Օքսիդ

Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից: Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացասականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են: Դրանց հետևանքով առաջացած նյութերն անվանում են օքսիդներ:
Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են, իսկ ոչմետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ (ֆոսֆորի օքսիդ), հեղուկ (ջուր) և գազային (ածխաթթու գազ) վիճակներում:

Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև որոշ բարդ նյութեր թթվածնով օքսիդացնելիս: Օրինակ՝ մոմը բարդ նյութ է, որն այրելիս ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր և ածխածնի օքսիդ:
Մեր շրջապատում առկա են բազմաթիվ օքսիդներ՝ ջրածնի օքսիդ՝ ջուր, ածխածնի օքսիդ՝ ածխաթթու գազ, սիլիցիումի օքսիդ՝ ավազ և այլն:
Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում: Օրինակ՝ չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարության մեջ:
Ածխաթթու գազը լայն կիրառություն ունի հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ:
Կան օքսիդներ, որոնք թունավոր են, օրինակ՝ ազոտի օքսիդը, ծծմբի օքսիդը, շմոլ գազը:

Հարցեր

  1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից:
  2. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են:
  3. Ի՞նչ կիրառություն ունեն օքսիդները:
  4. Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ:Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում: Օրինակ՝ չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարության մեջ:

Մայրենի

Առաջադրանքներ

  1. Համոզի՞չ էր հոր նամակը:այո
  2. Ամենաշատը ո՞ր հատվածը հավանեցիր: Ընտրությունդ պատճառաբանի՛ր: <Հարգիր ՈՒսուցչիդ> Այդ հատվածում մեզ սովորացնում է, որ մենք պետք է հարգենք մեր ուսուցիչներին։
  3. Նամակի ո՞ր մասում է խտացած ստեղծագործության գլխավոր ասելիքը (կարող ես մի քանի հատված ընդգծել):
  4. Ո՞վ է քեզ համար ուսուցիչը: Այն մարդը որն մեզ սովորացնում է գրաճանաչ լինել։
  5. Ստեղծագործական աշխատանք՝ «Իմ ուսուցիչը»…

Իմ ուսուցիչը՝բարի,խելացի,հեզ ու հրաշալի անձնաորություն է։Ամեն օր մեծ սպասումներով եմ քնում,որ երբ է գալու վաղվա օրը,որ հանդիպեմ ուսուցչուհուս։Իմ ուսուցչուհու բացատրած դասերը ընկալում եմ շատ արագ ու հանձնարարականները կատարում մեծ սիրով։Սիրում ու գնահատում եմ ուսուցչուհուս բազմաչարչար աշխատանքը։