Ջոնաթան Լիվինգսթոն ճայը 3

 Մեզանից յուրաքանչյուրն իրականում Մեծ Ճայի գաղափարի մարմնացումն է, ազատության համապարփակ գաղափարի մարմնացումը, — երեկոները սովորաբար կրկնում էր Ջոնաթանն ափում, — վարպետորեն թռչելը միայն մի քայլ է դեպի մեր իսկական էության արտահայտումը։ Պետք է մի կողմ թողնել այն ամենն, ինչ սահմանափակում է մեզ։

Ձեր ողջ մարմինը մի թեւածայրից մինչեւ մյուսը, — մի ուրիշ անգամ ասում էր Ջոնաթանը, — այլ բան չէ, քան հենց ձեր միտքը՝ տրված տեսանելի ձեւի մեջ։ Փշրեք ձեր մտքի կապանքները եւ դուք կփշրեք նաեւ ձեր մարմնի կապանքները։ 

Մենք ազատ ենք գնալու ուր ուզենք եւ լինելու այնպիսին, ինչպիսին կանք, — պատասխանեց Ջոնաթանը եւ գետնից բարձրանալով ուղղվեց արեւելք՝ դեպի հայրենի ափերը, դեպի Երամը։

Մարտին, — կանչում էր նա երկնքից, — դու ասում ես, թե գիտես ցածր արագությամբ թռչել։ Դու ոչինչ չգիտես, քանի դեռ չես ապացուցել դա, ԹՌԻՐ։

Մեյնըրդ Ճայ, դու ազատե ս այստեղ եւ այժմ լինելու այնպիսին, ինչպիսին քո ես֊ն է, քո իսկական ես֊ը, եւ ոչինչ չի կարող խանգարել քեզ։ Դա Մեծ Ճայի օրենքն է, եւ օրենքն այդպիսին է։

Սրտամկանի Ինֆակտ

Նկարագրություն

Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։

Պատճառներ

Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ։

Պաթոգենեզ

Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է՝ պայմանավորված սրտամկանում արյան, սննդանյութերի ու թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ։ Սովորաբար ցավը լինում է սեղմող, տանջող, այրող, տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ դեպի ձախ, հաճախ տարածվում է դեպի վեր և աջ, ճառագայթվում ձախ ձեռքը կամ 2 ձեռքերը, մեջքը, ստորին ծնոտը։ Որպես կանոն՝ նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն՝ նույնիսկ օր՝ ուղեկցվելով խիստ թուլությամբ, մահվան հանդեպ վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի աշխատանքի խանգարման այլ ախտանշաններով։

Ի տարբերություն կրծքային հեղձուկի՝ սրտամկանի ինֆարկտի դեպքում ցավը սովորաբար չի անցնում նիտրոգլիցերինի կրկնակի օգտագործումից։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ ուղեկցվում է էլեկտրասրտագրի բնորոշ փոփոխություններով, որոնք երբեմն հապաղում են և դրսևորվում միայն ուժգին ցավերը մեղմանալուց մի քանի ժամ կամ նույնիսկ օր հետո։ Սակայն սրտագրության փոփոխություններ նկատվում են նաև ցավային նոպաներով ուղեկցվող այլ հիվանդությունների դեպքում, ուստի միայն բժիշկը (հիվանդին լավ հետազոտելուց և ստացված բոլոր տվյալների վերլուծությունից հետո) կարող է ճիշտ ախտորոշել։ 

Սրտամկանի ինֆարկտը հաճախ առաջանում է սրտի իշեմիկ հիվանդության սրացման շրջանում, որը դրսևորվում է հիմնականում սրտային հեղձուկի նոպաների հաճախացումով և սաստկացումով, նիտրոգլիցերինի ազդեցության արդյունավետության նվազումով։ Այդ շրջանն անվանում են նախաինֆարկտային. տևողությունը մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ է։ Հենց այդ շրջանում են ավելի արդյունավետ սրտամկանի ինֆարկտի կանխարգելման միջոցառումները, ուստի անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։

Բուժում

Կրծոսկրի հետևում սուր ցավերի դեպքում, որոնք նիտրոգլիցերինի օգտագործումից հետո չեն անցնում, անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն կանչել։ Մինչև բժշկի գալը հիվանդի համար ապահովել ֆիզիկական և հոգեկան հանգիստ պայմաններ՝ պառկեցնել և հանգստացնել։ Շնչարգելության կամ օդը չբավարարելու դեպքում հիվանդին անկողնում տալ կիսանստած դիրք։ Չնայած սրտամկանի ինֆարկտի դեպքում նիտրոգլիցերինը ցավերն ամբողջությամբ չի հանգսւոացնում՝ միևնույն է, դրա կրկնակի օգտագործումն անհրաժեշտ է։ Ցավերը զգալիորեն հանգստանում են նաև սրտի ու կրծոսկրի շրջանում մանանեխի ծեփուկներ, ոտքերի տակ ջեռակ դնելիս, ձեռքերը տաքացնելիս։

Սրտամկանի ինֆարկտը լիարժեք բուժվում է միայն հիվանդանոցում։ Հիվանդության սուր շրջանում պահանջվում է բուժանձնակազմի մշտական հսկողություն, որովհետև 1-ին նոպայից հետո հաճախ դրանք կրկնվում են, ընդ որում՝ առավել ծանր ձևով։ Սրտամկանի ինֆարկտով հիվանդների բուժման ժամանակ օգտագործվող շատ դեղանյութեր կիրառելի են միայն հիվանդանոցում՝ բժշկի հսկողությամբ։ 

Հիվանդության ընթացքը կարող Է բարդանալ նաև սուր սրտային անբավարարությամբ, կյանքի համար վտանգավոր սրտի ռիթմի խանգարումներով և այլն։ Ուստի սրտամկանի ինֆարկտի կասկածի դեպքում անհրաժեշտ Է անհապաղ դիմել բժշկի։ Սրտամկանի ինֆարկտի ընթացքը բազմազան է։ Բուժման ժամկետները (այդ թվում հիվանդանոցային) որոշվում են հիվանդության ընթացքով, բարդությունների առկայությամբ կամ բացակայությամբ և այլն։

Խնամքի բոլոր խորհուրդները (սնուցումը և ռեժիմը ներառյալ) հիվանդին տալիս է բժիշկը։ Եթե որևէ պատճառով բուժումը կատարվում է տանը, ապա հիվանդի խնամքն իրականացնում են հարազատները՝ բժշկի հսկողությամբ։ Հիվանդության սուր շրջանում հիվանդը պետք է պահպանի անկողնային ռեժիմ։ Նրան անհրաժեշտ է հոգեկան հանգստություն, չպետք է հոգնեցնել զրույցներով, անհանգստացնել տհաճ լուրերով, այլ անպայման պետք է հավատ ներշնչել հիվանդության բարեհաջող ելքի նկատմամբ։

Սնուցումը փոքր բաժիններով Է (օրը 4 անգամից ոչ պակաս, որպեսզի ստամոքսը չծանրաբեռնվի) ու բազմատեսակ, հիվանդության 1-ին օրերին կալորիականության և ծավալի զգալի սահմանափակումով։ Նախընտրելի են խնձորի, ճակնդեղի, գազարի, սև սալորի խյուսերը, որոնք նպաստում են աղիքների բնականոն դատարկվելուն։ Սննդի օրաբաժնից բացառել փորափքանք առաջացնող սննդամթերքը (ոլոռ, կաթ, թարմ կաղամբ, կվաս), որպեսզի ստոծանու բարձրացումը չդժվարացնի սրտի աշխատանքը և չվատացնի արյունամատակարարումը։ Արգելվում են ճարպոտ միսը, ապուխտները, աղ դրած մթերքները, ալկոհոլը։ Այնուհետև (բժշկի ցուցումով) սննդակարգը հարստացվում է սպիտակուցներով (խաշած, ոչ ճարպոտ միս կամ ձուկ, կաթնաշոռ) ու ածխաջրերով (խոշոր աղացվածքի ալյուրով հաց, բանջարեղեն, հնդկացորենի ու վարսակի ապուրներ և այլն)։ 

Անհրաժեշտ է հետևել աղիքների ֆունկցիային, որպեսզի դրանք կանոնավոր դատարկվեն (ցանկալի է ամեն օր, բայց ոչ պակաս, քան 2 օրը մեկ)։ Ինքնուրույն չկղելու դեպքում միայն բժշկի ցուցումով օգտագործել լուծողական դեղանյութեր կամ կատարել մաքրող հոգնա։ Բուժման 1-ին օրերից (բարդություններ չլինելու դեպքում) բժիշկը նշանակում Է բուժական ֆիզկուլտուրայի անհատական համալիր՝ ներառելով վերջույթների պասսիվ և ակտիվ շարժումներ, շնչառական մարմնամարզություն։ Վարժություններն անցկացվում են բուժաշխատողի հսկողությամբ, վերահսկվում է հիվանդի սիրտանոթային համակարգի հակազդեցությունը։ Հիվանդության 2-րդ շաբաթից, որպես կանոն, կիրառվում են ոտքերի մկանների վարժություններ՝ հիվանդին քայլելու նախապատրաստման նպատակով։ Պետք է հետևել նաև սենյակի օդի մաքրությանը։

Վերականգնողական բուժումն ուղղված է սրտամկանի ինֆարկտով հիվանդի հետագա աշխատանքային գործունեության նախապատրաստմանը և սկսվում է բուժման 1-ին օրերից՝ բժշկի հսկողությամբ։ Մի դեպքում պահանջվում է սրտապնդել հիվանդին, օգնել ազատվելու ընկճվածությունից, բարեհաջող ելքի վստահություն ներշնչել, մեկ այլ դեպքում, չթերագնահատելով հիվանդության լրջությունը՝ հիվանդին բացատրել իր աշխատանքային և այլ հնարավորությունների սահմանները, նախապատրաստել կյանքում ու աշխատանքում անհրաժեշտ անցումներին։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո բուժումն իրականացնում է պոլիկլինիկայի բժիշկը՝ դիսպանսերային մեթոդով (ակտիվորեն հետևել հիվանդին և կանխարգելել հիվանդության սրացումը)։ 

Հիվանդանոցի սխեմայով հիվանդը շարունակում է զբաղվել բուժական ֆիզկուլտուրայով՝ վերահսկելով անոթազարկի հաճախությունը և ընդհանուր ինքնազգացողությունը վարժությունների ընթացքում և հետո։ Մաքուր օդում զբոսանքը 0,5 ժ-ից աստիճանաբար հասցնել 2 ժ, համաչափ ու ոչ արագ քայլքով: Բեռնվածությունը չպետք Է հանգեցնի հևոցի, սրտի կամ կրծոսկրի շրջանում տհաճ զգացոդությունների։ Վերականգնման կարևոր փուլը հիվանդի բուժումն է սրտաբանական առողջարաններում, որով հնարավորություն Է ստեղծվում էլ ավելի ընդլայնել ռեժիմը (բժշկի հսկողությամբ)։ 

Մեծ հիվանդանոցներում ստեղծված են սուր սրտամկանի ինֆարկտով հիվանդների արագ բուժման բաժանմունքներ՝ սրտի գործունեության վիճակի մասին շուրջօրյա Էլեկտրասրտագրային հսկողությամբ և վտանգավոր վիճակներում անհապաղ օգնություն ցույց տալու հնարավորություններով։ Այս բոլորը վերականգնող, միջոցառումների, դիսպանսերային հսկողության, առողջարանային բուժման հետ միասին հնարավորություն են տալիս հիվանդների մեծ մասին վերադառնալ ակտիվ աշխատանքային գործունեության։

Կանխարգելում

Աթերոսկլերոզի կանխումը զգալիորեն նպաստում է սրտամկանի ինֆարկտի կանխարգելմանը։ Սրտամկանի ինֆարկտից հետո կանխարգելիչ միջոցառումներն ուղղված են սրտի իշեմիկ հիվանդության սրացումների, սրտամկանի ինֆարկտի կրկնվելու և սրտի գործունեության խանգարումների կանխմանը։

Օրվա ռեժիմը պետք է լինի խիստ չափավորված, ամեն օր վեր կենալ ու քնել նույն ժամերին։ Քնել 7 ժամից ոչ պակաս։ Շտապողականությունն ու արագ քայլքը սառը օդում կարող են նոպայի պատճառ դառնալ։ Արգելվում են ֆիզիկական և նյարդային լարումով աշխատանքները և այլն։ Հանգստյան օրերն ու արձակուրդն անցկացնել մաքուր օդում, օգտակար են զբոսանքը, թեթև ֆիզիկական բեռնվածությունը, որոնք մարզում են սիրտանոթային համակարգը, բարելավում սրտամկանի կծկողականությունը և արյունամատակարարումը։ Սնուցումը պետք է լինի չորսանգամյա, բազմատեսակ, վիտամիններով հարուստ և սահմանափակ կալորիականությամբ (օրական 2500 կկալ-ից ոչ ավելի)։ Ճիշտ սնուցման դեպքում հիվանդի քաշը չպետք է ավելանա։ 

Սրտամկանի ինֆարկտի կանխարգելման անհրաժեշտ պայմաններից են չծխելը, ալկոհոլը չչարաշահելը։ Քանի որ նյարդային խանգարումները նոպայի առաջացման անմիջական պատճառ են, ուստի շատ կարևոր է ընտանիքում և աշխատավայրում բնականոն փոխհարաբերությունների պահպանումը։ Առողջարարական բուժման բնույթն անպայման պետք է համաձայնեցնել բժշկի հետ:

Սկզբնաղբյուրը՝   Doctors.am


Պարապունք 36

Թեմա՝ Կանոնավոր բազմանկյուն:

Կանոնավոր բազմանկյուն է կոչվում այն ուռուցիկ բազմանկյունը, որի բոլոր անկյունները  և բոլոր կողմերը հավասար են։

Կանոնավոր բազնանկյունների օրինակներ են հավասարակողմ եռանկյունը և քառակուսին։

Նկարում բերված են կանոնավոր բազմանկյունների օրինակներ՝ եռանկյուն (հավասարակողմ), քառանկյուն (քառակուսի), հնգանկյուն, վեցանկյուն:

Regnst.png

Արտածենք կանոնավոր n-անկյան αn անկյունը հաշվելու բանաձևը։ Այդպիսի n-անկյուն բազմանկյան բոլոր անկյունների գումարը հավասար է (n-2) x 180o։ Քանի որ նրա բոլոր անկյունները հավասար են, ուստի՝

αn={\displaystyle {\frac {n-2}{n}}} x 180°

Հարցեր և առաջադրանքներ:

1)Գտեք կանոնավոր n-անկյան անկյունները, եթե՝

n=3=60o

n=5=108o

n=18=160o

2)Քանի՞ կողմ ունի կանոնավոր բազմանկյունը, եթե նրա յուրաքանչյուր անկյունը հավասար է՝ 60o, 150o։

60o=3

3)Քանի՞ կողմ ունի կանոնավոր ներգծյալ բազմանկյունը, եթե արտագծյալ շրջանագծի աղեղը, որ ձգվում է նրա կողմով, հավասար է՝ 60o, 18o, 72o։

4)Քանի՞ կողմ ունի կանոնավոր բազմանկյունը, եթե արտաքին անկյուններից յուրաքանչյուրը հավասար է՝ 36o, 24o:

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Գտեք կանոնավոր n-անկյան անկյունները, եթե՝

n=6=120o

n=10=144o

n=4=90o

2)Քանի՞ կողմ ունի կանոնավոր բազմանկյունը, եթե նրա յուրաքանչյուր անկյունը հավասար է՝ 90o, 135o:

90o=4

135o=8

3)Քանի՞ կողմ ունի կանոնավոր ներգծյալ բազմանկյունը, եթե արտագծյա

Պարապունք 37

Թեմա՝ Թվային միջակայքեր թվային ուղղի վրա։

Գիտենք, որ իրական թվերի երկրաչափական մոդելը թվային ուղիղն է: Ցանկացած իրական թիվ թվային ուղղի վրա ունի իր դիրքը: Հիմա կպարզենք, թե ինչպես են թվային ուղղի վրա պատկերվում թվային միջակայքերը: Կօգտագործենք հետևյալ նշանակումները. 

Անհավասարությունների և ծայրակետերի նշանակումներԲազմությունների նշանակումներ
≤ կամ ≥
 (ծայրակետն ընդգրկված է)
[ և] քառակուսի փակագծեր
< կամ >
о (ծայրակետն ընդգրկված չէ)
( և ) կլոր փակագծեր 

Գոյություն ունեն թվային ուղղի վրա բազմությունների 4 տեսակի նշանակումներ:

x_ass_tpL.PNG

Ամբողջ թվային ուղիղը նշանակվում է այսպես՝ (−∞;∞)

Բաց և փակ միջակայքեր թվային առանցքի վրա

Արդեն դիտարկել ենք թվային ուղղի վրա որոշ բազմությունների նշանակումը՝ (−∞;∞),(a;+∞),[a;+∞),(−∞;a],(−∞;a)

Սրանք, այսպես կոչված, անսահմանափակ բազմություններ (մի կողմից կամ երկու կողմից) են: Դիտարկենք սահմանափակ բազմություններ թվային առանցքի վրա:

Եթե x թիվը միաժամանակ բավարարում է x>−4 և x<5 անհավասարություններին, ապա այն բավարարում է −4<x<5 երկկողմանի անհավասարությանը:

Реклама

−4<x<5 երկկողմանի անհավասարությանը բավարարող բոլոր թվերի բազմությունը անվանում են թվային միջակայք և նշանակում են այսպես՝ (−4;5):

Միջակայքը պատկերենք թվային ուղղի վրա: Կարդում ենք՝ «−4, 5 ինտերվալ», կամ «բաց միջակայք» : Նկատենք, որ հատվածի ծայրակետերը ընդգրկված չեն (սևացված չեն):

51_t02(1).png

Դիտարկենք ուրիշ միջակայքեր:

−4≤x≤5 կամ x∈[−4;5]: Կարդում ենք՝ «−4, 5 հատված», կամ «փակ միջակայք»: Նկատենք, որ հատվածի ծայրակետերը ընդգրկված են (սևացված են):

51_t02(4).png

−4≤x<5 կամ x∈[−4;5): Կարդում ենք՝ «−4, 5 կիսաինտերվալ», կամ «կիսաբաց միջակայք»: Նկատենք, որ կիսաինտերվալի ծայրակետերից մեկը՝ −4 -ը ընդգրկված է (սևացված է), իսկ մյուսը՝ 5 -ը ընդգրկված չէ (սևացված չէ):

51_t02(2).png

−4<x≤5 կամ x∈(−4;5]: Սա ևս կիսաինտերվալ է՝ բաց ձախ ծայրակետով:

51_t02(3).png

x-երի առանցքի a և b կետերից և նրանց միջև գտնվող բոլոր կետերից բաղկացած բազմությունն անվանում են a-ից b հատված և նշանակում՝ [a;b]:

Հարցեր և առաջադրանքներ:

1. Ո՞ր թվեր են պատկանում տրված միջակայքին՝ (−∞;−5)

ա) -6 բ) 1 գ) 5 դ) -1 ե) 20 զ) 10 է) -10 թ) -9

2. Պարզել՝ ճիշտ է, թե սխալ հետևյալ պնդումը՝ −12∈(−12;7]

ա) սխալ է  բ) ճիշտ է

3. Ո՞ր թվեր են պատկանում տրված հատվածին՝ [−12;0]

ա) −9 բ) −10 գ) 20  դ) −6 ե) −1 զ) 10  է)1   թ)5

4. Ո՞ր թվերը չեն պատկանում այս միջակայքին՝ (−1;10)

ա) 12  բ) 1  գ) 10  դ) −1   ե) 5  զ) 2

5. Ընտրիր x∈(−∞;−1] միջակայքի պատկերը թվային առանցքի վրա, եթե a=−1

  • x_ass_ppL.PNG
  • x_ass_ppM.PNG
  • x_ass_tpM.PNG
  • x_ass_tpL.PNG

6.Գրառել նշանակումը՝

ա)[2;4]
բ)(2;4)
գ)(2;4]
դ)[2;4)
ե)(5;+∞)
զ)[5;+∞)
է)(-∞;0)
ը)(-∞;0]

7. Կարդալ թվային բազմության անվանումը և այն պատկերել այն կոորդինատային ուղղի վրա՝

8․ Թվարկել թվային բազմությանը պատկանող բոլոր ամբողջ թվերը․

ա)-3,-2,-1,0,1
բ)-2,-1,0
գ)-3,-2,-1,0
դ)-2,-1,0,1
ե)-2,-1,0,1,2,3
զ)-1,0,1,2
է)-2,-1,0,1,2
ը)-1,-1,0,1,2,3

9․ Կոորդինատային առանցքի վրա նշել այն թվերը, որոնք՝

10․Անվանել թվային բազմությանը պատկանող չորս ամբողջ թվեր՝

ա)0, 4,9,1
բ)1,109,487,28
գ)-4,-26,-4732,0
դ)

Փետրվարի 12-18 ը

1. Ի՞նչ նյութեր են մտնում արյան պլազմայի բաղադրության ﬔջ:

Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է 90-92%-ը, իսկ 8-10%-ը օրգանական նյութեր եւ անօրգանական աղեր են: Օրգանական աղերից են սպիտակուցները (7-8%), ածխաջրերը (0,08- 0,12%) և ճարպերը (0,5-1%), իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են 0,9%: Պլազմայում գտնվող որոշ սպիտակուցային նյութեր համարվում են հակամարմիններ: Այստեղ է գտնվում նաեւ ֆիբրինոգեն սպիտակուցը,որը կարեւոր դեր է կատարում արյան մակարդման գործընթացում: Ֆիբրինոգենից զուրկ պլազման կոչվում է շիճուկ:



2․ Որո՞նք են արյան գործառույթները:

Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Արյունն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը  և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են թափվում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոններ), որոնք կարգավորում են օրգանհամակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը: Արյունը կատարում է նաեւ պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաեւ հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:

3․ .Որո՞նք են լեյկոցիտների գործառույթները:

Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում եւ ավշային հանգույցներում, կյանքի տեւողությունը 3-4 օր է: Քայքայվում են փայծաղում եւ բորբոքային օջախներում:

Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից եւ օտարա- ծին սպիտակուցներից:

Հունվարի 29-փետրվարի 4-ը, առաջադրանք , 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները

1850-60թթ․ Իտալիայում նույնպես ծավալվեց արդյունաբերական հեղաշրջում, զարգացավ մշակույթը վերամիավորման գործը սկսեց արդինական թագավորությունը, որը դաշինք կընքելով Նապոլեոնի հետ և պատերազմ սկսեց Ավստրիայի դեմ, նրան միացան Իտալական մյուս պետությունները։ 

Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։

Իտալիայի և Գերմանիայի միավորման գործընթացները շատ նման են եղել։ Երկուսն էլ պատերազմի միջով էին տեսնում իրենց երկրի վերամիավորումը։

Համեմատել  Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։

1860թ․ ազգային հերոս Գարի Բալդին կարճ ժամանակում ազատագրեց Իտալիայի ողջ հարավը։

1861թ․ հռչակվեց իտալական թագավորությունը։

Բիսմարկը նույնիսկ հայտարարել է, որ ուզում է միավորել Գերմանիան միայն պատերազմների միջոցով։ Եվ ասպարեզից հեռացցնել բոլոր հակառակորդներին։ Նա ասում էր որ հարցը վճռվում է ոչ թե ճառերով և քվեարկությամբ այլ թրով և արյամբ։

Աղբյուրները ՝ Համաշխարհային պատմություն , էջ 102-106, համացանց

Թարգմանություն

Документальный фильм «Эпоха перемен. Отто фон Бисмарк»

“Железный канцлер” Бисмарк: Плодами революций пользуются проходимцы

15 Железных цитат — Отто Фон Бисмарка

Վահան Տերյան

Վահան Տերյանը   (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան,ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին (փետրվարի 9) Ջավախքի Գանձա գյուղում: Նախնական կրթությունն ստացել է իր ծննդավայրի ծխական, ապա Ախալքալաքի քաղաքային դպրոցում:

Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 

Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի առաջին և կարևորագույն մասը թղթի, գրչի և թանաքի ընտրությունն էր: Նյութական համեստ միջոցներով ապրող ուսանող Վ. Տերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էր գնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար:
Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից փրցված և մեկ էջը գրոտված թերթերի վրա…

Հետաքրքիր պատմություն

 17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:

Հին աշխարհի յոթ հրաշալիքներից են Եգիպտական բուրգերը:

Բուրգերի հաճախ ենք հանդիպում նաև հայկական ճարտարապետական կոթողներում:

Մասնավորապես, եկեղեցիներից շատերի գմբեթներն ունեն բուրգի տեսք:

Բուրգն  այն  բազմանիստն  է, որի  նիստերից  մեկը  բազմանկյուն  է, իսկ  մյուս  բոլոր նիստերն  ընդհանուր  գագաթով  եռանկյուններ  են:

Բազմանկյունը  կոչվում  է  բուրգի  հիմք, եռանկյունները՝  կողմնային  նիստեր ,իսկ եռանկյունների  ընդհանուր  գագաթը՝  բուրգի  գագաթ։ Բուրգի գագաթը հիմքի բազմանկյան գագաթներին միացնող հատվածները կոչվում են կողմնային կողեր, իսկ գագաթի հանդիպակաց կողմերը՝ հիմքի կողեր։

Реклама

about:blank

Բուրգի գագաթից հիմքի հարթությանն իջեցված ուղղահայացը կոչվում է բուրգի բարձրություն:

 Բուրգը, կախված  հիմքի  բազմանկյան  կողմերի  թվից, կոչվում  է  եռանկյուն  բուրգ, քառանկյուն  բուրգ,  հնգանկյուն  բուրգ  և  այլն։

n-անկյուն բուրգն ունի 2n կող (n-ը հիմքի կողերն են, n-ը՝ կողմնային կողերը), n+1 գագաթ  և  n+1 նիստ։

Բուրգը  նշանակելու համար սկզբում  գրվում է գագաթի տառը, այնուհետև՝ հիմքի բազմանկյան գագաթների տառերը։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Ո՞ր մարմինն է կոչվում  բուրգ։

Բուրգն  այն  բազմանիստն  է, որի  նիստերից  մեկը  բազմանկյուն  է, իսկ  մյուս  բոլոր նիստերն  ընդհանուր  գագաթով  եռանկյուններ  են:

2.GEOGEBRA ծրագրով գծիր  բուրգ։

3.Ո՞ր նիստերն են կոչվում հիմքեր, կողմնային նիստեր:

Բուրգի գագաթը հիմքի բազմանկյան գագաթներին միացնող հատվածները կոչվում են կողմնային կողեր, իսկ գագաթի հանդիպակաց կողմերը՝ հիմքի կողեր։

4․Գտեք վեցանկյան բուրգի կողերի, գագաթների, նիստերի քանակը,

GEOGEBRA     ծրագրով գծեք վեցանկյուն բուրգ:

5․Կարո՞ղ է բուրգի կողերի թիվը լինել՝

   ա) 13      բ) 16      գ) 19։     Պատասխանը հիմնավորել։

16:2=8

6․Կարո՞ղ է լինել այնպիսի բուրգ, որն ունի ՝

   ա) 9 նիստ,         բ)  9 կող։    Պատասխանը հիմնավորել։

7․ Ինչպե՞ս է կոչվում այն բուրգը, եթե այն ունի

   ա) 13 նիստ     բ) 10 գագաթ    գ) 12 կող։

8․Քառանկյուն բուրգի հիմքը 64 սմ պարագծով քառակուսի է,իսկ կողմնային նիստերը

     հավասարակողմ եռանկյուններ են։ Գտեք բուրգի կողմնային կողերը։

1.Գրեք հանրահաշվական կոտորակներիի օրինակներ։



2.Գրեք  անկրճատելի, անկանոն, կանոնավոր կոտորակների օրինակներ։

5/24

7/27

1/2

3.Գրեք այնպիսի հանրահաշվական կոտորակ, որն հնարավոր լինի կրճատել։

9/25



4.Գրեք այնպիսի հանրահաշվական կոտորակ, որը հնարավոր չլինի կրճատել։

5.Կազմեք այնպիսի հանրահաշվական կոտորակ, որն կրճատվի
ա) 2-ով
բ) a-ով
գ) ab-ով
դ) 2a^3b-ով

6.Կոտորկաները դարձրեք 36x^2 հայտարարով․

5/36=5x2/365x2=11/3x2=11*12x2/36x2=132x/36x2

7.Կոտորկաները դարձրեք 20x^2y հայտարարով․

1/20y*1/x2

8.Կոտորկաները դարձրեք նույն հայտարարով․

9.Կոտորկաները դարձրեք նույն հայտարարով

10. Կրճատեք կոտորակը