզի խոլեստերինը նստի անոթների պատերին և տրոմբ առաջանա:

Ալկոհոլ

Սպիրտը բարձրացնում է զարկերակային ճնշումը, կարող է հանգեցնել խրոնիկ հիպերտոնիայի: Այդ հիվանդություններով Դուք մեխանիկորեն հայտնվում եք ռիսկի խմբում:

Ճարպակալություն

Եթե մարդու մոտ ավելորդ քաշ կա, ապա սիրտը ստիպված է ավելի ծանրաբեռնված աշխատել: Անոթները կարող են չհաղթահարել այդպիսի ծանրաբեռնվածությունը և դա կհանգեցնի ճնշման բարձրացման:

Հիպոդինամիա

Նստակյաց ապրելակերպը ստիպում է անոթներին ծուլանալ, իսկ ուղեղի բջիջներին տառապել թթվածնի պակասից:

Շաքարախտ

Շաքարախտի ժամանակ գլյուկոզայի բարձր աստիճանը բերում է նրան, որ ճարպային նստվածքներն արյունատար անոթների մեջ մեծանում են: Որքան մեծ են ճարպային նստվածքներն, այնքան ավելի մեծ է ինսուլտի հավանականությունը:

Հիպերխոլեստերինեմիա

«Վատ» խոլեստերինի բարձր աստիճանն արյան մեջ հանգեցնում է ատերոսկլերոզի զարգացմանը: Դա կարող է տրոմբներ առաջացնել, նեղացնել անոթները և հանգեցնել ինսուլտի:

քայլինսուլտիկանխարգելմանհամար

1. Վերահսկեք զարկերակային ճնշումը (40 անց մարդկանց համար այդ գործողությունը պետք է ամենօրյա դառնա): Փորձեք պահել ճնշումը 140/90 կամ ավելի ցածր ցուցանիշների վրա:

2. Անտիագրեգանտներ օգտագործեք: Դրանք դեղահաբեր են, որոնք նոսրացնում են արյունը (միայն այն դեպքում, եթե Ձեզ նշանակել է բժիշկը):

3. Տարին մեկ ուղեղը սնուցող վզի անոթների ուլտրաձայնային հետազոտություն և էլեկտրասրտագրություն կատարեք:

4. Վերահսկեք շաքարի և խոլեստիրինի աստիճանը արյան մեջ (գլյուկոմետրի կամ թեստ-գծերի միջոցով, որոնք կարելի է գտնել դեղատներում):

5. Պարբերաբար սպորտով զբաղվեք կամ որքան հնարավոր է, շատ ոտքով զբոսնեք (օրական 3000 քայլը բավական է):

6. Դադարեք ծխել:

7. Մի չարաշահեք ալկոհոլը:

8. Ժամանակին լրացրեք օրգանիզմում հեղուկի պակասը: Կարելի է խմել կա՛մ ջուր, կա՛մ ոչ շատ քաղցր հյութ: Հանքային ջուրը հեղուկը օրգանիզմում է պահում և նպաստում է ճնշման բարձրացմանը:

Ի՞նչ անել ինսուլտի ժամանակ

Եթե Դուք գտնվում եք մի մարդու կողքը, ով ունի ինսուլտի բացահայտ ախտանիշներ, ապա Դուք պետք է մի քանի գործողություններ կատարեք: Դրանցից կախված է մարդու կյանքը:  

1. Առաջին հերթին միանգամից պետք է շտապօգնություն կանչել: Յուրաքանչյուր րոպեն չափազանց կարևոր է:

2. Եթե միջադեպը տեղի է ունեցել սենյակում, ապա անմիջապես դուրս հանեք բոլոր ավելորդ մարդկանց: Եթե փողոցում՝ խնդրեք բոլորին ետ կանգնել և չխանգարել մաքուր թթվածնի հոսքին: Մարդու կողքը պետք է մնան միայն նրանք, ովքեր կարող են օգնել:

3. Ոչ մի դեպքում մի տեղաշարժեք մարդուն: Դա վտանգավոր է: Հիվանդին պետք է թողնել այնտեղ, որտեղ որ տեղի է ունեցել կաթվածը: Մի տեղափոխեք մահճակալի վրա:

4. Մի փոքր վեր բարձրացրեք հիվանդի մարմնի վերին հատվածը և գլուխը (մոտ 30 աստիճան): Ավելի լավ է մի քանի բարձ դնել: Հանեք ձիգ, շնչելուն խանգարող հագուստները:

5. Ապահովեք մաքուր օդի հոսքը:

6. Եթե փսխուք սկսվի, ապա թեքեք հիվանդի գլուխը մի կողմի վրա և որքան հնարավոր է, լավ մաքրեք փսխուքը, քանի որ հիվանդը կարող է խեղդվել:

7. Հաճախակի այնպես է լինում, որ ինսուլտը զուգորդվում է էպիլեպտիկ նոպաներով: Դրանք կարող են հաջորդել մեկը մյուսին: Այդ դեպքում հիվանդին կողքի պառկեցրեք, բերանը գդալ կամ փայտիկ դրեք և մաքրեք առաջացած փրփուրը: Ամենակարևորն է, որ չսեղմեք հիվանդին, նրան պետք է թեթևակի բռնել և վերջ: Արգելվում է անուշադիր մոտ պահել:

8. Կարող է այնպես պատահել, որ հիվանդի սիրտը կանգնի: Պետք է միանգամից սրտի մերսում անել և արհեստական շնչառություն տալ:

Եվ հիշեք, որ մինչև շտապօգնության ժամանելը, մարդու կյանքը կախված է Ձեր գործողություններից: 

Երաժշտությունը «կենդանացնում» է ինսուլտից հետո

Ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, հենց երաժշտությունն է խթանում ուղեղի ֆունկցիաների աշխատանքը` դրանով իսկ պահպանելով նեյրոնային հյուսվածքները և բարելավելով հիվանդների մոտ շարժողական ֆունկցիաները: Այդպիսի եզրահանգման են եկել բազմաթիվ պրոֆեսորներ և բժիշկներ: Նրանք հետազոտություններ են կատարել 184 հիվանդի մասնակացությամբ: Թերապևտները կարծում են, որ երաժշտության ռիթմը գլխավոր գործոնն է, որը թույլ է տալիս ինսուլտից հետո լավ ինքնազգացողություն ունենալ:  

Կենսուրախմարդիկավելիհազվադեպենհիվանդանում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի համալսարաններում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ լավատես, կենսուրախ մարդկանց մոտ ինսուլտի հավանականունը շատ ավելի փոքր է, քան մյուսների մոտ: Պարզվել է, որ դրական էմոցիաները և լավ երաժշտությունը ազդում են սրտի աշխատանքի վրա և նպաստում են հիվանդների շուտ վերականգմանը: 

առաջադրանքներ

Խաղ 1-ին. տրամաբանական հարցեր

ա) Ժխտական ի՞նչ նախածանց միացնենք «տակ» բառին, որ ստանանք «հարված»:

ապտակ

բ) Ո՞ր բառն է «գին» մատնացույց անում և հոմանիշ է «մեծ», «վիթխարի» բառերին:

ահագին

գ) Ի՞նչ կստացվի, եթե «աղ»-ն ու «մուկ»-ը խառնենք իրար:

անաղմուկ

դ) Ի՞նչ կստացվի, եթե «արկ»-ից առաջ «աչք» դնենք:

ակնարկ

Խաղ 2-րդ

ա) Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

մաշկ, փեսա, նժար, ճավիր, ագռավ, կտավ, մտրակ, կավ

բ) Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:

գ) Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:

Ակ,Աչք, Արև,Աղջիկ։

դ) Կազմել այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

Ցոլակը ցատկեց ցից ցանկապատից ցանկապատը ցնցվեց ցոլակի ցատկից։

Խաղ 3-րդ. Բառքամոցի

Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:

Հաղթում է այն թիմը, ով տրված ժամանակահատվածում ավելի շատ բառեր է կազմում և ճիշտ է կատարում առաջադրանքը:

Խաղ 4-րդ.

Գրել տասական բառ.

  • որոնց հնչյունները ու տառերը հավասար են
  • որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը
  • գրությամբ և արտասանությամբ տարբերվում են
  • զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով

Հաղթում է այն թիմը, ով ավելի արագ ու ճիշտ է կատարում առաջադրանքը:

Խաղ 5

  1. Շարունակեք նախադասությունն այնպես, որ գայլը մեղավոր չլինի.
    Գայլը կերել էր փոքրիկ նապաստակին,

2. Բնանկարչություն բառից ստացեք ի՞նչ և ի՞նչպիսի հարցերին պատասխանող 10 բառ:

ինչ-բնանկար, բնանկարչություն,   նկարչային,նկարչություն,բնություն

ինչպիսի-Բնանակարչական, բնանկարչային ,նկարչական, բնական

3. Գրեք եռավանկ 10 բառ

գույնզգույն  ,  պահարան, ծաղկաման, տոնածառ,տոհմածառ, ժամացույց, վառարան,  դասարան, սառնարան, գրադարան

4. Գրեք 6 բառ, որոնցում հնչյունների և տառերի քանակը անհամապատասխան են:

5. Գրեք այնպիսի հարց, որի պատասխանը կլինի՝ — Ես վաղուց մոռացել էի այդ մասին:

6. Կազմիր այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

Պարապունք 45

Թեմա՝ Մոդուլի նշան պարունակող հավասարումների և անհավասարումների լուծումը։

Հիշենք մոդուլի սահմանումը:

x ոչ բացասական թվի բացարձակ արժեք կամ մոդուլ անվանում են հենց x թիվը՝  |x|=x: Բացասական x թվի մոդուլ կոչվում է նրա հակադիր թիվը՝  |x|=−x

Ավելի կարճ գրում են այսպես՝ |x|={x, եթե x≥0 և −x, եթե x<0

Օրինակ՝ |8|=8 |−3|=−(−3)=3 |0|=0

Մոդուլի հատկությունները

1. |a|≥0

2. |ab|=|a|⋅|b|

3. ∣a/b∣=|a|/|b|

4. |a|2=a2

5. |a|=|−a|

Մոդուլ պարունակող պարզագույն հավասարումներ։

Դիտարկենք |x|=A հավասարումը, որտեղ A-ն իրական թիվ է:

Մոդուլի սահմանումից և հատկություններից հետևում է, որ |x|=A հավասարումը՝

1)A<0 դեպքում լուծում չունի,

2)A=0 դեպքում ունի միակ լուծումը՝  x=0,

3)A>0 դեպքում ունի երկու լուծում՝  x=A և x=−A

Գտնենք y -ը, եթե |2y−1|=3

Այս դեպքը բնորոշ է դիտարկված ընդհանուր դեպքին, եթե համարենք, որ x=2y−1, A=3: Հետևաբար, 2y−1=3 կամ 2y−1=−3

Լուծելով այս գծային հավասարումները, ստանում ենք՝ 

2y−1=3 2y=4 y=2  կամ  2y−1=−3 2y=−2 y=−1

Պատասխան՝  y -ը հավասար է −1 -ի և 2 -ի:

Մոդուլ պարունակող անհավասարումներ։

Դիտարկենք |x|<A անհավասարումը, որտեղ A -ն դրական թիվ է:

Մոդուլի սահմանումից, հատկություններից և երկրաչափական մեկնաբանությունից հետևում է, որ |x|<A անհավասարումը համարժեք է −A<x<A կրկնակի անհավասարմանը:

Գիտենք, որ կրկնակի անհավասարումն էլ իր հերթին համարժեք է գծային անհավասարումների համապատասխան համակարգին՝

Այսպիսով, եթե A>0, ապա լուծել |x|<A անհավասարումը նշանակում է լուծել անհավասարումների {x<A և x>−A համակարգը:

Ամբողջ ասվածը ուժի մեջ է նաև ոչ խիստ անհավասարումների համար՝

|x|≤A ոչ խիստ անհավասարումը լուծելու համար պետք է լուծել ոչ խիստ անհավասարումների {x≤A x≥−A համակարգը:

Օրինակ՝ Լուծենք |5−2x|≤3 անհավասարումը:

1) Օգտվելով մոդուլի |a|=|−a| հատկությունից, շրջենք մոդուլատակ արտահայտությունը, փոխելով նշանները: Հետևաբար, պահանջվող անհավասարումը կարելի է արտագրել այսպես՝ |2x−5|≤3

2)|2x−5|≤3 անհավասարումը փոխարինենք անհավասարումների համակարգով՝

{2x−5≤3 և 2x−5≥−3

3) Լուծենք համակարգի անհավասարումները՝  {2x−5≤3 և 2x−5≥−3 {2x≤8 և 2x≥2 {x≤4 և x≥1 {x∈(−∞;4] x∈[1;+∞)

4)Հատենք ստացված բազմությունները՝ (−∞;4]∩[1;+∞)=[1;4]

5) Պատասխան՝ x∈[1;4]

Մոդուլ պարունակող անհավասարումներ

Դիտարկենք |x|>A անհավասարումը, որտեղ A -ն դրական թիվ է:

Մոդուլի սահմանումից և հատկություններից հետևում է, որ |x|>A անհավասարմանը բավարարում են այն և միայն այն x -երը, որոնք բավարարում են x<A կամ  x>−A պայմաններից գոնե մեկին:

Եթե A>0, ապա լուծել |x|>A անհավասարումը նշանակում է լուծել անհավասարումների  [x<A կամ x>−A համախումբը:

Ամբողջ ասվածը ուժի մեջ է նաև ոչ խիստ անհավասարումների համար՝

|x|≥A ոչ խիստ անհավասարումը լուծելու համար պետք է լուծել ոչ խիստ անհավասարումների [x<A կամ x>−A համախումբը:

Օրինակ՝ Լուծենք |4x−6|>2 անհավասարումը:

1)|4x−6|>2 անհավասարումը փոխարինենք անհավասարումների համախմբով՝

[4x−6>2 կամ 4x−6<−2

2) Լուծենք համախմբի անհավասարումները՝  [4x−6>2 կամ 4x−6<−2 [4x>8 կամ 4x<4 [x>2 կամ x<1[x∈(2;+∞) կամ x∈(−∞;1)

3)Միավորենք ստացված բազմությունները՝ (−∞;1)∪(2;+∞)

4) Պատասխան՝ x∈(−∞;1)∪(2;+∞)

Առաջադրանքներ։

1․Լուծել հավասարումները․

2․ Լուծել հավասարումները՝ ա) |x−67.14|=0 բ) ∣5x−21∣=4 գ) ∣3x+21∣=48 դ) ∣7x+2∣=-8

3․ 9.72 թիվը  ․․․․․  |x|≤9.72 անհավասարման լուծում: 

4․ Լուծել հավասարումները․

5․Լուծել  տրված անհավասարումները՝ 

ա) |x|≤30 բ) |x+3|<7 գ) |x−10|<3   դ) |x−5|<13 ե) |x−25|≤6 զ) |x+6|>8
է) |x−10|>2 ը) |x−5|>17

6․Գրել հավասարումների համախումբը, որը համարժեք է հավասարմանը․ա) |x|=5, բ) |x|=24

7․Գրել անհավասարմանը համարժեք անհավասարումների համակարգ․ ա) |x|<5, բ) |x|<8

Պարապունք 42

1․Գտնել բազմանկյան մակերեսի հատկությունների վերաբերյալ ճիշտ պնդումը:

  • Հավասար բազմանկյունների մակերեսները հավասար են:
  • Քառակուսու մակերեսը հավասար է նրա անկյունագծի քառակուսուն:
  • Եթե բազմանկյունները հավասար չեն, ապա հավասար չեն նաև նրանց մակերեսները:

2․Քառակուսու կողմը 8 է: Գտնել նրա մակերեսը:

82= 64սմ2

3․Քառակուսու մակերեսը 225 է: Գտնել նրա պարագիծը:

15×4=60սմ

4․Քառակուսու մակերեսը 121 է: Գտեք նրա պարագիծը:

11×4=44 սմ

5․ Ուղղանկյան կից կողմերը 14 և 5 են: Գտնել ուղղանկյան մակերեսը:

14×5=70սմ2

6․Ուղղանկյան կողմերից մեկը 12 սմ է, իսկ մակերեսը՝ 84 սմ2։ Գտնել այդ ուղղանկյան պարագիծը։

84։12=7 սմ

7․Ուղղանկյան կից կողմերը հարաբերում են, ինչպես 4:3, իսկ նրա պարագիծը 28 սմ է։ Գտնել այդ ուղղանկյան մակերեսը։

P = 2a + 2b = 2(a+b) = 28սմ
a = 4x
b = 3x
P = 2*4x + 2*3x = 2(4x+3x) = 14x = 28սմ
x = P/14 = 28սմ/14 = 2սմ
a = 4*2սմ = 8սմ
b = 3*2սմ = 6սմ

8․Հաշվել այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը 18 սմ է, իսկ լայնությունը 3 անգամ փոքր է երկարությունից:

1․Գտնել բազմանկյան մակերեսի հատկությունների վերաբերյալ ճիշտ պնդումը:

  • Հավասար բազմանկյունների մակերեսները հավասար են:
  • Քառակուսու մակերեսը հավասար է նրա անկյունագծի քառակուսուն:
  • Եթե բազմանկյունները հավասար չեն, ապա հավասար չեն նաև նրանց մակերեսները:

2․Քառակուսու կողմը 8 է: Գտնել նրա մակերեսը:

S = 64

3․Քառակուսու մակերեսը 225 է: Գտնել նրա պարագիծը:

S = 225
a = 15
P = 60

4․Քառակուսու մակերեսը 121 է: Գտեք նրա պարագիծը:

P = 4a = 4*11 = 44

5․ Ուղղանկյան կից կողմերը 14 և 5 են: Գտնել ուղղանկյան մակերեսը:

S = 70

6․Ուղղանկյան կողմերից մեկը 12 սմ է, իսկ մակերեսը՝ 84 սմ2։ Գտնել այդ ուղղանկյան պարագիծը։

38

7․Ուղղանկյան կից կողմերը հարաբերում են, ինչպես 4:3, իսկ նրա պարագիծը 28 սմ է։ Գտնել այդ ուղղանկյան մակերեսը։

48սմ2

8․Հաշվել այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը 18 սմ է, իսկ լայնությունը 3 անգամ փոքր է երկարությունից:

108սմ^2

9․Ունենք երկու ուղղանկյուններ, որոնց մակերեսները հավասար են: Առաջին ուղղանկայն երկարությունը 14սմ է, իսկ լայնությունը 4 սմ: Մյուս ուղղանկյան լայնությունը 7սմ: Գտնել երկրորդ ուղղանկյան պարագիծը:

10․Որքա՞ն են ուղղանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 42 սմ է, իսկ մակերեսը՝ 110 սմ²

42:

11*10=110

11․Երկու հողամասերի ցանկապատերի երկարությունները հավասար են: Առաջին հողամասը ուղղանկյունաձև է՝ 200 մ և 50 մ կողմերով, իսկ երկրորդն ունի քառակուսու ձև: Ո՞ր հողամասի մակերեսն է ավելի մեծ և քանի՞ քառակուսի մետրով է մեծ

ou answered 10 tasks out of 10 correctly. That is 100%.

  1. He knows the girl who has three dogs. 
  2. This is Gerry who saw a rabbit in our garden. 
  3. This is John whose laptop was stolen this morning. 
  4. Mrs Miller,  whose father is a painter, came to New York in 1950. 
  5. I talked to the man who lives in High Street. 
  6. James Watt was an inventor whose ideas changed the world. 
  7. Doris is the lady who got the first prize. 
  8. Ethan, who is Isabella’s boyfriend, plays badminton. 
  9. What do you call someone who lives in Texas? 
  10. The Smiths, whose son went to the USA, are selling their house.

Շնչառություն

Շնչառության նշանակությունը:Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով:

Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:

Արդեն գիտեք, որ բջիջներին թթվածնի մատակարարումը և նրանցից ածխաթթու գազի հեռացումն իրականացնում է արյունը: Գազափոխանակությունն արյան և մթնոլորտային օդի միջև իրականացնում են շնչառության օրգանները: Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար:

shutterstock_450810031.jpg

Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները:

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

Օդատար ուղիներից առաջինը, որը շփվում է մթնոլորտային օդի հետ, քթի խոռոչն է:

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև 95% խոնավություն):

Քթի խոռոչը և քթըմպանը

20196867_702101623328208_188518343_n.jpg

Այսպիսով` քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:

Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:

Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ: 

Կոկորդ

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:

Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

лечение-фарингита-у-взрослых.jpeg

Կոկորդը նաև ձայնային օրգան է: Այդ խոռոչի ամենանեղ տեղում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը: Ձայնախորշը եռանկյունաձև է: Այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը միմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում: Որքան մեծ է ձայնալարերի տատանման հաճախականությունը, այնքան բարձր է ձայնը:

Ձայնի և հոդաբաշխ խոսքի ձևավորման վրա ազդում է նաև լեզվի, շրթունքների, ստորին ծնոտի դիրքը, քթի և բերանի խոռոչների ձևը և այլն: Այդ է պատճառը, որ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ (անգինա և այլն) փոխվում է ձայնի որակը:

Ձայնախորշ

vocal_cords_anatomy.png

Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն 10−15սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Կազմված է 16−20 աճառային կիսաօղակներից, որոնց շնորհիվ պարանոցի շարժումների դեպքում շնչափողի լուսածերպը մնում է բաց վիճակում, և օդն անարգել անցնում է շնչառական ուղիներ: Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարվում սննդագնդիկի տեղաշարժը: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների:

imgpsh_fullsize (2).jpg

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով:

Յուրաքանչյուր թոքում հաշվվում է մինչև 400 մլն թոքաբուշտ, որոնց ընդհանուր մակերեսը 100−150 մ² է:

shutterstock_374675080.jpg

Փաստորեն, թոքերի շնչառական մակերեսը 70−100 անգամ մեծ է մարդու մաշկի մակերեսից: Թոքերի այդ հսկայական մակերևույթն ապահովում է գազափոխանակության մեծ արագությունը:

Թոքերը երկուսն են, տեղավորված են կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը: Թոքերը նման են հատած կոնի, գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն: Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի: Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ, բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն և կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում խաղողի ողկույզի:

shutterstock_228843106.jpg

Թոքաբշտիկների պատը կազմված է միաշերտ բջիջներից, որոնք արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով: Թոքաբշտերի և մազանոթների պատերի միջև կատարվում է գազափոխանակություն:

Արտաքինից թոքը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ թոքամզով (թոքային պլևրայով): Այն կազմված է երկու թաղանթներից, որոնցից մեկը պատում է թոքերի մակերեսը (թոքամզային թաղանթ), մյուսը՝ կրծքավանդակի պատը ներսից (մերձպատային թոքամզային թաղանթ):

Թոքային և մերձպատային թոքամզային թաղանթների միջև առաջանում է ճեղքանման ազատ տարածություն, որը կոչվում է թոքամզային խոռոչ:

Թոքամզային թաղանթներից այդ խոռոչ է արտադրվում քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է շնչառության ժամանակ թոքերի և կրծքավանդակի պատերի միջև առաջացող շփման ուժը:

gif.gif

Ձևն ու հոգին

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Կհարցնեք.

― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։

― Հա՛։

― Քա՞նի աշակերտ կա մեջը։

― Աշակերտ չկա էս մի քանի տարին, և այլն։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսարկներ են ծախվում ու դերասաններ են խաղում:

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիզի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։

― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։

― Փող և սեփական շենք։

Նույն րեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։

Ճշմարիտն ասեմ, «Մշակի» եթեներից, բայցերից ու այսուամենայնիվներից պարզ բան չհասկացա, բայց եզրափակում է.

«Եզրափակելով մեր խորհրդածությունները՝ ընդգծում ենք, որ հայ թատրոնական գործը պահանջում է կազմակերպչական գործունեության բարվոքում և միևնույն ժամանակ նյութական ապահովություն, որպեսզի նա կարողանա թե՛ դերասանական ուժերի գրավման, թե՛ ներկայացումների կազմության և թե՛ ղեկավարական գործի ուժեղացման համար անհրաժեշտ ծախքերը հոգալ բավարար կերպով» («Մշակ» № 5)։

«Հորիզոնը» հարայ է կանչում. «Օգնեցե՛ք, հայոց թատրոնը մեռնում է․․․ Այն բեմը, որի շնորհիվ է միայն, որ մենք ունենք Սունդուկյաններ․․․ բայց նա պիտի ապրի, եթե մենք ուզում ենք ապրել․․․ Նա պիտի ապրի․․․ իբրև մեր գրականությանը կենդան նյութեր հաղորդող հիմնարկություն» («Հորիզոն» № 5)։

Հիմի դուք «Սուրհանդակին» ականջ դրեք.

«Այո՛, թատրոնն էլ մեռնում է մեզանում, ինչպես և մեռնում են մեր բոլոր կուլտուրական հիմնարկությունները, և մեռնում են միմիայն այն պատճառով, որովհետև հայ ազգը տրամադիր է ինքն իրեն ոչնչացնելու, ոչնչացնելու մինչև այն աստիճան, որ իր հետքն անգամ չի ուզում թողնել»։ Ասում է՝ «մեր հոգեբանությամբ և մեր գործելակերպով ապրող ազգեր ներկայումս շատ քիչ, համարյա թե չկան, իսկ հնումը թեև եղել են, բայց նրանք էլ ոչնչացել են», և սրա նման զարհուրելի բաներ։ Բայց որովհետև ոչ հայոց ազգն էդպես տրամադրություն ունի, ոչ էլ ինքն է էդպես կարծում, այլ միայն հենց էնպես էր ասում, շարունակում է. «Սակայն դա դեռևս չի արգելում այսօր էլ համախմբվել և խորհրդակցել հայ թատրոնի մասին, այն թատրոնի, որ գեղարվեստի աշխարհքին տվել է հանճարներ»։ («Սուրհանդակ», № 53)։

Էս մտքով էլ ճառեր են խոսել Դրամատիկական ընկերության ընդհանուր ժողովին, որ իսկապես մի ներկայացում էր և էս սեզոնի ամենահաջող ներկայացումը մուտքի տեսակետից։

Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ Էլ չեն մտածում, թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։ «Հորիզոնի» հենց նույն համարում պ. էլբեն պատմում է, որ լավ դերասանները հեռացել են, որովհետև նրանց չաղ ռոճիկները կրճատել են։ Հետաքրքրական է, թե ի՞նչ կնշանակի էստեղ չաղ բառը։ Մյուս կողմից էլ, ասում է, Դրամատիկական ընկերությունը չի կարողացել կանոնավոր վարձատրել այն հայ հեղինակներին, որոնք աշխատել են թատերական ինքնուրույն ու թարգմանական գրականության համար։

Լսում ե՞ք՝ ի՛նչ են ասում։

Իսկ ես դրա վրա կավելացնեմ։ Դրամատիկական ընկերությանը ուրիշները փող են տվել, որ մրցանակ տան լավ

Մարտի 4-10

Առաջադրանք 1

Դասարանական

Առաջին աշխարհամարտի ավարտը, հետևանքները/143-149/

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:

Ռուսաստանում շատ մեծ աղետալի տնտեսության անկում ապրեց։ Մայրաքաղաքում հացի պակաս կար։ Ստեղծեցին ժամանակավոր կառավարություն։Այն կառավարելու էր երկիրը մինչև Սահմանադիր ժողովի գումարը։ Ռուսաստանը չկարողացավ լուծել հիմանական խնդիրները։

  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:

 ժամանակավոր կառավարությունը Ցարիզմի հետ համաեմատաբար հայերի մոտ հույս արթնացրեց։Երկուսի վարած քաղաքականության հիմքում ամենից առաջ ընկած էին ռուսական շահերը, այնուհետև հայերի իրավիճակը տարածաշրջանում։ Կարող է թվալ, թե ժամանակավոր կառավարությունը ինչ-որ կերպ մտածում էր արևմուտքում ապրող հայերի մասին, բայց դա այդպես չէր։

  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:

Արևմտյան Հայաստանում ստեղծված խորհուրդը, նույն ինքը ՝Արևմտյան Ազգային Խորհուրդը, իր առաջնային խնդիրն էր համարում համայնքների վերակառուցումը և բնակիչների ապահովումը առաջնային անհրաժեշտ պայմաներով։
Իսկ Արևելյան Հայաստանը իր զարգացվածության շնորհիվ դրա կարիքը չուներ։ Նրա առաջնային խնդիրը այն ժամանակ արդեն մարտունակ բանակի ստեղծումն էր և իր երկրի սահմանների ապահովվումը։

  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:
  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

  •  Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տագնապալի վիճակ էր ստեղծվել Հայաստանում և Անդրկովկասում։ Մի կողմից՝ ցրտաշունչ ձմեռ, սով, քայքայում, իսկ մյուս կողմից՝ թուրք-քրդական ավազակային հարձակումներ, թալան, սպանություններ։ Երկրամասի համար առավել կործանարար հետևանք ունեցավ Կովկասյան ռազմաճակատի շուրջ կեսմիլիոնանոց բանակի քայքայումը։

  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:

Կովկասյան ճակատում կտրուկ փոխվեց իրավիճակը։ Անդրկոմիսարիատը հաշտության բնակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917 թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրեց զինադադարի համաձայնագիր: Ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության պայմանագրի կնքումը:

  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:

Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թ. դեկտեմբերի 29– ին ընդունեց
«Թուրքահայաստանի մասին » հրովարտակը (դեկրետ): Դեռ նոյեմբերին ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին բոլշևիկներ Վահան Տերյանը, Սարգիս Լուկաշինը,։ՀՅԴ ներկայացուցիչ Ռոստոմը և ուրիշներ: Այդ հանձնաժողովն էլ կազմեց վերոհիշյալ
հրովարտակի նախագիծը: Այդ հրովարտակով բոլշևիկյան կառավարությունը
ճանաչում էր Արևմտյան Հայաստանում հայերի ինքնորոշման իրավունքը: Առաջարկում էր դուրս բերել ռուսական զորքերը Արևմտյան Հայաստանից և այն վերադարձնել Թուրքիային: Հրովարտակի դրական նշանակությունը թերևս այն էր, որ Խորհրդային Ռուսաստանը հրապարակայնորեն ճանաչում էր Արևմտյան հայաստանում հայ ժողովրդի ազատ ինքնորոշման և ազգային պետություն ունենալու իրավունքը:

  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:

Անտանտի դաշնակից երկրների հետ Խորհրդային Խորհրդային կառավարությունը խզեց հարաբերությունները։ Նա Բրեստ–Լիտովսկում 1917 թ. դեկտեմբերի 2–ին զինադադար
կնքեց, ապա հաշտության բանակցություններ սկսեց հակառակորդ Քառյակ միության հետ: Անջատ հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից Անտանտի նախկին
անդամ Ռուսաստանը։ ՝ Թուրքիային վերադարձվեցին Արևմտյան Հայաստանում գրավված հողերը։  Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը դուրս հանել Արևմտյան Հայաստանից։ Այսպիսով՝ Բրեստ–Լիտովսկի պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն,

Երզնկայի զինադադար

1918թ. ռուսական նահանջից դեպի հերոսամարտ

Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը․ 8-րդ դասարան/տեսանյութ/

Իրադրությունը Երզնկայում

Բրեստ- Լիտովսկի բանակցությունների մեկնարկը

Лексика урока — Դասի բառապաշար 

Продавец, продавщица   Վաճառող, Վաճառողուհի 

Покупатель  Գնորդ 

Касса  Կասսա

Размер  Չափս

Одежда Հագուստ

Платье  Զգեստ

Рубашка, сорочка  Վերնաշապիկ 

Майка Շապիկ

Носки Զուգագուլպա

Брюки Տաբատ

Обувь  Կոշիկ

Сколько это стоит  Ինչ արժե սա 

Где я могу это примерить   Որտեղ կարող եմ սա փորձել

Какой это размер   Ինչ չափսի է սա

Не могли вы бы мне помочь ?   Կարող եք ինձ օգնել

Я хочу на размер побольше  Ես ցանկանում եմ մեկ չափս մեծ

Я хочу на размер поменьше Ես ցանկանում եմ մեկ չափս փոքր

Платье мне подходит  Ինձ համապատասխան է այս զգեստը

Расцветка  Գույն

Мне нравится  Ինձ դուր է գալիս

Мне не нравится  Ինձ դուր չի գալիս

Примерочная  Հանդերձարան

Где я могу примерить эту рубашку ?  Որտեղ կարող եմ փորձել այս վերնաշապիկը 

Вы мне очень помогли   Դուք ինձ շատ օգնեցիք

Могу я заплатить карточкой — Կարող եմ քարտով վճարել

Я хочу заплатить наличными —  Ես կանխիկ եմ ցանկանում վճարել

Я могу вернуть обратно товар  Ետ վերադարձ ունեք

Да, но сохраните чек — Այո, կտրոնը պահպանեք ОтветитьОтветить всемПереслать